15.2 C
Yerevan

Մարտի Ութ

Զարգա­ցած ու կայա­ցած հասա­րա­կությունում կինը, ինչպես նաև տղա­մարդը, հստակ պաշտպա­նության կարիք չունեն, քանի որ զարգա­ցած հասա­րա­կությունում մարդու շահե­րը և իրա­վունքնե­րը չեն ոտնա­հարվում, չեն տրորվում։

Արա­յիկ Մկրտումյան

Ի տարբե­րություն մեր օրե­րի, երբ Մարտի 8‑ը նվերնե­րի մրցա­վազքի ու ծաղիկնե­րի գնի սրա­խո­սության առիթ է, կային ժամա­նակներ, երբ կանայք ոչ միայն տոն չունեին, այլև՝ իրա­վուքներ։ Այն աշխարհը, որ տեսնում ենք այսօր, միշտ չէ, որ գոյություն է ունե­ցել և «կնոջ իրա­վունք» ասվա­ծը, որն այսօր հնչում է որպես սովո­րա­կան մի բան, շատ տարօ­րի­նակ էր հնչում սրա­նից ընդա­մե­նը 150 տարի առաջ։ Ֆեո­դա­լիզմի տակ թաքնված ստրկա­տի­րության հիշո­ղությունը դեռևս շատ թարմ էր մարդկանց հիշո­ղության մեջ, ուստի կնոջ իրա­վունք ասվա­ծը ոչ թե զարմա­նա­լի էր, այլ նույնիսկ գոյություն էլ չուներ։ Ընդ որում ոչ միայն կնոջ, այլև մարդու իրա­վունքը որպես այդպի­սի չկար։

1857 թվա­կա­նի մարտի 8‑ին Նյու-Յորքում տեքստիլ ֆաբրի­կա­նե­րում աշխա­տողնե­րը առա­ջին անգամ երթի միջո­ցով բողո­քե­ցին ցածր աշժա­տա­վարձի եւ աղքատ աշխա­տանքա­յին պայմաննե­րում աշխա­տե­լու դեմ: 1908 թ. արդեն նրանց թոռնե­րը այս օրը ոտքի էին կանգնել երե­խա­նե­րի աշխա­տանքի արգելման, ֆաբրի­կա­նե­րում աշխա­տա­վարձի բարձրացման եւ, ընդհանրա­պես, կանանց ձայնի իրա­վունքնե­րի համար:
1910 թ. Դանիա­յում Կոպենհա­գե­նում կանանց միջազգա­յին խորհրդա­ժո­ղո­վին Կլա­րա Ցետկի­նը առա­ջարկում է մարտի 8‑ը ընդունել կանանց միջազգա­յին տոն, ի պատիվ անցյա­լում Նյու-Յորքում տեղի ունե­ցած իրա­դարձություննե­րի: Առա­ջին անգամ կանանց միջազգա­յին տոնը նշել են 1911 թ.-ին Գերմա­նիա­յում, Ավստրիա­յում, Դանիա­յում եւ Շվե­ցիա­րիա­յում:
Եվ կարե­լի է ասել, որ դա մի մեծ ու զարմա­նա­լի փոփո­խություն էր աշխարհում։ Կնոջ իրա­վունքի ընդունումը սկզբունքո­րեն ոչ միայն կնոջ, այլ մարդուն էր վերա­բե­րում։ Ընդունել կնոջ իրա­վունքը, նշա­նա­կում է ընդունել մարդու իրա­վունքը։ Կնոջ իրա­վունքը հարգել՝ նշա­նա­կում է հարգել նախ և առաջ մարդուն։ Հազա­րամյակնե­րով մարդկա­յին իրա­վունքի բացարձակ անտե­սումը արմա­տա­վո­րել է մարդուն և կյանքը չհարգե­լու, այն ամեն վայրկյան չնչին առիթնե­րով վտանգի ենթարկե­լու արա­տա­վոր սկզբունքը և այսօր Մարտի 8 ասվա­ծը, եթե այն դիտարկենք ծաղիկնե­րից և հաճո­յա­խո­սություննե­րից այն կողմ, այն դառնում է մարդկա­յին իրա­վունքի ու մարդը՝ մարդու համար ոչ թե գայլ, այլ մարդ մտա­ծո­ղության խորհրդա­նիշ։
Իհարկե ամեն ինչ հարթ ու հստակ չեղավ ու չգնաց։ Կնոջ իրա­վունքի խորհրդա­նի­շը, այնպես ինչպես և ցանկա­ցած քննարկվող երև­ույթ, բախվեց հակա­դիր կարծիքնե­րի, շատ առումնե­րով ձևա­փոխվեց, երբեմն այլա­սերվեց ու ենթարկվեց տարա­տե­սակ սպե­կուլյա­ցիա­նե­րի։ Բոլոր նրանք, ովքեր ունեն խոտոր մտքեր ու հակա­հա­սա­րա­կա­կան, եսա­կենտրոն, երբեմն էլ այլա­սերված մտա­ծո­ղություն, հաճախ սկսե­ցին պաշտպանվել կնոջ իրա­վունքնե­րի հարգո­ղի դիմա­կով։
Բայց մենք պետք է ասենք ամե­նա­կարև­ո­րը։ Զարգա­ցած ու կայա­ցած հասա­րա­կությունում կինը, ինչպես նաև տղա­մարդը, հստակ պաշտպա­նության կարիք չունեն, քանի որ զարգա­ցած հասա­րա­կությունում մարդու շահե­րը և իրա­վունքնե­րը չեն ոտնա­հարվում, չեն տրորվում։ Եվ ամեն անգամ կնոջ իրա­վունքնե­րի մասին խոսե­լիս պետք է հարցնել, թե ի՞նչ նկա­տի ունենք՝ միայն մեկ օրով տոն, թե հասա­րա­կա­կան խնդիր։ Այսինքն մեր հասա­րա­կության հետ ամեն ինչ նորմա՞լ է, մարդը պաշտպանվա՞ծ է։ Չէ որ տոնի հիմնադրումը ունի հստակ նպա­տակ։ Արդյո՞ք մենք հասել ենք մեր նպա­տակնե­րին

Մենք՝ 21-րդ դարի մարդիկս, ում համար կարև­որ է մարդու իրա­վունքն ու ազա­տությունը, առա­վե­լա­պես պիտի կարո­ղա­նանք գնա­հա­տել, թե իրա­կա­նում ինչ կարև­որ է կնոջ դերը: Ու այստեղ պետք է ոչ թե կնո­ջը գերագնա­հա­տել, այլ ընդունել կնոջն այնպես, ինչպես որ տղա­մարդուն՝ այսինքն կյանքից օգտվե­լու և ապրե­լու համա­հա­վա­սար իրա­վունքնե­րի սկզբունքով: Եվ այդ հավա­սա­րությունը պետք է տարբե­րել ֆեմի­նիզմից և այլ շահարկվող կրկնություննե­րից:

Շնորհա­վոր բոլոր կանանց ու աղջիկնե­րի տոնը։ Եվ մաղթում եմ, որ մենք միասնա­բար կարո­ղա­նանք կայացնել այնպի­սի հասա­րա­կություն, որտեղ կնոջ իրա­վունքը ոչ թե կլի­նի խորհրդանշա­կան, այլ հստակ ընդունված տրա­մա­բա­նություն ու գիտակցություն։ Հավա­տա­ցեք, որ եթե մարդու իրա­վունքը հարգում է մարդը, ապա դա մեր ամե­նա­մեծ տոնն է և այդ դեպքում մենք կունե­նանք մի իրա­կա­նություն, ուր մարտի ութը ոչ թե կլի­նի անցյա­լի զոհա­բե­րություննե­րը, խախտումնե­րը և ողբերգություննե­րը հիշեցնե­լու ու օրվա հիմնա­վո­րումն արդա­րացնե­լու օր, այլ ևս մեկ առիթ ուրա­խա­նալ մեր կյանքը գունա­վո­րող մարդկանցով։

Առնչվող Հոդվածներ