28.2 C
Yerevan

Հայաստան-Ռուսաստան Սահմա­նագծին

Սա լրջա­գույն մարտահրա­վեր է, ինչի նկատմամբ հավա­սա­րա­պես պետք է ընկա­լունակ գտնվի Հայաստա­նի իշխա­նությունը, քաղա­քա­կան ողջ համա­կարգը, փորձա­գի­տա­կան հանրությունը: Հայաստա­նը ոչ մի առումով վա-բանկ գնալ չի կարող առհա­սա­րակ, այս փուլում, երբ Եվրա­միությունն ինքը չի բացա­ռում Ռուսաստա­նի հետ ռազմա­կան բախման հավա­նա­կա­նությունը, իսկ Միացյալ Նահանգնե­րում փաստա­ցի իշխա­նության «ճգնա­ժամ է»՝ հատկա­պես:

Վահրամ Աթա­նեսյան

Ռուսաստա­նը՝ Հայաստա­նի հետ «կարմիր գծի» վրա

Եվրա­միության առա­քե­լությունը ոչ այնքան Հայաստա­նի սահմաններն է պաշտպա­նում, որքան որ դիտարկման քողի տակ զբաղվում է հարեւան երկրենրի, ոչ միայն Ռուսաստա­նի, այլեւ Ադրբե­ջա­նի եւ Ւրա­նի դեմ հետա­խուզա­կան տեղե­կություններ հավա­քե­լով,- հայտա­րա­րել է ՌԴ արտգործնա­խա­րա­րության պաշտո­նա­կան ներկա­յա­ցուցիչ Մարիա Զախա­րո­վան եւ ամփո­փել, որ Երեւա­նի ներկա­յիս ուղեգծի շարունա­կումը վերջնարդյունքում կարող է անդառնա­լի վնաս հասցնել Ռուսաստա­նի եւ Հայաստա­նի դաշնակցա­յին հարա­բե­րություննե­րին, հանրա­պե­տության ինքնիշխա­նության համար լուրջ ռիսկեր ստեղծել, վերջնա­կա­նա­պես փլուզել երկրի անվտանգության ապա­հովման առկա գործուն մեխա­նիզմը:

Սա արդեն վկա­յում է, որ Հայաստա­նի հետ հարա­բե­րություննե­րում Ռուսաստա­նը կանգնում է «կարմիր գծի» վրա: ՌԴ ԱԳՆ պաշտո­նա­կան ներկա­յա­ցուցի­չը փաստա­ցի հասկա­նալ է տալիս, որ պատասխա­նում է ՀԱՊԿ‑ի պատասխա­նատվության գոտին ճշտե­լու մասին Նիկոլ Փաշինյա­նի կողմից արված առա­ջարկությա­նը եւ խնդի­րը նույնա­կա­նացնում ռուս-հայկա­կան երկկողմ հարա­բե­րություննե­րի տիրույթում: Այսինքն, ոչ միայն ՀԱՊԿ‑ը, այլեւ Ռուսաստա­նը չի ընդունում դաշնակցա­յին հարա­բե­րություննե­րի ալգո­րիթմը, որ Հայաստանն է առա­ջարկում:

Մինչ այդ կարե­լի էր վարկա­ծել, որ Ռուսաստա­նի համար բարդ է, դիզուք, Ղազախստա­նին համո­զել, որ ՀԱՊԿ‑ի պատասխա­նատվության գոտին Հայաստա­նի՝ ԽՍՀՄ-ից ժառանգած սահմաններն են: Ռուսաստա­նի արտգործնա­խա­րա­րության պաշտո­նա­կան ներկա­յա­ցուցչի ձեւա­կերպումնե­րից անթա­քույց բխում է, որ Մոսկվան Երեւա­նի հետ դաշնակցա­յին հարա­բե­րություննե­րի նախա­պայման է առա­ջադրում, այն է՝ ընդունել Ադրբե­ջա­նի հետ «պայմա­նա­կան սահմա­նի իրո­ղություննե­րը» եւ իր միջնորդությամբ իրա­կա­նացնել սահմա­նա­զա­տում, ինչպես նաեւ՝ կոմունի­կա­ցիա­նե­րի վերա­բա­ցում եւ նորե­րի ստեղծում:

Մարիա Զախա­րո­վա­յի այս հայտա­րա­րությունը մամուլում շրջա­նառվել է Հայաստա­նի վերա­բերյալ Եվրա­խորհրդա­րա­նի բանա­ձեւի ընդունման մասին տեղե­յատվությունից հետո: Եթե ըստ էության գնա­հա­տե­լու լինենք, ապա, թերեւս, հարկ է ափսո­սանքով արձա­նագրել, որ այդ բանա­ձեւը ոչ այնքան Հայաստա­նի «համար» եւ «հանուն» Հայաստա­նի է, որքան՝ ընդդեմ Ռուսաստա­նի, որին արվում են բավա­կան խիստ եւ զուտ քարոզչա­կան բնույթի հասցեագրումներ, իսկ Հայաստա­նին՝ ՌԴ դեմ պատժա­մի­ջոցնե­րը չշրջանցե­լու ակնհայտ զգուշա­ցումներ:

Թե ինչպես եւ ինչ նպա­տա­կով է նման բովանդա­կության փաստա­թուղթ հեղի­նակվել, Երեւա­նում դրան նախա­պես ծանոթ են եղել, թե ոչ՝ այլեւս, գուցե, գործնա­կան առումով նշա­նա­կություն չունի. բանա­ձեւն ընդունված է, Եվրա­խորհրդա­րա­նը մոտ ապա­գա­յում կմտնի նախընտրա­կան ռեժի­մի մեջ, կհե­տեւեն Եվրա­հանձնա­ժո­ղոի ձեւա­վորման բյուրոկրա­տա­կան քաշքշուկնե­րը, գործի կդրվի ստվե­րա­յին պայմա­նա­վորվա­ծություննե­րի պրակտի­կան, իսկ տեսա­նե­լի ապա­գա­յում հայ-ադրբե­ջա­նա­կան սահմա­նին ոչ այքան կայունության, որքան հերթա­կան էսկա­լա­ցիա­յի «ուրվա­կանն է շրջում»:

Կարե­լի է, իհարկե, վարկա­ծա­բար հուսալ, որ Իլհամ Ալիեւը գայթակղության չի տրվի, քանի որ Եվրա­միության հետ էներգե­տիկ պայմա­նա­վորվա­ծություններ եւ Լեռնա­յին Ղարա­բա­ղից ՌԴ զորա­խումբը հեռացնե­լու խնդիր ունի: Տեսա­կա­նո­րեն դա այդպես է, բայց երաշխիք չէ, որ Ալիեւը չի օգտա­գործի պահը կամ անձամբ Ռուսաստա­նի նախա­գա­հից նրա կախվա­ծությունն այնքան մեծ չէ, որքան թվում է կամ՝ պատկե­րացվում: Արտգործա­նա­խա­րա­րության պաշտո­նա­կան ներկա­յա­ցուցչի միջո­ցով Ռուսաստա­նը, կարծես, դրսեւո­րում է վա-բանկ գնա­լու մտադրվա­ծություն:

Սա լրջա­գույն մարտահրա­վեր է, ինչի նկատմամբ հավա­սա­րա­պես պետք է ընկա­լունակ գտնվի Հայաստա­նի իշխա­նությունը, քաղա­քա­կան ողջ համա­կարգը, փորձա­գի­տա­կան հանրությունը: Հայաստա­նը ոչ մի առումով վա-բանկ գնալ չի կարող առհա­սա­րակ, այս փուլում, երբ Եվրա­միությունն ինքը չի բացա­ռում Ռուսաստա­նի հետ ռազմա­կան բախման հավա­նա­կա­նությունը, իսկ Միացյալ Նահանգնե­րում փաստա­ցի իշխա­նության «ճգնա­ժամ է»՝ հատկա­պես: Ի վերջո, աշխարհում ոչ ոք չի բեկա­նել սեփա­կան կանխածրագրումն այլոց վերագրե­լու քարոզչակն հնարք կիրա­ռե­լու սկզբունքը: Եւ չափա­զանց բարդ է կանխա­տե­սել՝ Հարա­վա­յին Կովկա­սում Արեւմու՞տքն է մտա­դիր Ռուսաստա­նի դեմ երկրորդ ճակատ բացել, թե՞ Ռուսա­սատնն է ձգտում արեւմտա­յան ռեսուրսնե­րի մի մասն Ուկրաի­նա­յից հեռացնել:
Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3397464.html

Առնչվող Հոդվածներ