18.5 C
Yerevan

Թուրք֊Ադրբեջանական Փոխա­կերպումներ

Հյուսիս-հարավ տրանսպորտա­յին տրանզի­տի ապա­հո­վումը, ինչի շուրջ Մոսկվան եւ Բաքուն, կարծես, սկզբունքա­յին համա­ձայնության են եկել, առա­ջին հայացքից ընկալվում է որպես Ալիեւի կողմից արված «հակա­թուրքա­կան քայլ»:

Վահրամ Աթա­նեսյան

Բաքուն «տրորու՞մ է Անկա­րա­յի ոտքը». թե՞ գործ ունենք թուրք-ադրբե­ջա­նա­կան «փոխա­կերպման» հետ

Ադրբե­ջա­նա­կան գրե­թե պաշտո­նա­կան լրատվա­մի­ջո­ցի մոսկովյան մեկնա­բա­նը հաստա­տել է տպա­վո­րությունը, որ ՌԴ վարչա­պետ Միշուստի­նը Բաքու է գործուղվել որպես նախա­գահ Պուտի­նի հատուկ բանագնաց, իսկ քննարկումնե­րի առանցքում եղել է Հյուսիս-հարավ տրանսպորտա­յին միջանցքի հարցը: Ակնհայտ է, եւ դա բաց հայտա­րա­րում են ռուսաստանցի պաշտոնյա­նե­րը, որ Մոսկվան ձգտում է Ադրբե­ջա­նի տրանզի­տա­յին հնա­րա­վո­րություններն օգտա­գործե­լով ձերբա­զատվել Բոսֆոր-Դարդա­նե­լի նեղուցից եւ Սուե­զի ջրանցքից կախվա­ծությունից:

Ըստ երեւույթին, ոչ միայն գոյության իրա­վունք ունի, այլեւ հեռանկա­րի կանխա­տեսման կտրվածքով շատ հավա­նա­կան է փորձա­գի­տա­կան գնա­հա­տա­կա­նը, որ Ռուսաստա­նը կամ կանխա­տե­սում է Սեւ ծովի ռազմա­կա­նա­ցում, կամ հենց ինքն է նման սցե­նար մշա­կում: Ռուսաստա­նին օգնել, որ թոթա­փի Բոսֆոր-Դարդա­նե­լի նեղուցից կախվա­ծությունը, շատ որա­շա­կիո­րեն նշա­նա­կում է ազդել ռուս-թուրքա­կան հարա­բե­րություննե­րի վրա: Բոսֆոր-Դարդա­նե­լի նեղուցով նավարկությունն, իհարկե, կարգա­վորվում է միջազգա­յին համա­ձայնագրով, բայց դա չի շոշա­փում Թուրքիա­յի սուվե­րե­նությունը:

Այս համա­տեքստում Հյուսիս-հարավ տրանսպորտա­յին տրանզի­տի ապա­հո­վումը, ինչի շուրջ Մոսկվան եւ Բաքուն, կարծես, սկզբունքա­յին համա­ձայնության են եկել, առա­ջին հայացքից ընկալվում է որպես Ալիեւի կողմից արված «հակա­թուրքա­կան քայլ»: Բայց ո՞րն է երաշխի­քը, որ Անկա­րան եւ Բաքուն աշխարհա­քա­ղա­քա­կան «դերա­բաշխում չեն կատա­րել»: Իրա­վի­ճակն այնպի­սին է, որ Թուրքիան տնտե­սա­կան առումով մեծա­պես կախված է Միացյալ Նահանգնե­րի եւ Եվրա­միության բարե­հա­ճությունից, իսկ Ադրբե­ջանն առանց Ռուսաստա­նի աջակցության չի կարող իրա­վա-քաղա­քա­կան «փաթե­թա­վորման» հասցնել սեպտեմբե­րի 19‑ի ահա­բեկչա­կան պատե­րազմով ձեւա­վորված ստա­տուս-քվոն:

Մարտի 7‑ին Ուկրաի­նա­յի նախա­գահ Զելենսկին արդեն պաշտո­նա­կան նամա­կով Իլհամ Ալիեւին հրավրել է Շվեյցա­րիա­յում գումարվե­լիք Խաղա­ղության խորհրդա­ժո­ղո­վին եւ Ռուսաստա­նի հետ կարգա­վորման սկզբունքնե­րի մշակմա­նը մասնակցե­լու պահանգ առա­ջադրել: Այսօր արդեն ծանուցվել է, որ նա մեկնում է Թուրքիա: Դիվա­նա­գի­տա­կան այս «մարա­թո­նը» հաջորդում է Ռուսաստա­նի վարչա­պե­տի Բաքու այցին: Զելենսկիմ փորձե­լու է Էրդո­ղա­նին համո­զել, որ գործի դնի Ալիեւի նկատմամբ ազդե­ցության լծակնե՞րը, առա­ջարկե­լու է Սեւ ծովը «կիսե՞լ»:

Ըստ երեւույթին, Միացյալ Նահանգնե­րում Ուկրաի­նա­յի հարցով խորքա­յին քննարկումներ են սկսվել: Նոր նախա­ձեռնություն է ձեռնարկել Չինաստա­նը: Նախա­գահ Ծինփի­նի հատուկ բանագնացն այցե­լել է Մոսկվա, ապա՝ եվրո­պա­կան երկրներ: Այս ֆոնին հայտնի է դարձել, որ պետքարտուղա­րի քաղա­քա­կան հարցե­րով տեղա­կալ Վիկտորյա Նուլանդը թողնում է պաշտո­նը: Նուլանդը պետա­կան դեպարտա­մենտում զբաղվում է Ռուսաստա­նի, եվրա­սիա­կան տարածքի հարցե­րով:

Նա 2021թ. հոկտեմբե­րի 11–13-ին գտնվել է Մոսկվա­յում, բանակցություններ վարել փոխարտգործնա­խա­րար Ռյաբկո­վի, արտա­քին քաղա­քա­կան հարցե­րով Պուտի­նի օգնա­կան Ուշա­կո­վի, նախա­գա­հի աշխա­տա­կազմի ղեկա­վա­րի տեղա­կալ Կոզա­կի հետ: Նուլանդի մոսկովյան այցից հինգ ամիս անց Ռուսաստա­նը „հատուկ ռազմա­կան գործո­ղություն„ սկսեց Ուկրաի­նա­յում եւ ռուս-ամե­րիկյան դիվա­նա­գի­տա­կան շփումներն իջան ամե­նա­ցածր մակարդա­կի:

Բայց դա՝ հրա­պա­րա­կա­յին մակարդա­կում: Իրա­կա­նում ի՞նչ կապեր ունեն Մոսկվան եւ Վաշինգտո­նը՝ ոչ ոք չի բացա­հայտում, բայց որ որո­շա­կի «կարմիր գծեր չհա­տե­լու» պայմա­նա­վորվա­ծություններ կան, հասկացվում է Ուկրաի­նա­յում հակա­մարտ կողմե­րի «մի քայլ՝ առաջ, երկու քայլ՝ ետ» մարտա­վա­րությունից: Բաքուն եւ Անկա­րան, կարծես, նախա­պատրաստվում են մի իրա­վի­ճա­կի, երբ կայա­նա­լիք «մեծ համա­ձայնությունից» ոչ մեկը կտուժի, ոչ՝ մյուսը: Եւ հարց է առա­ջա­նում՝ իսկ ո՞րն է Հայաստա­նի ակնկա­լի­քը, ստա­նա­լի­քը, երբ Արեւմուտքը եւ Ռուսաստա­նը կհասնեն սկզբունքա­յին համա­ձայնության: Բոլոր կողմերն, ըստ էության, հասկա­նում եւ ընդունում են, որ ուկրաի­նա­կան պատե­րազմում կապի­տուլյա­ցիա չի լինե­լու:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3395645.html

Առնչվող Հոդվածներ