Հայաստան

Նավալնու Մահը ՌԴ Անկման Սկիզբն Է

Ալեքսեյ Նավալնու ողբերգական մահը ապացույց է այն բանի, որ այդ երկրի հետ որևէ բան պայմանավորվելն ուղղակի անհնար է։ Ինչպե՞ս փորձես շփվես մի երկրի հետ, ուր սպանում են նույնիսկ բանտարկյալներին։ Ինչպե՞ս կարելի է պայմանավորվել մի երկրի հետ, որտեղ հարյուր տոկոս իշխանություն ունեցողը վախենում է նրանից ու սպանել է տալիս նրան։

Դավիթ Ստեփանյան

1inTV-ի եթերում քաղաքագետ Դավիթ Ստեփանյանն անդրադարձել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու մահվան լուրերին։ Ըստ Դավիթ Ստեփանյանի՝ Նավալնում մահը, որն անկասկած սպանություն է, ցույց է տալիս պուտինյան ռեժիմի ողջ սնանկությունն ու թուլությունը։ Պուտինի ռեժիմն այնքա դատարկ ու փուչ է, որ վախենում է անգամ մի բանտարկյալից, որը ոչ մի միջոց չունի ազդելու ներիշխանական քաղաքականության վրա։ Ալեքսեյ Նավալնին, ում ռեժիմը արդեն մեկ անգամ փորձել էր սպանել նրան թունավորելով, իր մեջ այնքան քաջություն էր գտել, որ Գերմանիայում բուժում ստանալուց հետո վերադարձավ Ռուսաստան, թեև շատ լավ գիտեր, թե ինչ է իրեն սպասվում այդտեղ։

Արդյո՞ք ճիշտ վարվեց Նավալնին։ Նա գտավ, որ պարզապես ապրելը քիչ է, պետք է ապրել հանուն ինչ որ բանի և կարևորելով քաղաքական գործընթացների արժեքը և դրսևորելով անձնական և քաղաքական ազնվություն՝ վերադարձավ մի երկիր, որտեղ և իրեն սպանեցին։

Ալեքսեյ Նավալնու ողբերգական մահը ապացույց է այն բանի, որ այդ երկրի հետ որևէ բան պայմանավորվելն ուղղակի անհնար է։ Ինչպե՞ս փորձես շփվես մի երկրի հետ, ուր սպանում են նույնիսկ բանտարկյալներին։ Ինչպե՞ս կարելի է պայմանավորվել մի երկրի հետ, որտեղ հարյուր տոկոս իշխանություն ունեցողը վախենում է նրանից ու սպանել է տալիս նրան։

Դավիթ Ստեփանյանը վստահ է, որ Պուտինը մարտին կայանալիք նախագահական ընտրություններ կոչվող ֆարսում հաղթանակ է տանելու և նա մնալու է նախագահի աթոռին մինչև իր մահը, որը բացառված չէ, որը բռնության հետևանք դառնա։ 

Ամեն դեպքում Նավալնու մահը նաև ազդակ է Հայաստանի համար։ Հայաստանը, որին Թուրքիան սպառնում է գոյաբանորեն, պետք է որքան հնարավոր է արագ պոկվի Ռուսաստանից։ Նավալնու դահիճ Պուտինը անընդհատ հանդիպումներ է ունենում Էրդողանի հետ, ինչ որ պայմանավորվածություններ ունենում, ինչ որ որոշումներ ընդունում։ Պուտինը Ռուսաստանը դարձնում է մի վտարված երկիր, դարձնում է Հյուսիսային Կորեա։ Նա արդեն ոչ թե պարզապես ավտորիտար ռեժիմ է , այլ հանցագործ ռեժիմ, որը ոչ թե պայքարում է ինչ որ մեկի դեմ, ոչ թե որոշ ճնշումներ ու չարաշահումներ ունի, այլ պարզապես սպանում է իր ընդդիմադիրին։

Նավալնու մահով Ռուսաստանը վերջնականապես խեզեց այն վտիտ թելերը, որով ինքն ու քաղաքակիրթ աշխարհը ինչ որ կերպ կապվում էին իրար։

Աղբյուրը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *