28.2 C
Yerevan

Միշե­լը Շտապո՞ւմ Է

Ստացվում է, որ Շարլ Միշե­լը Երեւա­նից առաջ է ընկել: Իսկ Միշե­լը քննարկում ունեցե՞լ է Իլհամ Ալիեւի հետ, որին շնորհա­վո­րել էր արտա­հերթ վերարտադրության կապակցությամբ՝ Ադրբե­ջա­նում քվեարկության հաջորդ օրը, այդ կապակցությամբ դարձյալ անե­լով գրա­ռում եւ նշե­լով, թե ողջունում է բրյուսելյան ձեւա­չա­փի բանակցության վերսկսման Ալիեւի հանձնա­ռությունը:

Հակոբ Բադալյան

Ինչու՞ է Շարլ Միշելն «առաջ ընկել» Երեւա­նից

Եվրո­պա­կան խորհրդի նախա­գահ Շարլ Միշե­լը X‑ի իր միկրոբլո­գում գրա­ռում է արել, որ լավ քննարկում է ունե­ցել Հայաստա­նի վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նի հետ՝ Հայաստան-ԵՄ հարա­բե­րության եւ հայ-ադրբե­ջա­նա­կան գործընթա­ցի վերա­բերյալ: Թե երբ է տեղի ունե­ցել այդ հանդի­պումը, ինչ ձեւա­չա­փով, որտեղ, Շարլ Միշե­լը չի մանրա­մասնել: Իսկ դա հետաքրքիր է այն պատճա­ռով, որ հայկա­կան կողմը գոնե առայժմ կարծես թե չի հաղորդել տեղե­կություն Նիկոլ Փաշինյա­նի եւ Շարլ Միշե­լի որեւէ քննարկման մասին: 

Մյունխե­նի անվտանգության համա­ժո­ղո­վի ընթացքում Հայաստա­նի վարչա­պե­տի հանդի­պումնե­րի եւ շփումնե­րի մասին տեղե­կատվության շարքում չի եղել հաղորդում Շարլ Միշե­լի հետ որեւէ հանդիծման կամ շփման մասին: Մյունխե­նից հետո էլ մինչ ԵԽ նախա­գա­հի գրա­ռումը՝ հայկա­կան կողմը չի տվել որեւէ հաղորդագրություն: Ստացվում է, որ Շարլ Միշե­լը Երեւա­նից առաջ է ընկել: Իսկ Միշե­լը քննարկում ունեցե՞լ է Իլհամ Ալիեւի հետ, որին շնորհա­վո­րել էր արտա­հերթ վերարտադրության կապակցությամբ՝ Ադրբե­ջա­նում քվեարկության հաջորդ օրը, այդ կապակցությամբ դարձյալ անե­լով գրա­ռում եւ նշե­լով, թե ողջունում է բրյուսելյան ձեւա­չա­փի բանակցության վերսկսման Ալիեւի հանձնա­ռությունը:

Բայց, վերսկսման մասին չի եղել որեւէ կոնկրետ հայտա­րա­րություն: Ավե­լին, Մյունխե­նում Գերմա­նիա­յի կանցլեր Շոլցի միջնորդությամբ տեղի ունե­ցած հանդի­պումից հետո հայտա­րարվել է, որ կողմե­րը պայմա­նա­վորվել են հավա­տա­րիմ մնալ Պրա­հա­յի եւ Բրյուսե­լի պայմա­նա­վորվա­ծություննե­րին եւ շարունա­կել աշխա­տանքը խաղա­ղության պայմա­նագրի շուրջ: Բայց, դա մեծ հաշվով ոչինչ չասող կամ քիչ բան ասող հայտա­րա­րություն է, որ հնչել է բազմիցս: Մինչդեռ պարզ չէ, թե ի՞նչ ձեւա­չա­փով են շարունա­կե­լու աշխա­տանքը պայմա­նագրի շուրջ: Որովհե­տեւ, այդ աշխա­տանքը ընթա­ցել է անգամ բրյուսելյան հարթա­կում հանդի­պումնե­րի դադա­րե­ցումից հետո էլ՝ Երեւա­նի եւ Բաքվի միջեւ փոխանցումնե­րով: 

Միա­ժա­մա­նակ, հարկ է նկա­տել, որ Շարլ Միշե­լը «կաղ բադիկ» է, այսինքն Եվրո­պա­կան խորհրդի հեռա­ցող նախա­գահ: Հունի­սին Եվրա­խորհրդա­րա­նի նոր ընտրություն է: Շարլ Միշե­լը այլեւս չի առա­ջադրվե­լու Եվրո­պա­կան Խորհրդի նախա­գա­հի պաշտո­նի համար: Հնա­րա­վոր է, նա իր առաջ ներկա­յումս դնում է նվա­զա­գույն խնդիրներ՝ պաշտո­նա­վարման ավարտին առնվազն ունե­նալ այսպես ասած դրա­կան պատկեր, այդ թվում իր նախա­ձեռնած բրյուսելյան ձեւա­չա­փի առնչությամբ, թողնե­լով դրա վերա­կանգնման տպա­վո­րություն:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3388986.html

Առնչվող Հոդվածներ