28.2 C
Yerevan

Ռուս-Ադրբե­ջա­նա­կան Փետրվա­րի 22‑ը

«Ի՞նչ քննարկումնե­րի մեջ են Մոսկվան եւ Բաքուն՝ կարե­լի է ենթադրել երկու տարի առաջ ստո­րագրված փաստաթղթի այն դրույթից, որ կողմե­րը պետք է համա­ձայնեցնեն էներգե­տիկ ծրագրե­րի: Բայց Ադրբե­ջա­նի էներգե­տիկ հնա­րա­վո­րություննե­րով հետաքրքրված են նաեւ ԱՄՆ‑ը եւ Եվրա­միությունը»։

Վահրամ Աթա­նեսյան

Երկու տարի առաջ Ռուսաստա­նի եւ Ադրբե­ջա­նի նախա­գահնե­րը Մոսկվա­յում ստո­րագրե­ցին ռազմա­վա­րա­կան համա­գործակցության հռչա­կա­գիր: Մեկ ամիս անց՝ 2022 թ. մարտի 22-ին Բաքու ժամա­նեց ՌԴ պաշտպա­նության նախա­րա­րության պատվի­րա­կությունը՝ ցամա­քա­յին զորքե­րի հրա­մա­նա­տար Կիմի գլխա­վո­րությամբ: Երկու օր հետո ռուս խաղա­ղա­պահներն Ասկե­րա­նի շրջա­նի Փառուխ գյուղը եւ Քարագլուխ բարձունի մի զգա­լի հատվա­ծը հանձնե­ցին ադրբե­ջա­նա­կան զորքե­րի վերահսկո­ղությա­նը:

Իրա­վի­ճա­կը «հանգուցա­լուծվեց» անցյալ սեպտեմբե­րի 19‑ի ահա­բեկչա­կան պատե­րազմով, Արցա­խի հայ բնակչության լիա­կա­տար բռնա­տե­ղա­հա­նությամբ, ինչի մասին ադրբե­ջանցի քաղա­քա­գետ Գասիմլին այսօր ասում է, որ «հնա­րա­վոր չէր լինի, եթե Ռուսաստա­նը կանաչ լույս չվա­ռեր»: Ադրբե­ջա­նի ժողովրդա­կան ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին, սակայն, համա­րում է, որ Բաքուն «շատ թանկ գին է վճա­րում»: Նրա կարծի­քով՝ Մոսկվան այսօր խնդի­րը ներկա­յացնում է այնպես, որ եթե «խաղա­ղա­պահնե­րը չլի­նեին, Ադրբե­ջա­նը հայե­րի զանգվա­ծա­յին սպա­նություններ կիրա­կա­նացներ»:

Քաղա­քա­գետ Զարդուշտ Ալի­զա­դեի գնա­հատմամբ՝ Միացյալ Նահանգնե­րից եւ Չինաստա­նից հետո Ռուսաստանն «աշխարհի երրորդ ազդե­ցիկ երկիրն է, եւ Ադրբե­ջա­նը կարո­ղա­ցել է դիվա­նա­գի­տա­կան ճիշտ քայլե­րով նրա հետ դաշնակցա­յին հարա­բե­րություններ հաստա­տել»: Նրա կարծի­քով՝ Ռուսաստանն այսօր «թվա­բա­նա­կան հաշվարկ է կատա­րում, թե ո՞ր կողմի հետ դաշնակցությունն է ավե­լի օգտա­կար եւ Հայաստա­նի փոխա­րեն ընտրել է Ադրբե­ջա­նին»:

Որքա­նով հասկացվում է՝ Մոսկվա­յի հետ հարա­բե­րություննե­րում Բաքուն փորձում է Լեռնա­յին Ղարա­բա­ղի անեքսիա­յի եւ հայ բնակչության բռնա­տե­ղա­հա­նության «կանաչ լույսի» դիմաց այլ փոխա­հա­տուցում առա­ջարկել՝ բացա­ռե­լով ԼՂ հայ բնակչության վերա­դարձի, անվտանգության եւ իրա­վունքնե­րի հետ կապված հարցե­րի քննարկումը: Մամուլը գրում է ԱՊՀ/ԵԱՏՄ տնտե­սա­կան տարածքին «առանձնա­հա­տուկ ինտեգրա­ցիա­յի հավա­նա­կա­նության» մասին:

Մանրա­մասնություններ առայժմ չեն փոխանցվում, բայց նախա­րարնե­րի կաբի­նե­տի նախա­գա­հի պաշտո­նում Ալի Ասա­դո­վի վերանշա­նա­կումը հիմնա­վորվում է նաեւ նրա եւ ՌԴ վարչա­պետ Միշուստի­նի միջեւ «վստա­հե­լի փոխհա­րա­բե­րություննե­րով»: Ի՞նչ քննարկումնե­րի մեջ են Մոսկվան եւ Բաքուն՝ կարե­լի է ենթադրել երկու տարի առաջ ստո­րագրված փաստաթղթի այն դրույթից, որ կողմե­րը պետք է համա­ձայնեցնեն էներգե­տիկ ծրագրե­րի: Բայց Ադրբե­ջա­նի էներգե­տիկ հնա­րա­վո­րություննե­րով հետաքրքրված են նաեւ ԱՄՆ‑ը եւ Եվրա­միությունը: Մյունխե­նի անվտանգության համա­ժո­ղո­վից անմի­ջա­պես հետո Ադրբե­ջա­նի էներգե­տի­կա­յի նախա­րա­րը մեկնել է Վաշինգտոն:

Հայտնի է դարձել, որ BP‑ի դուստր ձեռնարկությունը Ջեբրա­յի­լում նախա­տե­սում է արեւա­յին էլեկտրա­կան կառուցել: Բաքուն էներգե­տիկ ծրագրեր է քննարկում նաեւ Արա­բա­կան միացյալ էմի­րություննե­րի հետ: Զարդուշտ Ալի­զա­դեն արձա­նագրում է, որ «բոլո­րի համար ակնհայտ է, որ Ադրբե­ջա­նի կողմնո­րոշման առա­ջին հովա­նա­վո­րը Թուրքիան է»: Նկա­տի է առնվում, որ աշխարհա­քա­ղա­քա­կան նշա­նա­կության ընտրությունը կախված է ռուս-թուրքա­կան կամ թուրք-արեւմտյան պայմանավորվածությունների՞ց:

Ըստ երեւույթին՝ նման երկվություն Բաքվում կա, եւ նույնիսկ իշխող վերնա­խա­վը միասնա­կան մոտե­ցում չունի: Փորձա­գի­տա­կան տեսա­կետնե­րի համադրումից հասկացվում է, որ Ռուսաստանն առայժմ գերխնդիր է տեսնում ռազմա­կան ներկա­յության ֆորմա­լա­ցումը, ինչին Ալիեւը հնա­րա­վոր բոլոր միջոցնե­րով դիմադրում է: Սա խիստ զգա­յուն վիճակ է: Ամե­նեւին էլ բացառված չէ, ավե­լին՝ շատ հավա­նա­կան է, որ Ադրբե­ջա­նից ռուսա­կան ռազմա­կան ներկա­յությունը հեռացնե­լու հարցում Արեւմուտքը սատա­րի եւ աջակցի Ալիեւին:

Ռուսաստա­նի հետ ռազմա­վա­րա­կան համա­գործակցության հռչա­կագրից Ալիեւը քաղել է հնա­րա­վոր առա­վե­լա­գույնը: Խնդիրն, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, այն հարթությունում է, թե ինչպե՞ս է նա ազատվե­լու ռուսա­կան ռազմա­կան ներկա­յությունից: Արեւմուտքը շարունա­կե­լու՞ է պնդել ԼՂ հայ բնակչության արժա­նա­պա­տիվ եւ անվտանգ վերա­դարձի հարցը: Ռուսաստա­նը պնդե­լու՞ է, որ «խաղա­ղա­պահնե­րի ներկա­յությունը պահանջված է»: Իշխա­նա­մերձ մամուլն Արեւմուտքին մեղադրել է «Վարդան Օսկանյա­նի հանձնա­ժո­ղո­վի միջո­ցով անջա­տո­ղա­կա­նությա­նը սատա­րե­լու» մեջ:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3389550.html

Առնչվող Հոդվածներ