33.8 C
Yerevan

Թուրքիան Պուտի­նին Զրկո՞ւմ Է Ադրբե­ջա­նից

Այս դեպքը կարող է նպա­տակ ունե­նալ ռուսնե­րին զրկել Հայաստա­նի դեմ գործող բութ գործի­քի, այսինքն Ադրբե­ջա­նի նկատմամբ վերահսկո­ղությունից։ Ալիևը, ով միա­ժա­մա­նակ գտնվում է նաև Պուտի­նի վերհսկո­ղության տակ, հաճախ դառնում է այն պատժիչ գործի­քը, որ Պուտի­նը կիրա­ռում է Հայաստա­նի նկատմամբ։

Դավիթ Ստե­փանյան

Քաղա­քա­գետ Դավիթ Ստե­փանյա­նը 1inTV‑ի եթե­րում անդրա­դարձել է Էրդո­ղան-Ալիև հանդիպմա­նը։ Այդ հանդի­պումը տեղի է ունե­ցել Մյունխենյան անվտանգա­յին համա­ժո­ղո­վից հետո, ուր, ըստ Դավիթ Ստե­փանյա­նի, Ադրբե­ջա­նին բավա­կան մատչե­լի կերպով բացատրել են հայ-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րում թույլատրե­լիի և ոչ թույլատրե­լիի սահմա­նը և դրանք խախտե­լու վտանգա­վո­րության աստի­ճա­նը։ Ադրբե­ջա­նի նախա­գահն անմի­ջա­պես գնա­ցել է հանդի­պե­լու Թուրքիա­յի նախա­գահ Էրդո­ղա­նի հետ։ Այդ հանդիպման ամե­նից աչքի ընկնող երև­ույթն այն է, որ Էրդո­ղա­նը Ալիև­ին խորհուրդ է տվել ամեն ինչ անել հայ-ադրբե­ջա­նա­կան սահմա­նին սրա­ցումնե­րից խուսա­փե­լու համար։ Նա հիշա­տա­կել է ներքին Հանդում տեղի ունե­ցած դեպքե­րը, հույս է հայտնել, որ նման բաներ այլևս չեն կրկվի ու վերջնա­կան խաղա­ղություն կհաստատվի Հայաստա­նի ու Ադրբե­ջա­նի միջև։

Դա մի քիչ զարմա­նա­լի է հնչում, որ Թուրքիա­յի նախա­գա­հը խաղա­ղության մասին է խոսում , երբ հենց ինքն է հովա­նա­վո­րում ադրբե­ջա­նա­կան ագրե­սիան Հայաստա­նի հանդեպ։ Բայց Դավիթ Ստե­փանյա­նը գտնում է, որ դա հենց այնպես արվող դեպք չէ։ Էրդո­ղա­նը բավա­կան հաջող քաղա­քա­կան առևտրա­կան է, և այս դեպքը կարող է նպա­տակ ունե­նալ ռուսնե­րին զրկել Հայաստա­նի դեմ գործող բութ գործի­քի, այսինքն Ադրբե­ջա­նի նկատմամբ վերահսկո­ղությունից։ Ալիևը, ով միա­ժա­մա­նակ գտնվում է նաև Պուտի­նի վերհսկո­ղության տակ, հաճախ դառնում է այն պատժիչ գործի­քը, որ Պուտի­նը կիրա­ռում է Հայաստա­նի նկատմամբ։

Արդյո՞ք Էրդո­ղա­նը, երբ կոչ է անում Ալիև­ին ամեն ինչ անել խաղա­ղության համար, ապա նա ցանկա­նում է Պուտի­նին հասկացնել, որ  տարա­ծաշրջա­նում հայ-ադրբե­ջա­նա­կան հարցե­րը լուծվե­լու են նախ և առաջ թուրքա­կան ցանկությամբ։ Նա ցանկա­նում է Ռուսաստա­նի ձեռքից վերցնե՞լ նրա ադրբե­ջա­նա­կան խաղա­լի­քը, թե դրա հիմնա­կան նպա­տա­կը Ռուսաստա­նի հետ կատարվե­լիք քաղա­քա­կան առևտուրն է։ Առա­ջի­կա­յում, թեև դեռ հստակ օր չկա, բայց Ռուսաստա­նի և Թուրքիա­յի նախա­գահնե­րի հանդի­պում է նախա­տեսվում։ Եվ ամեն անգամ նման հանդի­պումից հետո ինչ որ բան է տեղի ունե­նում Հայաստա­նի սահմաննե­րի մոտ։ Ադրբե­ջա­նա­կան հարձա­կումը նաև դրա հետև­անք էր, երբ սեպտեմբե­րին Էրդո­ղանն ու Պուտի­նը հանդի­պել էին։

Ընդ որում այդ մասին խոսում է նաև ադրբե­ջա­նա­կան ընդդի­մության ղեկա­վա­րը, ով նշում է, որ Ռուսաստա­նի կողմից է Ադրբե­ջա­նի վրա ճնշում գործադրվում, որպեսզի վերջինս շարունա­կի պատե­րազմա­կան քաղա­քա­կա­նությունը։

Մանրա­մասնե­րը՝

Առնչվող Հոդվածներ