31.7 C
Yerevan

Դեպի Արևմուտք Ու Փրկություն, Կամ Դեպի ՌԴ Ու Կործա­նում

Եթե Հայաստան չեն ուզում գալ, գոնե թող Ղազախստան գնան, միայն թե դուրս պրծնեն այդ երկրից։ Հայե­րը աշխարհի տարբեր երկրնե­րում համայնքներ ունեն և միայն Ռուսաստանն է, որ հայ համայնքին օգտա­գործում է Հայաստա­նը ճնշե­լու համար։ Եթե եվրո­պա­կան երկրնե­րում, ԱՄՆ-ում հայկա­կան համայնքնե­րը լոբբինգով են զբաղվում, պահանջներ են դնում իրենց իշխա­նություննե­րի առաջ Հայաստա­նի հարցով, ապա Ռուսաստա­նում հայ համայնքը դարձել է Հայաստա­նի վախը բռնե­լու միջոց, ամեն անգամ ռուսնե­րը սպառնում են, որ մի մոռա­ցեք, որ այստեղ միլիո­նա­վոր հայեր են ապրում։

Հովսեփ Խուրշուդյան

1inTV-ին զրուցել է «Ազատ քաղա­քա­ցի» ՀԿ նախա­գահ հովսեփ Խուրշուդյա­նի հետ։

Նախօ­րեին Եվրա­խորհրդա­րա­նը նախա­դե­պը չունե­ցող մի փաստա­թուղթ է հրա­պա­րա­կել, որով Հայաստա­նին հրա­վի­րում է ԵՄ անդա­մության թեկնա­ծու դառնա­լու դիմում ներկա­յացնել։ Նման բան դեռ երբեք չի եղել, և այս փաստա­թուղթը, այս շտա­պո­ղա­կա­նությունը հենց վկա­յում է այն մասին, որ ԵՄ‑ը մեծ հույսեր ունի հայաստա­նի հետ ու հիմա արդեն Հայաստա­նի հերթն է իր խոսքե­րը ապա­ցուցե­լու առումով։ Հ․ Խուրշուդյա­նը հիշեցրեց ՀՀ վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նի ելույթը, որում վերջինս ասաց, որ Հայաստա­նը պատրաստ է մոտե­նալ Եվրո­պա­յին այնքան, ինչքան Եվրո­պան կցանկա­նա և այս առա­ջարկով Եվրո­պան Հայաստա­նին առանց թաքնված ակնարկնե­րի, բաց տեքստով ասում է, թե ինչ աստի­ճա­նի է ցանկա­նում, որ Հայաստա­նը մոտե­նա իրեն։ ԵՄ‑ը փաստա­ցի Հայաստա­նին հրա­վի­րում է իր շարքե­րը։

Հենց այդ պատճա­ռով էլ Հայաստա­նին ուշա­դիր հետև­ող Ռուսաստանն ամեն ինչ անում է, որ այստեղ անկա­յունություն լինի, որպեսզի այստեղ լինի խամա­ճիկ իշխա­նություն, որը թույլ կտա Հայաստա­նի հետ անել ինչ որ իրենք կցանկա­նան։ Հ․ Խուրշուդյա­նի խոսքե­րով՝ Ռուսաստա­նը ցանկա­նում է Հայաստա­նին մի այնպի­սի իրա­վի­ճա­կում պահել, որ իրեն պետք եկած ժամա­նակ հարյուր հազա­րա­վոր հայե­րի վերցնի ու քշի տարբեր պատե­րազմա­կան ճակատներ, այնպես, ինչպես անում է իր պետության մյուս ազգա­յին փոքրա­մասնություննե­րի հետ։ Հենց այդ պատճա­ռով էլ անհրա­ժեշտ է, որ ռուսա­հա­յե­րը թողնեն ու գնան Ռուսաստա­նից։ Եթե Հայաստան չեն ուզում գալ, գոնե թող Ղազախստան գնան, միայն թե դուրս պրծնեն այդ երկրից։ Հայե­րը աշխարհի տարբեր երկրնե­րում համայնքներ ունեն և միայն Ռուսաստանն է, որ հայ համայնքին օգտա­գործում է Հայաստա­նը ճնշե­լու համար։ Եթե եվրո­պա­կան երկրնե­րում, ԱՄՆ-ում հայկա­կան համայնքնե­րը լոբբինգով են զբաղվում, պահանջներ են դնում իրենց իշխա­նություննե­րի առաջ Հայաստա­նի հարցով, ապա Ռուսաստա­նում հայ համայնքը դարձել է Հայաստա­նի վախը բռնե­լու միջոց, ամեն անգամ ռուսնե­րը սպառնում են, որ մի մոռա­ցեք, որ այստեղ միլիո­նա­վոր հայեր են ապրում։ 

Հ․ Խուշուդյա­նը նաև անդրա­դարձավ այն դիտարկմա­նը, որ վերջերս հայտա­րարվել է, որ ՀՅԴ կողմից ՔՊ որոշ պատգա­մա­վորներ են թիրա­խա­վորվել, անգամ կան ձերբա­կալվածներ և հիշեցրեց Դրո, Վահան Հովհաննիսյան + 30 գործե­րը, հոկտեմբե­րի 27‑ը և ասաց, որ այդտեղ զարմա­նա­լու բան չկա։ Ռուսա­կան իշխա­նության կամա­կա­տարնե­րը հերթա­կան անգամ փորձում են այստեղ իրա­վի­ճակ փոխել։ Նա մտա­վա­խություն հայտնեց, որ ռուսնե­րը կփորձեն օգտա­գործել արցախցի­նե­րի դժգո­հություննե­րը, կփորձեն իրենց տեղա­կան կամա­կա­տարնե­րի ձեռքով հավա­քել նրանց ամե­նադժգոհ հատվա­ծին ու թիվ ցույց տալով՝ անկարգություններ հրահրել։ Խուրշուդյա­նը վստա­հություն հայտնեց, որ Հայաստա­նի հինգե­րորդ շարասյունը  գործում է Ադրբե­ջա­նի իշխա­նություննե­րին համա­հունչ և դժվար է ասել, թե նրանցից որն առա­ջի­նը ազդանշան կտա մյուսին՝ Հայաստա­նի վրա համա­տեղ հարձա­կում սկսե­լու համար։ Բայց հայ հասա­րա­կությունը արդեն լավ է ճանա­չում, թե ով ով է և այնքան հասուն է, որ նորմալ ընդունում  է Ռուսաստա­նից այստեղ եկած ռուսնե­րին, որովհետև հասկա­նում է, որ իր թշնա­մին ռուս ազգը չէ, այլ Կրեմլը։ Եթե ռուսնե­րը կարո­ղա­նում են ուրիշ վայրե­րի հակա­ռուսա­կա­նությունը օգտա­գործել իբրև թե ֆաշիզմի դեմ կռվե­լու համար, ապա Հայաստա­նում դրա հնա­րա­վո­րությունը չկա, ուստի միակ միջո­ցը մնում է հինգե­րորդ շարասյունը։

Հովսեփ Խուրշուդյա­նը լայն անդրա­դարձ կատա­րեց կովկասյան քաղա­քա­կան քարտե­զին ու տարա­ծաշրջա­նում քաղա­քա­կան դերա­կա­տարնե­րին, խոսեց այն մասին, որ Ադրբե­ջա­նին խաղա­ղության պայմա­նագրի կնքման հարցով վերջնա­ժամկետ է տալիս նույնիսկ Մեծ Բրի­տա­նիան։ Ալիևը փախչե­լու տեղ չունի։ Իհարկե վտանգ կա, որ Ադրբե­ջա­նը ռուսա­կան նավը կնստի, բայց դրա հավա­նա­կա­նությունը գնա­լով քչա­նում է։ Նույնիսկ թուրքերն են բավա­կան զիջում, քանի որ բավա­կան մեծ աջակցության կարիք ունեն արևմուտքից։ Ադրբե­ջա­նը՝ ևս։ Ադրբե­ջա­նը տնտե­սա­կան առումով շատ ավե­լի ապա­հով է, բայց նրան քաղա­քա­կան աջակցություն է պետք։ 2020թ․ պատե­րազմից հետո մինչև հիմա Ֆրանսիա­յի ու ԱՄՆ դեսպաննե­րը Շուշի չեն այցե­լում, չեն ճանա­չում օկուպա­ցիան։ Տարածքա­յին ամբողջա­կա­նությունը ընդունում են, բայց  արցախցնե­րի իրա­վունքնե­րի մասին չեն մոռա­նում, իսկ Ադրբե­ջա­նին օդի ու ջրի նման պետք է արևմուտքի աջակցությունը, քանի որ նրանք ևս շուտով մեկուսացման մեջ են հայտվե­լու։

Հովսեփ Խուրշուդյա­նը նաև խոսեց Իրա­նի կարև­ո­րա­գույն դերա­կա­տարման մասին տարա­ծաշրջա­նում՝ հավե­լե­լով, որ մեզ ուժեղ Իրան է պետք, որը շատ ավե­լի լավ կհա­կակշռի Թուրքիա­յին, բայց մենք պետք է շտա­պենք, քանի դեռ Իրանն ու Ռուսաստա­նը տարա­ծաշրջա­նում իրենց քաղա­քա­կա­նությունը չեն միա­ձուլել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ