Այս դեպքը կարող է նպատակ ունենալ ռուսներին զրկել Հայաստանի դեմ գործող բութ գործիքի, այսինքն Ադրբեջանի նկատմամբ վերահսկողությունից։ Ալիևը, ով միաժամանակ գտնվում է նաև Պուտինի վերհսկողության տակ, հաճախ դառնում է այն պատժիչ գործիքը, որ Պուտինը կիրառում է Հայաստանի նկատմամբ։
Դավիթ Ստեփանյան
Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը 1inTV-ի եթերում անդրադարձել է Էրդողան-Ալիև հանդիպմանը։ Այդ հանդիպումը տեղի է ունեցել Մյունխենյան անվտանգային համաժողովից հետո, ուր, ըստ Դավիթ Ստեփանյանի, Ադրբեջանին բավական մատչելի կերպով բացատրել են հայ-ադրբեջանական հարաբերություններում թույլատրելիի և ոչ թույլատրելիի սահմանը և դրանք խախտելու վտանգավորության աստիճանը։ Ադրբեջանի նախագահն անմիջապես գնացել է հանդիպելու Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։ Այդ հանդիպման ամենից աչքի ընկնող երևույթն այն է, որ Էրդողանը Ալիևին խորհուրդ է տվել ամեն ինչ անել հայ-ադրբեջանական սահմանին սրացումներից խուսափելու համար։ Նա հիշատակել է ներքին Հանդում տեղի ունեցած դեպքերը, հույս է հայտնել, որ նման բաներ այլևս չեն կրկվի ու վերջնական խաղաղություն կհաստատվի Հայաստանի ու Ադրբեջանի միջև։
Դա մի քիչ զարմանալի է հնչում, որ Թուրքիայի նախագահը խաղաղության մասին է խոսում , երբ հենց ինքն է հովանավորում ադրբեջանական ագրեսիան Հայաստանի հանդեպ։ Բայց Դավիթ Ստեփանյանը գտնում է, որ դա հենց այնպես արվող դեպք չէ։ Էրդողանը բավական հաջող քաղաքական առևտրական է, և այս դեպքը կարող է նպատակ ունենալ ռուսներին զրկել Հայաստանի դեմ գործող բութ գործիքի, այսինքն Ադրբեջանի նկատմամբ վերահսկողությունից։ Ալիևը, ով միաժամանակ գտնվում է նաև Պուտինի վերհսկողության տակ, հաճախ դառնում է այն պատժիչ գործիքը, որ Պուտինը կիրառում է Հայաստանի նկատմամբ։
Արդյո՞ք Էրդողանը, երբ կոչ է անում Ալիևին ամեն ինչ անել խաղաղության համար, ապա նա ցանկանում է Պուտինին հասկացնել, որ տարածաշրջանում հայ-ադրբեջանական հարցերը լուծվելու են նախ և առաջ թուրքական ցանկությամբ։ Նա ցանկանում է Ռուսաստանի ձեռքից վերցնե՞լ նրա ադրբեջանական խաղալիքը, թե դրա հիմնական նպատակը Ռուսաստանի հետ կատարվելիք քաղաքական առևտուրն է։ Առաջիկայում, թեև դեռ հստակ օր չկա, բայց Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպում է նախատեսվում։ Եվ ամեն անգամ նման հանդիպումից հետո ինչ որ բան է տեղի ունենում Հայաստանի սահմանների մոտ։ Ադրբեջանական հարձակումը նաև դրա հետևանք էր, երբ սեպտեմբերին Էրդողանն ու Պուտինը հանդիպել էին։
Ընդ որում այդ մասին խոսում է նաև ադրբեջանական ընդդիմության ղեկավարը, ով նշում է, որ Ռուսաստանի կողմից է Ադրբեջանի վրա ճնշում գործադրվում, որպեսզի վերջինս շարունակի պատերազմական քաղաքականությունը։
Մանրամասները՝