22.9 C
Yerevan

Սպա­սել Մինչև Հուլիս, Իսկ Հետո՞

Հայաստանն ինչու՞ պետք է պաշտո­նա­կան մակարդա­կում զբաղվեր Ադրբե­ջա­նի հավակնություննե­րը դե ֆակտո լեգի­տի­մացնե­լու հռե­տո­րա­բա­նությամբ, եթե ուներ հավա­սա­րաակշռված գործընթա­ցի իրա­կան, համո­զիչ եւ ծանրակշիռ աջակցություն, որն ի վիճա­կի է Բաքվին հետ պահել որեւէ արկա­ծախնդիր կամ շանտա­ժա­յին գործո­ղությունից:

Հակոբ Բադալյան

Եվրո­պա­կան խորհրդա­րա­նի հրա­ժեշտի կարկանդա­կը Հայաստա­նին

Եվրա­խորհրդա­րա­նը ընդունում է բանա­ձեւ, որի նախա­ձեռնո­ղը Եվրո­պա­կան ժողովրդա­կան կուսակցությունն է, թեեւ բանա­ձեւը ներկա­յացվել է որպես բոլոր խմբակցություննե­րի համա­տեղ նախա­ձեռնություն: Այդ բանա­ձեւը խոսում է Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի միջեւ խաղա­ղության անհրա­ժեշտության մասին, նաեւ Հայաստան-ԵՄ մերձեցման, ու այդ համա­տեքստում առա­ջարկվում է դիտարկել Հայաստա­նին ԵՄ անդա­մության թեկնա­ծուի կարգա­վի­ճա­կի տրա­մադրումը: Օրեր առաջ Եվրո­պա­կան ժողովրդա­կան կուսակցության համա­գումարն էր, որտեղ կայացվեց որո­շում, որ կուսակցությունը Եվրա­հանձնա­ժո­ղո­վի նախա­գա­հի պաշտո­նի համար դարձյալ կառա­ջադրի Ուրսուլա ֆոն Դեր Լյաե­նի թեկնա­ծությունը:

Բայց, ինչպիսի՞ն կլի­նի քաղա­քա­կան ուժե­րի հարա­բե­րակցությունը նոր Եվրա­խորհրդա­րա­նում, ըստ այդմ ինչպի­սին կլի­նի նոր Եվրա­հանձնա­ժո­ղո­վը, պարզ կդառնա միայն հունի­սին, երբ տեղի ունե­նան Եվրո­պա­կան խորհրդա­րա­նի ընտրություննե­րը: Այդ իմաստով, ներկա­յիս Եվրա­խորհրդա­րա­նը Հայաստա­նի առնչությամբ ընդունում է թերեւս հրա­ժեշտի բանա­ձեւ, կամ՝ հրա­ժեշտի կարկանդակ, եթե հաշվի առնենք Հայաստա­նին անդա­մության թեկնա­ծուի կարգա­վի­ճակ դիտարկե­լու մասին արձա­նագրումը:

Իհարկե այդ արձա­նագրումից պետք չէ անել հեռուն գնա­ցող եզրա­կա­ցություն, քանի որ Եվրա­խորհրդա­րանն այս տարի­նե­րին ընդունել է բավա­կա­նին ուժեղ բանա­ձեւեր, որոնք պետք է որ լրջո­րեն սաստեին Ադրբե­ջա­նին, պաշտպա­նեին Արցա­խի ժողովրդի ինքնո­րո­շումն ու իրա­վունքնե­րը, անվտանգությունը, դատա­պարտեին Ադրբե­ջա­նի իրա­կա­նացրած էթնիկ զտումը եւ այլն, բայց դրանք մնա­ցել են լոկ իբրեւ խորհրդատվա­կան նշա­նա­կության մխի­թա­րություններ: Տվյալ պարա­գա­յում սակայն հարցը հենց այն է, որ Հայաստա­նը կարծես թե ստա­նում է մխի­թա­րության կարկանդակներ, գործնա­կա­նում կանգնած լինե­լով շատ բարդ խնդիրնե­րի ու մարտահրա­վերնե­րի առաջ, Ադրբե­ջա­նի ռազմա­տենչության նոր ալի­քի հետ կապված ռիսկե­րի, այսպես կոչված «անկլա­վա­յին» հավակնություննե­րի առաջ, որոնք ըստ էության հիմնա­վո­րա­պես կարող են կազմքանդել հայկա­կան պետա­կա­նությունն իր ներկա­յիս տեսքով եւ բովանդա­կությամբ: Այդ պարա­գա­յում խիստ անո­րոշ է, թե ի՞նչ Հայաստան է օրի­նակ ստա­նա­լու ԵՄ անդա­մության կարգա­վի­ճակ:

Այսինքն, խնդի­րը ոչ միայն այն է, թե ինչ Եվրո­պա կամ Եվրա­խորհրդա­րան է լինե­լու հունի­սից հետո, այլ նաեւ այն, թե ինչ Հայաստան է լինե­լու այն մարտահրա­վերնե­րի ու ռիսկե­րի պարա­գա­յում, որ կան եւ ուժգնա­նում են այսօր: Հենց այստեղ, հենց դրա մասին պետք է լինի Հայաստան-ԵՄ երկխո­սությունը, եւ մխի­թա­րության կարկանդակնե­րի փոխա­րեն, Հայաստա­նը հենց այդ «գետնի վրա» թերեւս պետք է ստա­նա գործուն աջակցություն: Հայաստա­նի վարչա­պե­տի հռե­տո­րա­բա­նությունը խոսում է այն մասին, որ չկա այդ աջակցությունը, կամ այն բոլո­րո­վին վստա­հե­լի կամ հուսա­լի չէ:

Այլա­պես Հայաստանն ինչու՞ պետք է պաշտո­նա­կան մակարդա­կում զբաղվեր Ադրբե­ջա­նի հավակնություննե­րը դե ֆակտո լեգի­տի­մացնե­լու հռե­տո­րա­բա­նությամբ, եթե ուներ հավա­սա­րաակշռված գործընթա­ցի իրա­կան, համո­զիչ եւ ծանրակշիռ աջակցություն, որն ի վիճա­կի է Բաքվին հետ պահել որեւէ արկա­ծախնդիր կամ շանտա­ժա­յին գործո­ղությունից: Ահա այդ պատկերն է, որ Հայաստա­նի վերա­բերյալ եվրո­պա­կան խոսույթը ըստ էության երեւա­կում է ոչ թե իբրեւ գործուն ռեսուրսի, այլ բավա­կա­նին շքեղ տեսք ունե­ցող կարկանդա­կի մատուցում, Եվրա­միության հատուկ ներկա­յա­ցուցիչ Կլաա­րի այն հայտա­րա­րության ուղեկցությամբ, որ այս ռեգիո­նում իրենք առաջնորդող են տեսնում Թուրքիա­յին: Այն Թուրքիա­յին, որը ոչ շատ ժամա­նակ առաջ համարժեք աթոռ անգամ չէր տալիս Եվրա­հանձնա­ժո­ղո­վի նախա­գահ Ուրսուլա Ֆոն Դեր Լյա­նին:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3397281.html

Առնչվող Հոդվածներ