18.5 C
Yerevan

Հայաստա­նը ԵՄ-ից Ավե­լի Շատ Կշա­հի, Քան ԵԱՏՄ-ից

Հայաստանն էլ այլևս նահանջե­լու տեղ չունի. արևմուտքը Հայաստա­նի առաջ հստակ կողմնո­րոշման հարց է դրել և մենք պետք է շարունա­կենք ընթա­նալ եվրո­պա­կա­նացման ուղիով։ Եվ այստեղ կառա­վա­րության գործն է արևմուտքից որքան հնա­րա­վոր է շատ ու ամուր երաշխիքներ ստա­նալ, քանի որ ԵԱՏՄ-ից դուրս գալը թեթև չի լինե­լու։ Պետք է հասկա­նալ, թե ինչպես է կազմա­կերպվե­լու առևտուրը, ներմուծում-արտա­հա­նումը, եվրո­պա­կան ստանդարտնե­րին համա­պա­տասխա­նե­լու պահանջ կա։

Հովսեփ Խուրշուդյան

1inTV-ին զրուցել է «Ազատ Քաղա­քա­ցի» ՀԿ նախա­գահ  Հովսեփ Խուրշուդյա­նի հետ։

Հովսեփ Խուրշուդյա­նը, մեկնա­բա­նե­լով այն իրադրությունը, որ Հայաստա­նը չի կարող մնալ ՀԱՊԿ-ում, բայց մնալ ԵԱՏՄ-ում(դրա մասին բաց ակնարկ էր արել ՌԴ արտգործնա­խա­րար Լավրո­վը), ասաց, որ թեև Հայաստա­նը վերջին երկու տարում որո­շա­կի օգուտներ է ստա­ցել Ռուսաստա­նի հետ կատարվող առևտրից, բայց այդ «ոսկե տարի­նե­րը» ըստ էության ավարտվում են, որովհետև արևմուտքի և հատկա­պես ԱՄՆ կողմից էլ ավե­լի խիստ սանկցիա­ներ են սահմանվել, հատկա­պես Ռուսաստա­նի հետ երկկոողմ առևտրի հետ կապված, ուստի Հայաստա­նը ԵԱՏՄ-ից դուրս գալով կարող է իր մասնա­բա­ժին շահույթը ստա­նալ ԵՄ-ից։ Նույնիսկ Թուրքիան, որ այժմ տնտե­սա­պես բավա­կան ծանր դրության մեջ է գտնվում, Ռուսաստա­նի հետ արտա­հա­նումը կրճա­տել է մոտ 34 տոկո­սով, քանի որ ունի արևմուտքի մեծ աջակցության կարիք։ Թուրքիա­յի դեպքում այդ աջակցությունը պետք է շատ ավե­լի մեծ լինի, քանի որ եթե Հայաստա­նի համար ակնկալվող մի քանի միլիարդ դոլա­րը կարող է էական ազդե­ցություն ունե­նալ, ապա Թուրքիա­յին տասնա­պա­տիկ ավե­լի մեծ գումարներ են անհրա­ժեշտ։ Պատա­հա­կան չէ, որ հենց Թուրքիա­յի նախա­գահն է Ալիև­ին կոչ անում չտրվել սադրանքնե­րի Հայաստա­նի հետ սահմա­նա­յին բախումնե­րի հարցով։ Իսկ այդ սադրանք ասվա­ծը միայն ու միայն Ռուսաստա­նի ձեռամբ է իրա­կա­նացվում։ Ալիևի վարչա­կարգը Ռուսաստա­նի համար միշտ էլ եղել է այն ծանր ու բութ գործի­քը, որով նա Անդրկովկա­սում իրա­վի­ճա­կը խառնել է և սաստել Հայաստա­նին։

Հիմա այդ վիճա­կը փոխվում է, որովհետև Հայաստանն էլ այլևս նահանջե­լու տեղ չունի. արևմուտքը Հայաստա­նի առաջ հստակ կողմնո­րոշման հարց է դրել և մենք պետք է շարունա­կենք ընթա­նալ եվրո­պա­կա­նացման ուղիով։ Եվ այստեղ կառա­վա­րության գործն է արևմուտքից որքան հնա­րա­վոր է շատ ու ամուր երաշխիքներ ստա­նալ, քանի որ ԵԱՏՄ-ից դուրս գալը թեթև չի լինե­լու։ Պետք է հասկա­նալ, թե ինչպես է կազմա­կերպվե­լու առևտուրը, ներմուծում-արտա­հա­նումը, եվրո­պա­կան ստանդարտնե­րին համա­պա­տասխա­նե­լու պահանջ կա։

Հովսեփ խուրշուդյա­նը նշեց, որ ինքն ու իր գործընկերնե­րը երկու տարի է, որ կրկնում են, որ Հայաստա­նը տնտե­սությունը դիվերսիֆի­կացնե­լու կարիք ունի, քանի որ ի վերջո Հայաստա­նը կանգնե­լու է ԵՄ անդա­մակցման հարցի առաջ ու մեր տնտե­սությունը պետք է պատրաստ լինի դրան։ Բայց շատ քիչ բան է արվել այդ ուղղությամբ։

Անդրա­դառնա­լով նրան, որ խորհրդա­րա­նի երկու ընդդի­մա­դիր խմբակցություննե­րը դեմ են ԵՄ ինտեգրա­ցիա­յին ու ոչ թե ասում են ավե­լի շատ կամ ավե­լի քիչ, այլ հստակ պաշտպա­նում են միայն ռուսա­կան գիծը, Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ զարմա­նա­լու ոչինչ չկա։ Տարի­ներ առաջ, երբ Հայաստա­նի նախա­գահ Սերժ Սարգսյա­նը Հայաստա­նը տանում էր Եվրաինտեգրացման ճանա­պարհով, բոլո­րը կողմ էին, քանի որ շեֆն այդպես էր ասել, բայց երբ մի գիշերվա ընթացքում նա միտքը փոխեց և Հայաստանն անդա­մակցեց ԵԱՏՄ-ին, նրա կամա­կա­տարնե­րը անխոս համա­ձայնվե­ցին։ Հիմա էլ նույն բանն է, պարզա­պես Հայաստա­նում նրանք իշխա­նություն են կորցրել ու նրանց տերե­րը հիմա ոչ թե «նահանգա­պե­տի» միջո­ցով են ուղղորդվում, այլ ուղղա­կիո­րեն հենց Մոսկվա­յից։

Տեսանյութն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ