28.2 C
Yerevan

Հանդիպման Գլխա­վոր Կետը

Ֆրանսիան չի կարող միայնակ հաղթա­հա­րել այդ հակազդե­ցությունը, իսկ հնա­րա­վոր շահընկեր կարող է դիտվել միայն Ռուսաստա­նը, որքան էլ Փարիզն այսօր արմա­տա­կան տրա­մադրվա­ծություններ է արտա­հայտում Մոսկվա­յի հասցեին, այդ թվում Երեւա­նի հետ իր հարա­բե­րության համա­տեքստում:

Հակոբ Բադալյան

Մակրո­նի օրա­կարգի մեխը Փաշինյա­նի հետ հանդիպմա­նը

Հայաստա­նի վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նի հետ Փարի­զում տեղի ունե­ցած հանդիպման մեկնարկին Ֆրանսիա­յի նախա­գահ Էմա­նուել Մակրո­նը անդրա­դարձավ այն օրա­կարգին, որ պատրաստվում էր շոշա­փել Հայաստա­նի վարչա­պե­տի հետ զրույցում: Ֆրանսիա­յի նախա­գա­հը թվարկեց իհարկե արդիա­կան հարցեր, որոնցից առանցքա­յի­նը սակայն թերեւս պետք է դիտարկել այն, ինչ կովկասյան մեծ խաղի մեխն է՝ հաղորդուղի­նե­րի հարցը Կենտրո­նա­կան Ասիա­յից Եվրո­պա: Ֆրանսիա­յի նախա­գա­հը հայտա­րա­րեց, որ ամիսներ առաջ Կենտրո­նա­կան Ասիա­յի երկրներ կատա­րած իր այցի ընթացքում խոսել է այդ հարցի կարեւո­րության մասին եւ այդ համա­տեքստում կարեւոր է համա­րում Հարա­վա­յին Կովկասն ու ողջունում է «խաղա­ղության խաչմե­րուկի» այն գաղա­փա­րը, որ առաջ է քաշել Երեւա­նը:

Ըստ էության, այստեղ եթե վերա­նանք ձեւա­կերպվող վերնագրե­րից, պետք է արձա­նագրենք հետեւյա­լը: Եթե Ֆրանսիան չի ուզում ռազմա­վա­րա­կան հաղորդակցության առումով կախվա­ծություն ունե­նալ Ադրբե­ջա­նից, ըստ այդմ նաեւ Թոււրքիա­յից, ինչը նշա­նա­կե­լու է նաեւ Թուրքիա­յի ռազմա­վա­րա­կան ուժե­ղա­ցում Եվրո­պա­յի հանդեպ ընդհանրա­պես, ապա Կենտրո­նա­կան Ասիա­յից Եվվրո­պա ճանա­պարհի մասին խոսե­լիս չի կարող դիտարկել Ադրբե­ջան-Հայաստան-Նախի­ջեւան-Թուրքիա սխե­ման: Դա գուցե կարճ սխե­ման է, բայց Ֆրանսիա­յի համար՝ ենթա­կա­յության սխե­ման: Եթե Փարի­զը չի համա­կերպվում ենթա­կա­յությա­նը, իսկ առնվազն դրա որո­շա­կի նշաններ կան, ապա Կենտրո­նա­կան Ասիա­յից դեպի Եվրո­պա ճանա­պարհը պետք է դիտարկի Միջին Ասիա­յով՝ դեպի Իրան եւ Հայաստան-Վրաստան-Սեւ ծով:

Հնդկաստանն ու Իրա­նը բավա­կա­նին բաց են խոսում այս ճանա­պարհի մասին, սակայն բաց է մնում հարցը, թե նրանց հետ ինչ հաղորդակցության մեջ կարող է լինել Ֆրանսիան, հածշվի առնե­լով եւ այն միջա­վայրը, որ կա Իրա­նի շուրջ եւ ինչը առնվազն տեղե­կատվա-քարոզչա­կան տիրույթում ստեղծում է Իրա­նի հետ աշխա­տանքի պատնեշ: Հայաստա­նը կարող է լինել դրա հաղթա­հարման միջոց, դառնա­լով ֆրանս-իրա­նա­կան քաղա­քա­կան երկխո­սության հաղորդուղի: Այստեղ սակայն առա­ջա­նում է հարց, թե դրան ինչպես կվե­րա­բե­րի Ռուսաստա­նը: Սա այն դեպքում, երբ օրի­նակ Փաշինյա­նի հետ հանդի­պումից առաջ իր ելույթում Մակրո­նը արեց հայտա­րա­րություններ՝ Եվրո­պա­յում պատե­րազմա­կան հանցա­գործություննե­րի մասին, որոնք կարող են մեկնա­բանվել Ռուսաստա­նի թիրա­խա­վո­րում:

Մակրոնն ինչպես հայտնի է այդ թեմա­յով խոսել է նաեւ ավե­լի բաց: Ամբողջ հարցն այն է, որ, եթե անգամ Հայաստա­նի միջո­ցով Ֆրանսիան կարո­ղա­նա հաղորդակցվել Իրա­նի հետ, ապա բաց է մնում Վրաստա­նի հարցը: Այնտեղ Իրա­նը հազիվ թե լինի կենսունակ, մինչդեռ Ֆրանսիան էլ հազիվ թե կենսունակ լինի մնա­լով թուրք-ադրբե­ջա­նա­կան ազդե­ցության դեմ միայնակ, եթե դրան հավե­լենք եւ այն, որ կա Բրի­տա­նիան՝ Թուրքիա­յի եւ Ադրբե­ջա­նի թիկունքին: Այն Բրի­տա­նիան, որի գաղտնի ծառա­յության ղեկա­վար Մուրի հետ Հայաստա­նի վարչա­պե­տը հանդի­պեց օրեր առաջ՝ Մյունխե­նում: Լոնդո­նը նախորդ տարե­վերջին Եվրո­պա­յի հարցե­րի նախա­րար Դոգերթիի շուրթե­րով հայտա­րա­րեց, որ ԿԱ-Ադրբե­ջան-Հայաստան-Թուրքիա միջանցքի ձեւա­վո­րումը իր համար ռազմա­վա­րա­կան նպա­տակ է:

Բնա­կան է, որ Ֆրանսիա­յի այլ երթուղի պատկե­րացնե­լու պարա­գա­յում նրան հակազդե­լու են Կովկա­սի բոլոր ուղղություննե­րով, այդ թվում՝ Վրաստա­նի: Ֆրանսիան չի կարող միայնակ հաղթա­հա­րել այդ հակազդե­ցությունը, իսկ հնա­րա­վոր շահընկեր կարող է դիտվել միայն Ռուսաստա­նը, որքան էլ Փարիզն այսօր արմա­տա­կան տրա­մադրվա­ծություններ է արտա­հայտում Մոսկվա­յի հասցեին, այդ թվում Երեւա­նի հետ իր հարա­բե­րության համա­տեքստում: Մյուս կողմից, քաղա­քա­կա­նությունը բարդ երեւույթ է, եւ հնա­րա­վոր է, որ իրո­ղություններն այնտեղ միշտ չէ, որ ջրի մակե­րեւույթին արտա­ցոլվում եւ արտա­հայտվում են այնպես, ինչպես ստորջրյա մակարդա­կում են:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3389463.html

Առնչվող Հոդվածներ