Վերջերս Ֆրանսիայի, Լեհաստանի և Գերմանիայի խորհրդարանները ադրբեջանական ագրեսիան դատապարտող մի շարք բանաձևեր են ընդունել։ Դրանք հայանպաստ, բայց միաժամանակ ընդամենը հռչակագրային բնույթ ունեն։ Գեղեցիկ են հնչում, բայց գործնական հետևանք չեն թողնում, իսկ Հայաստանի ներկայիս ծանր վիճակը թույլ չի տալիս բավարարվել հռչակագրային մակարդակի հայտարարություններով, քանի որ մեր թշնամիները գործում են արագ և գործնականորեն։
Դավիթ Ստեփանյան
1inTV-ի եթերում քաղաքագետ Դավիթ Ստեփանյանն անդրադարձել է փետրվարի 16-18-ը Մյունխենում կայացող անվտանգության համաժողովին։ Ինչպես հայտնի է, այդ համաժողովին Հայաստանը մասնակցում է բավական բարձր մակարդակով․ Մյունխեն գնացել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԳՆ Արարատ Միրզոյանը, ՊՆ Սուրեն Պապիկյանը։
Դավիթ Ստեփանյանը բարձր է գնահատում այդ անվտանգության համաժողովն ու նշում, որ շատ կարևոր է օգտագործել ՀՀ անվտանգությանը նպաստող ցանկացած միջոցառում, ցանկացած եղանակով, մանավանդ, որ հիմա ՀՀ դեմ բացահայտորեն հիբրիդային պատերազմ է գնում, որը վարում են Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը։ Իսկ նրանց նպատակը մեկն է՝ զրկել Հայաստանն ինքնիշխանությունից։ Իսկ դա նշանակում է, որ մենք չենք կարող պարզապես քաղաքավարի դիվանագիտությամբ զբաղվել, երբ շրջապատված ենք բացահայտ թշնամիներով։
Այս ամենի անհրաժեշտությունն ավելի է սաստկանում, երբ հիշում ենք, որ Ռուսաստանն ամեն անգամ իր արտգործնախարարության մակարդակով խստորեն դատապարտում է Հայաստանի բոլոր այն գործողությունները, մասնակցությունները տարբեր համաժողովներին, որոնք նպաստում են ՀՀ անվտանգային միջավայրի որակական բարձրացմանը։
Քաղաքագետը նշեց, որ վերջերս Ֆրանսիայի, Լեհաստանի և Գերմանիայի խորհրդարանները ադրբեջանական ագրեսիան դատապարտող մի շարք բանաձևեր են ընդունել։ Դրանք հայանպաստ, բայց միաժամանակ ընդամենը հռչակագրային բնույթ ունեն։ Գեղեցիկ են հնչում, բայց գործնական հետևանք չեն թողնում, իսկ Հայաստանի ներկայիս ծանր վիճակը թույլ չի տալիս բավարարվել հռչակագրային մակարդակի հայտարարություններով, քանի որ մեր թշնամիները գործում են արագ և գործնականորեն։ Դա նշանակում է, որ ՀՀ իշխանությունները և նրա ներկայացուցիչները պետք է գործի դնեն ամեն ջանք, որը հնարավոր է՝ անկախ նրանից, թե ովքեր ինչպես են արձագանքում կամ սպառնում նրանց։ Այո՛, դա կարող է նաև վտանգավոր լինել իշխանության համար, բայց մենք այնպիսի փուլում ենք և իշխանություններն էլ այնպիսի պատասխանատվություն են վերցրել իրենց վրա, որ անձնական անվտանգությունն ու շահը չի կարող ավելի բարձր լինել քան հայրենիքի շահը, ժողովրդի անվտանգությունը, ինքնիշխանությունը և պետության անվտանգությունը։
Այս առումով դժվար է գերագնահատել Մյունխենի անվտանգության համաժողովը, ուր և՛ հանրային, և՛ փակ ձևաչափերով հնարավոր է ներկայացնել այն մտահոգությունները, որ մենք ունենք, որոնք թույլ կտան մեզ պահպանելու մեր անվտանությունն ու երկիրը։
Տեսանյութն ամբողջությամբ՝