15.8 C
Yerevan

Հավա­տա­րիմ Թումանյա­նա­կան Ուղուն

Հայոց բանա­կը պետք է լինի մեծա­թիվ։ բոլոր ՀՀ իրա­վա­զոր քաղա­քա­ցի­նե­րի մասնա­գի­տա­ցումն ու կենցա­ղա­վա­րումը պետք է համա­պա­տասխա­նի երկռե­ժիմ իրո­ղություննե­րին։

Գուրգեն Սիմոնյան

Անցյալ տարի եմ գրել Թումանյա­նի հիշա­տա­կի օրվա համար։

????️????????❤️
19.02.2023

Ազգա­յին պետության դիմադրո­ղա­կա­նության բարձրացման համար նորը հորի­նե­լուց բացի, պետք է նաև ուսումնա­սի­րել և վերծա­նել հայոց մեծե­րի թողած ժառանգությունը։
Թումանյա­նի օրը պարտադրում է վերընթերցել Թումանյան ու, նորո­վի հայացք նետե­լով գրա­վոր ժառանգությա­նը, գտնել հիմքե­րը, որոնց վրա կարե­լի է խոյացնել «Ազգ բանակ» սկզբունքը։

Ավե­տիս Ահա­րոնյա­նին հասցեագրած նամակնե­րից մեկում Թումանյանն ասում է.
«Ավիկ ջան, տես, ես ունեմ 10 երե­խա: Եթե իմ յուրա­քանչյուր զավակ ինձ պես մտա­ծի՝ կունե­նամ 100 թոռ, եթե թոռներս էլ ինձ պես մտա­ծեն՝ կունե­նամ 1000 ծոռ: Մի խոսքով՝ 6 սերունդ հետո միայն ինձա­նից մեկ միլիոն հայ կծնվի…»:

Ամե­նայն հայոց բանաստեղծից Ամե­նայն հայոց զորա­վա­րին.
«Սիրե­լի Անդրա­նիկ, ահա­վոր մոմենտի առջեւ ամեն մարդ պետք է ընդհա­նուրի սեղա­նին բերի ինչ որ ունի եւ կարող է՝ թե վերա­հաս վտանգը կանխե­լու, թե բաղձա­լի խաղա­ղության հասնե­լու համար: Ես չորս տղա ունեմ, չորսն էլ Երկրի կառա­վա­րության Ազգա­յին խորհրդի եւ քո տրա­մադրության տակ են, իսկ չորս աղջիկներս էլ պատրաստա­կամ գնում են թիկունքի աշխա­տանքնե­րին, ինչի որ ընդունակ կլի­նեն…»:

Հետև­ություն՝
«Ազգ բանակ» հայե­ցա­կարգը խարսխվում է որակ և քանակ սկզբունքնե­րի զուգա­միտման վրա.

Քանակ՝

  1. Դեմոգրաֆիա­կան աճ (բնա­կան աճ, հայրե­նա­դարձություն, կյանքի տևո­ղության մեծա­ցում),
  2. Տնտե­սա­կան բարե­կե­ցության պատշաճ մակարդակ (բարե­կե­ցիկ ընտա­նիքներ սկզբունքով, միջին խավի զգա­լի մեծա­ցում),
  3. «Մեծ հայրե­նի­քի» հայե­ցա­կարգ, ծավա­լա­պաշտա­կան իդեալներ։

Որակ՝

  1. Ազգա­յին մտա­վո­րա­կա­նության առա­ջացման համար նպաստա­վոր իրո­ղություննե­րի ապա­հո­վում,
  2. Բարձրո­րակ հանրակրթություն, (ազգա­յին ինքնա­նույնա­կա­նացմամբ և հայրե­նա­ճա­նա­չությամբ շեշտադրված),
  3. Առա­ջա­դեմ և մրցունակ բարձրա­գույն կրթություն (մասնա­գի­տացման արդյունա­բե­րա­կա­նացման և արդյունա­բե­րության գիտե­լի­քա­հենք զարգացման համար),
  4. Ինքնաի­րացման համա­հա­վա­սար, արդա­րա­ցի և լայնարձակ հնա­րա­վո­րություններ,
  5. Հայրե­նա­սի­րությունից հայրե­նա­տի­րության անցում (Հայրե­նի­քը կարե­լի է սիրել հայրե­նի­քից հեռու, պատից կախված նկա­րին նայե­լով, իսկ հայրե­նա­տե­րը ֆիզի­կա­պես ներկա է, ամուր կառչած է իր հողին, օգտվում, շենացնում, տնօ­րի­նում է իր ունե­ցա­ծը, վերա­դարձնում է կորսվա­ծը)։

Հ.Գ. Մեթո­դա­կան ՀՀ ԶՈՒ բարե­փո­խումնե­րի համար։
ՀՀ ԶՈՒ‑ն պետք է զարգա­նա կոնվերգենտ մեթո­դով. երկու միմյանց փոխլրացնող սկզբունքնե­րի շեշտադրմամբ, «պրոֆե­սիո­նալ» և «զանգվա­ծա­յին» բանակ սկզբունքով։

«Զանգվա­ծա­յին բանակ»՝
Հայոց բանա­կը պետք է լինի մեծա­թիվ։ բոլոր ՀՀ իրա­վա­զոր քաղա­քա­ցի­նե­րի մասնա­գի­տա­ցումն ու կենցա­ղա­վա­րումը պետք է համա­պա­տասխա­նի երկռե­ժիմ իրո­ղություննե­րին։
Իրա­վա­զոր քաղա­քա­ցի­նե­րը պետք է հստակ իմա­նան իրենց գործո­ղություննե­րը ռազմա­կան դրության պայմաննե­րում։

«Պրոֆե­սիո­նալ բանակ»
Բարձրա­կարգ սպա­յա­կան անձնա­կազմով համալրված ԶՈՒ, որտեղ ծառա­յում են ամե­նամրցունակ, առա­ջա­դեմ գիտե­լիքնե­րը ամբա­րած լավա­գույննե­րից լավա­գույննե­րը, պատրաստ նոր պատե­րազմնե­րին համա­հունչ կրթե­լու և մարզե­լու պարտա­դիր զինվո­րա­կան ծառա­յություն անցնող հայրե­նի­քի պաշտպաննե­րին, ինչպես նաև պահեստա­զոր անցած զինա­պարտ քաղա­քա­ցի­նե­րին։ Որոնք ունակ կլի­նեն խորհրդատվա­կան միջամտություն ունե­նալ միջո­լորտա­յին մոբի­լի­զա­ցիոն ուժե­րի և աշխարհա­զո­րի գործո­ղություննե­րի կոորդի­նացմա­նը, բանա­կի առջև դրված ռազմա­կան խնդրի նվաճմա­նը օժանդա­կե­լու համար։

Գրա­ռումը՝ Գուրգեն Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ