20.8 C
Yerevan

Երկու Քարի Արանքում

Որեւէ հեռանկար չկա, որ Թուրքմենստա­նը կփո­խի կոշտ դիրքո­րո­շումը: Ավե­լին, տեղե­կություն կա, որ Աշգա­բա­դը Իրա­նի տարածքով Թուրքիա, այնտե­ղից Եվրո­պա գազ արտա­հա­նե­լու հարցով բանակցում է թուրքա­կան կողմի հետ:

Վահրամ Աթա­նեսյան

Եվրա­միությա­նը եւ Ռուսաստա­նին պարտա­վորվա­ծության միջա­կայքում

Բաքվում գումարվել է Հարա­վա­յին գազա­յին միջանցքի Կոնսուլտա­տիվ խորհրդի նիստ, որին մասնակցել է Ադրբե­ջա­նի նախա­գահ Իլհամ Ալիեւը: Խոսքը Բաքու-Էրզրում գազա­տա­րի մասին է, որ ադրբե­ջա­նա­կան գազը հասցնում է Թուրքիա, այնտե­ղից՝ Եվրո­պա­կան շուկա: Մեկ տարի առաջ Ադրբե­ջա­նը եւ Եվրա­հանձնա­ժո­ղո­վը համա­ձայնա­գիր են ստո­րագրել, որով Բաքուն պարտա­վորված է 2027թվականին եվրո­պա­կան ուղղությամբ գազի արտա­հանման տարե­կան ծավալնե­րը հասցնել  20 միլիարդ խորա­նարդ մետրի:

Ելութ ունե­նա­լով Խորհրդի նիստում, Ալիեւը հայտա­րա­րել է, որ իր խոսքը նույնքան նշա­նա­կա­լի է, որքան՝ ստո­րագրությունը եւ մասնա­կիցնե­րին վստա­հեցրել, որ եկող տարվա առա­ջին եռամսյա­կում «Ազե­րի-Գյունեշլի-Չիրաղ» նավթա­հանքա­վայրում կսկսվի գազի արդյունա­հա­նումը: Նրա ձեւա­կերպմամբ՝ խոսքը «հսկա­յա­կան պաշարնե­րի մասին է»: Ըստ երեւույթին, Եվրա­միությունը կասկածներ ունի, որ Ադրբե­ջա­նը կկա­րո­ղա­նա կատա­րել պարտա­վո­րությունը: Ալիեւն այդ գործարքը կնքել էր՝ խաղադրույք դնե­լով թուրքմե­նա­կան գազի վրա: Տարեսկզբից Թուրքմենստանն անսպա­սե­լի խզել է Ադրբե­ջա­նին տարե­կան երեք միլիարդ խորա­նարդ մետր գազ վաճա­ռե­լու պայմա­նա­գի­րը, որ իրա­կա­նացվում էր Իրա­նի միջո­ցով:

Որեւէ հեռանկար չկա, որ Թուրքմենստա­նը կփո­խի կոշտ դիրքո­րո­շումը: Ավե­լին, տեղե­կություն կա, որ Աշգա­բա­դը Իրա­նի տարածքով Թուրքիա, այնտե­ղից Եվրո­պա գազ արտա­հա­նե­լու հարցով բանակցում է թուրքա­կան կողմի հետ: Ալիեւը, երեւում է, ստիպված է լրա­ցուցիչ պաշարներ ստեղծել տեղում: Այդ է պատճա­ռը, որ «Ազե­րի-Գյունեշլի-Չիրաղ» նավթա­հանքա­վայրում գազի արդյունա­հանման ծրա­գիր է իրա­կա­նացվում: Իսկ ո՞վ է արդիա­կա­նացնե­լու Բաքու-Էրզրում գազա­խո­ղո­վա­կա­շա­րը: Գործող վիճա­կում դրա թողունա­կությունը բավա­րար չէ, որպեսզի տարե­կան 20 միլիարդ խորա­նարդ մետր գազ արտա­հա­նի:

Հավա­նա­բար, Խորհուրդը գումարվել է, որպեսզի քննարկի նաեւ այդ հարցը: Ավե­լի վաղ ադրբե­ջա­նա­կան աղբյուրնե­րը գրել էին, որ Եվրա­միությունը հանդես է գալիս «միայն գնորդի դերում, կվճա­րի, երբ ադրբե­ջա­նա­կան գազը կհասնի սպա­ռո­ղին, մյուս հարցե­րը պետք է կարգա­վո­րի վաճա­ռո­ղը»: Սա, իհարկե, դատավճիռ չէ: Բայց անցյալ տարե­վերջին Ալիեւն ինքն էր ակնարկել տարա­ձայնություննե­րի, անգամ գործարքը խզե­լու եւ դատա­կան կարգով փոխհա­տուցում պահանջե­լու հավա­նա­կա­նության մասին:

Ավե­լի բարդ է, կարծես, քաղա­քա­կան խնդի­րը: Խորհրդի նիստին ելույթում Ալիեւն ասել է, որ էներգա­կիրնե­րի ոչ միայն երթուղի­նե­րը, այլեւ ծագման աղբյուրնե­րը նույնպես «ենթա­կա են դիվերսիֆի­կացման»: Կարե­լի է ենթադրել, որ նա Եվրա­միությանն առա­ջարկում է չկենտրո­նա­նալ գազի պաշարնե­րի, այսպես ասած՝ «ծագումնա­բա­նության» խնդրի վրա, էականն այն է, որ էներգա­կիրնե­րը հասնեն Եվրո­պա: Անցյալ տարի Ադրբե­ջա­նը «Գազպրո­մից» մեկուկես միլիարդ խորա­նարդ մետր գազ գնե­լու համա­ձայնա­գիր է ստո­րագրել:

Դաշնակցա­յին հարա­բե­րություննե­րի մասին 2022թ. փետրվա­րի 22‑ի ռուս-ադրբե­ջա­նա­կան հռչա­կագրով Ադրբե­ջա­նը պարտա­վորված է էներգե­տիկ ծրագրե­րը համա­ձայնեցնել Ռուսաստա­նի հետ: Այս դեպքում, ըստ Ալիեւի, նրա ստո­րագրությունը նույնպես պետք է «նշա­նա­կա­լի» լինի, ինչպես եւ՝ Ռուսաստա­նին «ասած խոսքը»: Խոսե­լով էներգե­տիկ անվտանգության մասին՝ Ալիեւը խնդի­րը հասցեագրել է «եվրա­սիա­կան տարա­ծությա­նը: Ռուսաստա­նի նախա­գահ Պուտինն ամե­նամյա Ուղերձում աշխարհա­քա­ղա­քա­կան նպա­տակ է հռչա­կել նաեւ «ԱՊՀ-ԵԱՏՄ ինտեգրա­ցիա­յի խոա­ցումը»: Ալիեւին կհա­ջողվի՞ Եվրա­միությա­նը եւ Ռուսաստա­նին պարտա­վո­րության միջա­կա­յում մնալ ստո­րագրության եւ խոսքի տերը:

Առնչվող Հոդվածներ