15.8 C
Yerevan

Շուշանյան Դաշնակցա­կա­նը

Սիմոն Վրացյա­նի «Կյանքի Ուղիներով»ի 3‑րդ հատո­րում բազմա­զան վկա­յություններ կան Դաշնակցա­կան Ղեկա­վա­րության չոր ու ցամաք/ծայրահեղ վարքագծե­րի կապակցությամբ։

Յարութ Գալայճեան

Դաշնակցությունը իր ստեղծման օրից մինչև այսօր մեծա­մասնա­բար ղեկա­վարվել է առա­վե­լա­պաշտա­կան թեքում ունե­ցող անձնավորություններով/մարմիններով։ Այդ իրա­կա­նության քաջա­ծա­նոթ էին Չափա­վո­րա­կաննե­րը՝ Վրացյան, Քաջազնունի, Խատիսյան,Վարանդյան, Մելի­քով, Ակնունի, Զարդարյան, Ջամալյան, Կարճիկյան, Եուսուֆյան, Կոմս, Շուշանյան, Մեհյան, Տեր Մինասյան (Լեվոն), Տասնա­պետյան և ուրիշներ։

Առա­վե­լա­պաշտ ղեկա­վարնե­րը միշտ էլ տառա­պել են կուսակցա­կան իշխող մենա­տի­րությունից, աթո­ռա­մո­լությունից, հավա­սա­րակշռե­լու անունա­կությունից, ներելու/երկրորդ առիթ շնորհե­լու անընդունա­կությունից, քանա­կը որա­կից գերա­դա­սե­լու հիվանդությունից և ընդհանրա­պէս Ընդհա­նուր Շահը առաջնա­հերթե­լու անհմտությունից։

Առա­վե­լա­պաշտա­կան այդ պատճառնե­րու ծանրա­բեռնվա­ծությամբ է, որ Դաշնակցությունը իր նվի­րա­կան իրա­գործումնե­րու կողքին նաև արձա­նագրեց կազմա­կերպա­կան ահա­վոր սայթա­քումներ, հողա­յին կորուստներ, քաղա­քա­կան սխալ կողմնո­րո­շումներ, մարդկա­յին անտե­ղի կորուստներ և շարքե­րից Վազգեն Շուշանյաններ հեռացնող կամայական/հապճեպ որո­շումներ։

Սիմոն Վրացյա­նի «Կյանքի Ուղիներով»ի 3‑րդ հատո­րում բազմա­զան վկա­յություններ կան Դաշնակցա­կան Ղեկա­վա­րության չոր ու ցամաք/ծայրահեղ վարքագծե­րի կապակցությամբ։ Ի դեպ, նախ քան Շուշանյա­նի հեռա­ցումը ՀՅԴ Շարքե­րից, Վրացյան տասնյակ տարի­ներ մոտ է եղել այդ երիտասարդ/հավատավոր ղեկա­վա­րին ու պնդում է, որ (Զամալյա­նի «աշա­կերտ») Վազգե­նը իր դաշնակցա­կան անդա­մա­տետրը մինչև գերեզման պահեց իր սրտում։

07 Մարտ 2024
Մուղնի

Գրա­ռումը՝ Յարութ Գալայճեանի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ