18.5 C
Yerevan

Թուրքիան Մեծացնե­լու Է Իր Ազդե­ցությունը Կովկա­սում

Ռուսնե­րի համար Թուրքիան տարա­ծաշրջա­նում ավե­լի ցանկա­լի է, քան արևմուտքը, Էրդո­ղա­նին հնա­րա­վո­րություն է տալիս ավե­լի մեծացնե­լու իր ազդե­ցությունը ըտա­րա­ծաշրջա­նում։ 

Ռուբեն Սաֆրաստյան

Ազա­տություն TV‑ի եթե­րում «Կիրակնօրյա վերլուծա­կան Թամրազյա­նի հետ» հաղորդա­շա­րը հյուրընկա­լել էր թուրքա­գետ Ռուբեն Սաֆրաստյա­նին։ Զրույցի ընթացքում շոշափվել են հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րը և դրանց կարգա­վորմանն ուղված գործընթացնե­րը, ինչպես նաև Թուրքիա­յի՝ Կովկա­սում ունե­ցած դերն ու նշա­նա­կությունը։

Ինչպես նշեց Սաֆրաստյա­նը, ներկա­յումս հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րում տեղի ունե­ցող փոփո­խություննե­րը որա­կա­կան չեն, այո՛, հանդի­պումնե­րը հաճա­խա­կիա­ցել են, բայց դրանք դեռևս այն մակարդա­կում չեն, որ բավա­րար համարվեն։ Դեռևս սահմա­նը չի բացվել և շատ աշխա­տանք կա այդ ուղղությամբ։ Հայաստա­նը մշտա­պես հանդես է եկել այդ հարա­բե­րություննե­րի կարգա­վորման կողմնա­կից, բայց այդ հարա­բե­րություննե­րը սովո­րա­բար երկու հիմնա­կան արգելքի են հանդի­պել՝ առա­ջի­նը, որ թուրքե­րը մշտա­պես պայմաններ են առա­ջադրել և երկրորդը, որ Ադրբե­ջա­նը ոչ պաշտո­նա­պես վետո է դրել-հայ թուրքա­կան հարա­բե­րություննե­րի վրա։

Ներկա­յումս Թուրքիան, որ բավա­կան լուրջ ազդե­ցություն ունի Հարա­վա­յին Կովկա­սում, ձգտե­լու է մեծացնել այն։ Ռուսաստա­նը, որ Թուրքիա­յի ավանդա­կան հակա­ռա­կորդն է այս տարա­ծաշրջա­նում, ամեն կերպ փորձում է սիրա­շա­հել նրան, քանի որ  թուրքա­կան աջակցության հույսն ունի ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմում։ Թուրքիան էլ իր հերթին լուրջ կախում ունի ՆԱՏՕ-ից և հատկա­պես ԱՄՆ-ից։ Այս իրա­վի­ճա­կում, երբ ռուսնե­րի համար Թուրքիան տարա­ծաշրջա­նում ավե­լի ցանկա­լի է, քան արևմուտքը, Էրդո­ղա­նին հնա­րա­վո­րություն է տալիս ավե­լի մեծացնե­լու իր ազդե­ցությունը տարա­ծաշրջա­նում։ Այդ իրա­վի­ճա­կը հատկա­պես նկա­տե­լի էր 2020թ․ պատե­րազմի ժամա­նակ, երբ ռուսնե­րի թողտվությամբ ադրբե­ջանցի­նե­րը պատե­րազմ սկսե­ցին։ Հայաստա­նը մեծա­պես մեկուսացման մեջ էր գտնվում, իսկ Թուրքիան արդեն հասցրել էր ամբողջո­վին հարմա­րա­վետ տեղա­վորվել Ադրբե­ջա­նում՝ մեծ ողբոր կարգա­վի­ճա­կով ու վերահսկո­ղա­կան մեխա­նիզմնե­րով։

Սաֆրաստյա­նը նաև պատմա­կան ակնարկ կատա­րեց դեպի 1919–20թթ․ երբ Ռուսաստա­նի անմի­ջա­կան աջակցությամբ քեմա­լա­կաննե­րը նախ կարո­ղա­ցան փրկել իրենց ռեժի­մը, գալ իշխա­նության և այնուհետև միմյանց միջև կիսե­ցին Հայաստա­նի Հանրա­պե­տությունը, բայց նաև նշեց, որ հիմա բացառվում է Հայաստա­նի կիսումը ռուս-թուրքա­կան ուժե­րի միջև։ 

Պատե­րազմի ժամա­նակ հայկա­կան կողմը հասկա­ցավ, որ ռուսնե­րը չեն կարող անվտանգա­յին երաշխա­վոր լինել և այդ իսկ պատճա­ռով էլ հիմա ինտենսիվ հանդի­պումներ են տեղի ունե­նում շատ և շատ կողմե­րի հետ՝ անվտանգության բարձի­գը հզո­րացնե­լու համար։

Հայաստա­նը հիմա այդքան մեկուսա­ցած չէ, որքան 1920թ․ և հիմա քաղա­քակրթա­կան, առևտրա­կան մասն է կազմում շատ ու շատ միություննե­րի, հանդի­սա­նում է աշխարհի մաս։ Հիմա, երբ ամեն ինչ այսքան սրված է, Հայաստա­նի ձեռքում մի շարք հնա­րա­վո­րություններ կան մեկուսա­ցումից խուսա­փե­լու և նույնիսկ բավա­կան շահե­կան վիճա­կում հայատնվե­լու։ Հնդկա­կան և չինա­կան հեռա­հար պլաննե­րը և առևտրա­կան ուղի­նե­րը, որոնք նախա­տե­սում են ձգվել դեպ Եվրո­պա՝ անցնում են Հարա­վա­յին Կովկա­սով։ Հարա­վա­յին Կովկա­սի բանա­լին Մեղրին է և այդ բանա­լին Հայաստա­նի ձեռքում է։  Շատ կարև­որ է, որպեսզի Հայաստա­նի Հանրա­պե­տությունը կարո­ղա­նա այնպի­սի դիվա­նա­գի­տություն իրացնել, որը նրն թույլ կտա պահպա­նել այդ բանա­լին, այն հնա­րա­վո­րինս արդյունա­վետ կիրա­ռել։

Ռուբեն Սաֆրաստյա­նը հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րի մասին նշեց, որ ներկա­յումս Թուրքիան կշա­րունա­կի իր այն մոտե­ցումնե­րը, որով ցանկա­նում է Հայաստա­նին նախա­պայմաններ պարտադրել։ նա հիմա այն վիճա­կում է գտնվում, որ բավա­կան մեծ են իր հնա­րա­վո­րություննե­րը տարա­ծաշրջա­նում և գնա­լով մեծա­նում են, ինչքան Ռուսաստա­նը թուլա­նում։

Խոսե­լով Թուրքիա-ԱՄՆ հարա­բե­րություննե­րի մասին՝ Սաֆրաստյա­նը նշեց, որ եթե հաղթի Թրամփ, ապա ամե­րիկյան կողմը հավա­նա­բար ավե­լի մեծ ուշադրություն կդարձնի Թուրքիա­յի վրա, ավե­լի լուրջ կվե­րա­բերվի նրան։ Թրամփը միշտ էլ հայտնի է եղել  թուրքե­րի նկատմամբ իր բարյացկա­մությամ։ Բայց Թրամփը նաև հայտնի է իր բացա­սա­կան վերա­բե­րումքով դեպի Իրա­նը, այնպես, որ իրա­վի­ճա­կը միանշա­նակ չէ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ