22.9 C
Yerevan

Խաղա­ղությունն Այսքան Մոտ Եւ Այսքան Հեռու

Խաղա­ղությունը հավա­սա­րակշռությունն է, ցանկա­ցած առումով, այլ ոչ թե կողմե­րից մեկի ռազմա-քաղա­քա­կան զրո­յա­ցումը։

Հակոբ Բադալյան

Խաղա­ղությունը մոտենու՞մ է, թե՞ խեղվում

Հայաստա­նը պետք է բացի «Զանգե­զուրի միջանցքը» եւ զինանշա­նի վրա­յից հանի Արա­րա­տի պատկե­րը, Բաքվում հայտա­րա­րել է Թուրքիա­յի նախկին վարչա­պետ, Թյուրքա­լե­զու պետություննե­րի կազմա­կերպության Ավա­գա­նու նախա­գահ Բինա­լի Յըլդը­րը­մը: Նա մասնակցել է Բաքվում տեղի ունե­ցած միջազգա­յին ֆորումին: Նույն այդ ֆորումի ընթացքում ելույթ է ունե­ցել Ադրբե­ջա­նի նախա­գահ Ալիեւը, հայտա­րա­րե­լով, թե Հայաստա­նի հետ խաղա­ղությունը մոտ է առա­վել քան երբեւէ:

Ալիեւի եւ Յըլդը­րը­մի հայտա­րա­րություննե­րը մեղմ ասած հակոտնյա են միմյանց: Որովհե­տեւ, եթե խաղա­ղությունը մոտ է, ապա ի՞նչ են նշա­նա­կում Յըլդը­րը­մի հայտա­րա­րություննե­րը, բայց, եթե դրանք են խաղա­ղությունը եւ դրանք խաղա­ղություն են, ապա խոսքն արդեն ոչ թե իրա­պես խաղա­ղության, այլ խաղա­ղությունը խեղե­լու մասին է: Խաղա­ղությունը հավա­սա­րակշռությունն է, ցանկա­ցած առումով, այլ ոչ թե կողմե­րից մեկի ռազմա-քաղա­քա­կան զրո­յա­ցումը: Թեեւ Յըլդը­րը­մը Թուրքիա­յի գործող պաշտոնյա չէ, սակայն, նախ նա բավա­կա­նին հատկանշա­կան ֆիգուր է այդպի­սի հայտա­րա­րություննե­րի համար, եւ բաց այդ էլ Թուրքիան այն պետությունը չէ, որտեղ կարող են կառա­վա­րող շրջա­նա­կի ներկա­յա­ցուցիչնե­րը անել ընդհա­նուր գծից շեղված հայտա­րա­րություններ:

Առա­վել եւս, որ այդօ­րի­նակ հայտա­րա­րություններ անում են նաեւ Թուրքիա­յի բարձրաստի­ճան պաշտոնյա­նե­րը: Նաեւ Ադրբե­ջա­նի: Եվ ուրեմն, երբ Իլհամ Ալիեւը խոսում է, որ խաղա­ղությունը առա­վել քան մոտ է, իսկ զուգա­հեռ հնչում են այդօ­րի­նակ հայտա­րա­րություններ, ապա ավե­լի հավա­նա­կան է այն, որ խաղա­ղության հեռանկա­րը գործնա­կա­նում ավե­լի հեռու է: Կամ, մոտ է խեղված խաղա­ղությունը, որի հիմքը ոչ թե հավա­սա­րակշռությունն է, այլ՝ միա­կողմա­նի գերա­կա­յությունը, ուժի կիրա­ռումը կամ ուժի կիրառման սպառնա­լի­քով գործադրվող շանտա­ժը: Այն, ինչին ձգտում են Ադրբե­ջա­նը եւ Թուրքիան, ոչ թե խաղա­ղություն է, այլ խաղա­ղության խեղում:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3397836.html

Առնչվող Հոդվածներ