28.2 C
Yerevan

Ռուսա­կան Դատա­կան Կրկե­սը

Զեյնա­լո­վի նկատմամբ կայացվել է արտա­դա­տա­կան, այսինքն՝ բացա­ռա­պես քաղա­քա­կան որո­շում: Քսանչորսժամյա ռուս-ադրբե­ջա­նա­կան բանակցություննե­րը հասե՞լ են Ալիեւ-Պուտին հեռա­խո­սազրույցի մակարդա­կի՝ հայտնի չէ, բայց նաեւ բացառված չէ:

Վահրամ Աթա­նեսյան

«Օպե­րա­ցիա Զեյնա­լով». ի՞նչ սպա­սել

Նախօ­րեին Մոսկվա­յում ձերբա­կալված «ֆիթնես-մարզիչ եւ բլո­գեր» Քյա­միլ Զեյնա­լովն անցած գիշեր ազատ է արձակվել եւ «Վնուկո­վո» օդա­նա­վա­կա­յա­նից թռել Բաքու: Ժամը 02‑ի սահմաննե­րում այդ մասին haqqin.az-ին տեղե­կացրել է ՌԴ-ում Ադրբե­ջա­նի արտա­կարգ եւ լիա­զոր դեսպան Փոլադ Բյուլբյուլ-օղլին՝ ասե­լով, որ «հաջողվել է ռուսա­կան կողմին համո­զել, որ Հայաստա­նի ներկա­յացրած մեղադրանքներն անհիմն են»: Ի՞նչ է տեղի ունե­ցել իրա­կա­նում՝ կարե­լի է ենթադրել Ադրբե­ջա­նի դեսպա­նի նախօ­րեին արված հայտա­րա­րության եւ Զեյնա­լո­վի կեսգի­շե­րա­յին ազա­տարձակման փաստի համադրությունից:

Բյուլբյուլ-օղլին երեկ Բաքվի նույն լրատվա­մի­ջո­ցին ասել էր, որ Դոմո­դե­դե­վո­յի շրջա­նի դատա­խա­զությունը Զեյնա­լո­վի գործը ներկա­յացրել է դատա­րան, սպասվում էր, որ այսօր նա կկանգնի դատա­րա­նի առաջ: Մոսկվա­յում Ադրբե­ջա­նի դեսպա­նը նաեւ տեղե­կացրել էր, որ ռուս իրա­վա­պահներն սպա­սում են Հայաստա­նից «լրա­ցուցիչ հիմնա­վո­րումնե­րի»: Նա նույնիսկ տպա­վո­րություն էր փոխանցել, թե իրա­վի­ճա­կից չի հետեւում, որ Զեյնա­լո­վին «անմի­ջա­պես ինքնա­թիռ կնստեցնեն եւ կտե­ղա­փո­խեն Հայաստան, դա տեւա­կան գործընթաց է»:

Բյուլբյուլ-օղլին կատա­րած «քրտնա­ջան աշխա­տանքը» վերագրում է Մոսկվա­յում Ադրբե­ջա­նի դիվա­նա­գի­տա­կան ներկա­յա­ցուցչությա­նը, անձամբ իրեն. «Մեկ օր է՝ անքուն ենք» ‑ադրբե­ջա­նա­կան լրատվա­մի­ջո­ցին «հոգնած ձայնով» ասել է նա, ինչից հասկացվում է, որ Զեյնա­լո­վի նկատմամբ կայացվել է արտա­դա­տա­կան, այսինքն՝ բացա­ռա­պես քաղա­քա­կան որո­շում: Քսանչորսժամյա ռուս-ադրբե­ջա­նա­կան բանակցություննե­րը հասե՞լ են Ալիեւ-Պուտին հեռա­խո­սազրույցի մակարդա­կի՝ հայտնի չէ, բայց նաեւ բացառված չէ:

Փաստ է, որ Զեյնա­լո­վի գործը դատա­րան չի մտել, Հայաստա­նի կողմից նրան ներկա­յացված մեղադրանքն «անհիմն» է ճանաչվել Դոմո­դե­դո­վո­յի շրջա­նի դատա­խա­զության որոշմամբ: Մոսկվան, իհարկե, կարող է պատասխա­նել, որ Ռուսաստանն «իրա­վա­կան երկիր է»: Բայց ինչու՞ տարրա­կան ընթա­կարգը չի պահպանվել: Չէ՞ որ Զեյնա­լո­վի համար Ադրբե­ջա­նի դեսպա­նա­տունը մի քանի փաստա­բան էր վարձել, եւ նրանք դատա­կան նիստին կարող էին «հողմացրիվ անել» Հայաստա­նի «անհիմն մեղադրանքը»:

Ըստ երեւույթին, կայա­ցել է Մոսկվա-Բաքու քաղա­քա­կան գործարք, ինչին նախորդել է «թեթեւա­կի վախը». Կրեմլից Ալիեւին հասկացրել են, որ ադրբե­ջանցի մարդասպաններն Ռուսաստա­նում չպետք է իրենց լավ զգան: Ռուսաստա­նի իրա­վա­պահնե­րը մի քանի ադրբե­ջանցի են ձերբա­կա­լել՝ տարբեր քաղաքնե­րում, նույնիսկ Սանկտ-Պետերբուրգում մարդկանց նկատմամբ բռնություններ գործադրե­լու մեղադրանքով: Բայց, հավա­նա­բար, դա չէ ամե­նաէա­կա­նը:

Զեյնա­լո­վի «գործը» շատ ավե­լի խորքա­յին հետա­գիծ կարող է ունե­նալ: Եւ այստեղ չափա­զանց կարեւոր է սառը գնա­հա­տել՝ ազդա­կը նաեւ Երեւանի՞ն էր հասցեագրած, Հայաստա­նի իրա­վա­պահնե­րը ներգրավվե՞լ են Զեյնա­լո­վի «գործի քննությա­նը»: Մոսկվան ինչ-որ ակնարկ արե՞լ է: Շատ էական է, թե արդյոք Ադրբե­ջա­նը Ռուսաստա­նին հետա­խուզվող հայ անձանց անուններ ներկայացրե՞լ է: Եթե անգամ՝ ոչ, ապա պետք է սպա­սել, որ ներկա­յացնե­լու է, եւ Ռուսաստա­նում հատկա­պես Արցա­խից բռնա­գաղթվածնե­րի համար խնդիր կարող են առա­ջա­նալ:

Զեյնա­լովն ասել է, որ քառա­սունչորսօրյա պատե­րազմից հետո մի քանի անգամ եղել է Մոսկվա­յում եւ երբեք իրեն չեն անհանգստացրել: Ինչու՞ հատկա­պես Մյունխե­նի անվտանգության համա­ժո­ղո­վից հետո է Զեյնա­լո­վին ձերբա­կա­լե­լու, ապա Հայաստա­նի մեղդրանքն «անհիմն լինե­լու» պատճա­ռա­բա­նությամբ ազատ արձա­կե­լու անհրա­ժեշտություն առա­ջա­ցել: Արդյոք դա ռուս-ադրբե­ջա­նա­կան «համա­տեղ օպե­րա­ցիա՞» չէ: Իսկ եթե այն շարունա­կություն ունե­նա՞:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3389503.html

Առնչվող Հոդվածներ