22.9 C
Yerevan

Լուռ Վտանգը

Հանրության 60 տոկո­սի վստա­հությունը շահե­լը ամե­նից բարդն է, որովհե­տեւ այդ 60 տոկո­սը չի վստա­հում ոչ թե զգա­յա­կան, այլ թերեւս գերռա­ցիո­նալ հիմքով։

Հակոբ Բադալյան

Հայաստա­նի ընդդերքում եռա­ցող լավան

ԱՄՆ՝ Միջազգա­յին հանրա­պե­տա­կան ինստի­տուտ կազմա­կերպության անցկացրած սոցհարցման տվյա­լով, որն իրա­կա­նացվել է Հայաստա­նի քաղա­քա­ցի­նե­րի շրջա­նում, հանրա­յին վստա­հե­լիության առա­վել բարձր վարկա­նիշ ունի վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նը՝ 17 տոկոս: Նրա­նից ներքեւ գտնվող գործիչնե­րի առա­ջին եռյա­կը ըստ էության Փաշինյա­նի քաղա­քա­կան շրջա­նա­կից են՝ Արա­րատ Միրզո­յա­նը 5 տոկոս վստա­հության վարկա­նի­շով, Արամ Զ. Սարգսյա­նը՝ 4 տոկոս, եւ Ալեն Սիմոնյա­նը՝ 3 տոկոս: 2 Տոկոս վարկա­նիշ ունի Ռոբերտ Քոչարյա­նը:

Ամե­նա­բարձր ցուցա­նի­շը «ոչ ոքի» վստա­հության տոկոսն է: Հայաստա­նի քաղա­քա­ցի­նե­րի 60 տոկո­սը չի վստա­հում որեւէ քաղա­քա­կան գործչի, հետեւա­բար, պետք է եզրա­կացնել նաեւ՝ որեւէ քաղա­քա­կան ուժի: Այդպես կարող ենք եզրա­կացնել, որովհե­տեւ Հայաստա­նում քաղա­քա­կա­նությունն ու դրա ընկա­լումը անձնա­վորված է: Այդպի­սով, Միջազգա­յին հանրա­պե­տա­կան ինստի­տուտի հարցման ցուցա­նի­շը արտա­հայտում է երեք հատկանշա­կան հանգա­մանք, պարունա­կում է երեք ցուցիչ:

Նախ, Հայաստա­նում կա իշխա­նության լեգի­տի­մության ճգնա­ժամ, քանի որ կառա­վա­րության ղեկին, կառա­վա­րող կուսակցության առաջնորդի կարգա­վի­ճա­կում գտնվող գործի­չը ունի ընդա­մե­նը 17 տոկոս վստա­հություն: Լեգի­տի­մության ճգնա­ժա­մը առայժմ «ստորջրյա» է, քանի որ չկա մրցունակ վարկա­նի­շով որեւէ այլ գործիչ կամ ուժ, եւ ավե­լին՝ մյուս գործիչնե­րը եւ ուժե­րը իրենց վարկա­նի­շով գտնվում են խիստ ներքեւ: Սա ըստ էության կարող է նմանվեն ընդդերքում եռա­ցող լավա­յի, որը կարող է ժայթքել վստա­հության մրցունակ վարկա­նիշ ունե­ցող որեւէ ուժի երեւան գալու պայմաննե­րում: Դա էլ իր հերթին նշա­նա­կում է, որ կառա­վա­րող ուժը եւ նրա մերձա­կա շրջա­նա­կը անե­լու է ամեն ինչ, որպեսզի Հայաստա­նում չձեւա­վորվի մրցակցա­յին որեւէ այլ վարկա­նիշ:

Թեեւ, ներկա­յիս աշխարհա­քա­ղա­քա­կան իրո­ղություննե­րի եւ այդ համա­տեքստում Հայաստա­նի ունե­ցած անվտանգա­յին մարտահրա­վերնե­րի եւ արտա­քին քաղա­քա­կան բարդ օրա­կարգի պայմաննե­րում թվում է, որ ողջա­խոհ իշխա­նությունը պետք է առա­ջի­նը հոգ տանի երկրում լեգի­տիմ իշխա­նա­փո­խության հնա­րա­վո­րություննե­րի ձեւա­վորման համար, այդ կերպ թե պետությունը, թե ինքզինք ապա­հո­վագրե­լով ճակա­տագրա­կան անե­լա­նե­լիություննե­րից կամ փակուղի­նե­րից: Երկրորդ էական ցուցի­չը թերեւս այն է, որ Հայաստա­նում քաղա­քա­կան «ստեղծա­գործության» համար բաց է ահռե­լի տարա­ծություն, ավե­լի քան 60 տոկոս դաշտ: Այն քաղա­քա­կան խոպան է, իհարկե որո­շա­կի նրբե­րանգնե­րով:

Բանն այն է, որ հանրության այդ 60 տոկո­սի վստա­հությունը շահե­լը ամե­նից բարդն է, որովհե­տեւ այդ 60 տոկո­սը չի վստա­հում ոչ թե զգա­յա­կան, այլ թերեւս գերռա­ցիո­նալ հիմքով:  Հետեւա­բար, նրանց վստա­հությունը շահե­լու համար քաղա­քա­կան որեւէ ուժից պահանջվե­լու է շատ կրեա­տիվ եւ բաց, կոմպե­տենտ եւ առարկա­յա­կան երկխո­սություն: Ընդ որում, հեռու է պետք լինել մտքից, որ այդ 60  տոկո­սը իր պատկե­րա­ցումնե­րով եւ պահանջնե­րով միա­տարր է: Բայց, անկասկած է, որ անգամ դրա քառորդի մասի հետ արդյունա­վետ եւ հետեւո­ղա­կան, առարկա­յա­կան եւ արդիա­կան աշխա­տանքը կարող է հիմնա­վո­րա­պես փոխել Հայաստա­նի քաղա­քա­կան պատկերն ու հեռանկարնե­րը, ստեղծել քաղա­քա­կան արդիա­կա­նացման գործուն նախադրյալ:

https://www.1in.am/3396524.html

Առնչվող Հոդվածներ