20.8 C
Yerevan

Զվարթնո­ցի Ռուս Սահմա­նա­պա­հը Ադրբե­ջանցու Դաշնա­կիցն Է

Հիմա Ռուսաստա­նը խախտում է ուկրաի­նա­ցի­նե­րի բոլոր իրա­վունքնե­րը, ըստ էության ցեղասպա­նություն իրա­կա­նացնե­լով այնտեղ, իսկ մեր հարցով, մենք ստիպված ենք գործ ունե­նալ երկու դիկտա­տորնե­րի՝ Ալիևի ու Պուտի­նի հետ, որոնք Հայաստա­նի նկատմամբ իրա­կա­նացնում են այն, ինչ Պուտի­նը՝ Ուկրաի­նա­յի, և մենք պետք է կարո­ղա­նանք օգտա­գործել այդ։ Բայց եթե մենք հստակ օրա­կարգ չունենք և չգի­տենք, թե ինչ է պետք անել, ապա Զելենսկու այցը մեզ կարող է վնա­սել։

Գայա­նե Աբրա­համյան

FactorTV‑ն զրուցել է «Հանուն հավա­սար իրա­վունքնե­րի» ՀԿ ղեկա­վար Գայա­նե Աբրա­համյա­նի հետ։ Զրույցն ընթա­ցել է Մյունխե­նում Ալիև-Փաշինյան հանդիպման, ապա հայ և ադրբե­ջանցի­նե­րի պաշտոնյա­նե­րի բանակցություննե­րի ու դրա­նից բխող հետև­անքնե­րի մասին։

Գայա­նե Աբրա­համյա­նը կարև­ո­րեց այդ հանդի­պումն այն առումով, որ դա թեև փոքր, բայց էական քայլ է հայ-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րի կարգա­վորմանն ուղղված տրա­մա­բա­նության շղթա­յում։ Այդ քայլը նաև պետք է համա­րել արևմտյան դիվա­նա­գի­տության թեկուզ փոքր, բայց նշա­նա­կա­լի հաղթա­նակ։ Բայց, բնա­կա­նա­բար, դեռևս վաղ է կոնկրետ գնա­հա­տա­կաններ տալ։ Բանակցություններն արդեն մի քանի ամիս է ինչ ընթա­նում են և պետք է հասկա­նալ, թե ինչպի­սի տեքստ կլի­նի առա­ջարկություննե­րում և աշխա­տանքի շարունակման ինչպի­սի հեռանկարներ կբացվեն։

Այն դիտարկմա­նը, որ Ալիևի տրա­մադրվա­ծությունը ենթադրում է այն, որ նրանք Հայաստա­նի հետ պատրաստ են խաղա­ղության այն ժամա­նակ, երբ հայե­րը բավա­րա­րեն նրանց բոլոր պահանջնե­րը, Գայա­նե Աբրա­համյա­նը պատասխա­նեց, որ մի քանի մեկնա­բա­նություն կարե­լի է անել այդ հարցով։ Նախ, Ալիևի պահվածքը հետև­անք է արևմտյան կողմի ոչ բավա­կա­նա­չափ գործուն մասնակցության, այսինքն նրանք միջնորդի դեր տանում են զուտ հարթակ լինե­լու հարցով, չեն միջամտում, դրա համար էլ Ալիևը կարող է իրեն թույլ տալ ավե­լի ագրե­սիվ ոճ կիրա­ռել, բայց արևմուտքում ևս արդեն հասկա­նում են, որ Ալիևի պահանջնե­րի բավա­րա­րում ասվա­ծը չի կարող ապա­հո­վել խաղա­ղության կայա­ցումը, և դրա լավ օրի­նակնե­րից է այն որ եթե Փաշինյա­նի հետ հանդի­պումից հետո արևմտյան կողմը իր հրա­պա­րա­կած տեքստում նշում էր «արժա­նա­պա­տիվ խաղա­ղություն» բառե­րը, ապա Ալիևի հետ հանդի­պումից հետո «արժա­նա­պա­տի­վը» չկար, որը հավա­նա­բար նշա­նա­կում է, որ արևմտյան կողմը ևս հասկա­նում է, որ ալիևյան պայմաննե­րով պահանջնե­րի կատա­րումը չի կարող արժա­նա­պա­տիվ լինել

Ընդ որում մենք չպետք է մոռա­նանք, որ գործ ունենք պատե­րազմի հանցա­գործի ու դիկտա­տո­րի հետ, ում համար լրիվ ընդունե­լի է սպառնա­լի­քի ու հարկադրանքի մեթո­դը, բայց դեռ պետք է հասկա­նալ, թե արևմտյան միջնորդնե­րը համաձա՞յն են դրա հետ, թե ոչ։

Գայա­նե Աբրա­համյա­նը անդրա­դարձավ նաև այն խոսակցություննե­րին, որ Ուկրաի­նա­յի նախա­գահ Զելենսկու այցն է սպասվում Երև­ան։ Նա ասաց, որ եթե մենք հստակ օրա­կարգ ու պլան ունենք, ապա Զելենսկու այցը կարող ենք օգտա­գործել ի օգուտ մեզ, այնպես ինչպես ողջ աշխարհը Ուկրաի­նա­յի հարցով ունի մեկ միասնա­կան դիրքո­րո­շում, ի տարբե­րություն արա­բա-իսրա­յելյա­նի, ուր Իսրա­յե­լի նկատմա­մաբ շատ են քննա­դա­տա­կան խոսքե­րը, այնպես էլ մենք կարող ենք աշխարհին հասկացնել, որ այն ինչ նա արգե­լում է Պուտի­նին Ուկրաի­նա­յի հարցով, նույնը պետք է անել Հայաստա­նի մասով։ Որովհետև շատ հարցե­րում Հայաստա­նի և Ուկրաի­նա­յի խնդիրնե­րը նման են։ Երկուսն էլ եղել են ԽՍՀՄ ճամբա­րում, հետո անկա­խա­ցել են ադմի­նիստրա­տիվ սահմաննե­րը պետա­կան սահման ընդունե­լու սկզբուքնով։ Հիմա Ռուսաստա­նը խախտում է ուկրաի­նա­ցի­նե­րի բոլոր իրա­վունքնե­րը, ըստ էության ցեղասպա­նություն իրա­կա­նացնե­լով այնտեղ, իսկ մեր հարցով, մենք ստիպված ենք գործ ունե­նալ երկու դիկտա­տորնե­րի՝ Ալիևի ու Պուտի­նի հետ, որոնք Հայաստա­նի նկատմամբ իրա­կա­նացնում են այն, ինչ Պուտի­նը՝ Ուկրաի­նա­յի, և մենք պետք է կարո­ղա­նանք օգտա­գործել այդ։ Բայց եթե մենք հստակ օրա­կարգ չունենք և չգի­տենք, թե ինչ է պետք անել, ապա Զելենսկու այցը մեզ կարող է վնա­սել։

Գայա­նե Աբրա­համյա­նը միանշա­նակ դրա­կան գնա­հա­տեց Երև­ա­նի Զվարթնոց օդա­նա­վա­կա­յա­նից ռուս սահմա­նա­պահնե­րին հանե­լու հարցը։ Նա նախ հիշեցրեց, որ ռուսա­կան զորախմբի ներկա­յությունը որևէ անվտանգություն չապա­հո­վեց Արցա­խում, դեռ մի բան էլ պաշտպա­նե­ցին ադրբե­ջանցի­նե­րի «հակաա­հա­բեկչա­կան» գործո­ղություննե­րը։ Իսկ հիմա, հաշվի առնե­լով ռուսնե­րի վերա­բերմունքը Հայաստա­նի նկատմամբ և հատկա­պես այն, որ Ուկրաի­նա­յի վրա հարձակման նախօրյա­կին ռուս-ադրբե­ջա­նա­կան պայմա­նա­գիր կնքվեց, ռուս սահմա­նա­պահնե­րի ներկա­յությունն ավե­լի քան վտանգա­վոր է Զվարթնոցնում։ Բացի նրանցի, որ նրանք կարող են շատ մեծ վերահսկո­ղություն իրա­կա­նացնել այդ կարև­որ դիրքում, նրանք նաև, ըստ ադրբե­ջա­նա-ռուսա­կան պայմա­նագրի, կարող են (հավա­նա­բար արդեն իսկ անում են) իրենց ադրբե­ջանցի դաշնակցին հետա­խուզա­կան տվյալներ տրա­մադրել՝ դրա­նով իսկ հսկա­յա­կան վնաս հասցնե­լով Հայաստա­նին։ Բացի դրա­նից, երբ մենք խոսում ենք ԵՄ հետ վիզա­նե­րի ազա­տա­կա­նացման մասին, հարկա­վոր է հասկա­նալ, որ քանի դեռ մեր օդա­նա­վա­կա­յա­նում ռուս սահմա­նա­պահներ են կանգնած՝ վիզա­յի ազա­տա­կա­նացման մասին կարող ենք մոռա­նալ։

Ամբողջա­կան հարցազրույցը՝

Առնչվող Հոդվածներ