28.2 C
Yerevan

«Խաղա­ղության» Ռուսա­կան Ձևա­չա­փը

«Ուկրաի­նա­կան կարգա­վորման մեդվե­դեւյան ծրա­գիրն» ուշագրավ է նաեւ նրա­նով, որ մի շարք կետեր գրե­թե մեկը՝ մեկին հակընկնում են այն քայլե­րին, որ անցած սեպտեմբե­րի 19-ին Ադրբե­ջանն իրա­կա­նացրել է Արցա­խում։

Վահրամ Աթա­նեսյան

Մեդվե­դեւի «խաղա­ղության ծրա­գի­րը» եւ Արցա­խի հայա­թա­փումը

Ռուսաստա­նի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնա­խա­գահ, ՌԴ նախկին նախա­գահ, նախկին վարչա­պետ Դմիտրի Մեդվե­դեւը, որ ժամա­նա­կին քաղա­քա­կան չափա­վոր լիբե­րալ գործչի համա­րում ուներ, X (նախկին Թվի­թեր) սոցհարթա­կի անձնա­կան միկրոբլո­գում բավա­կան ծավա­լուն գրա­ռում է կատա­րել եւ ներկա­յացրել ռուս-ուկրաի­նա­կան հակաամրտության «կարգա­վորման» իր տեսլա­կա­նը:

Մեդվե­դեւը բելետրիստ չէ, ոչ էլ՝ Վոլֆ Մեսինգ, որպեսզի իրեն թույլ տա աշխարհա­քա­ղա­քա­կան ուտո­պիա­ներ կամ պայծա­ռա­տե­սություններ հեղի­նա­կել: Նա պետա­կան բարձրաստի­ճան պաշտոնյա է, դե-ֆակտո՝ ՌԴ փոխնա­խա­գահ առնվազն անվտանգա­յին եւ արտա­քին քաղա­քա­կան կոնցեպտուալ հարցե­րում տեսա­կետ հնչեցնե­լու առումով: Իսկ ի՞նչ է ասում նա, ի՞նչ քաղա­քա­կան պլատֆորմի վրա է տեսնում կաչգա­վո­րումը:

Եթե փորձենք ամփոփ ներկա­յացնել, ապա Մեդվե­դեւը հակա­մարտության կարգա­վո­րումը տեսնում է հետեւյալ քայլե­րի իրա­կա­նացմամբ. ներկա­յիս ուկրաի­նա­կան իշխա­նությունը ստո­րագրում է անվե­րա­պահ կապի­տուլյա­ցիա­յի ակտ, իրա­կա­նացնում համա­պարփակ զորացրում, որից հետո հայտա­րա­րում, որ իշխա­նության սահմա­նադրա­կան բոլոր մարմիննե­րը լուծարվում են: Երկրորդ փուլում ՄԱԿ‑ի հսկո­ղության ներքո, իահարկե՝ ռուսա­կան զորքե­րի ներկա­յությամբ, տեղի են ունե­նում ժամա­նա­կա­վոր խորհրդա­րա­նի ընտրություններ:

Վերջի­նիս անե­լիքն, ըստ Մեդվե­դեւի, մեկն է՝ հայտա­րա­րել, որ Ուկրաի­նան որպես պետություն դադա­րում է, իսկ նրա ամբողջ տարածքը՝ միա­վորվում Ռուսաստա­նին: Ռուսաստա­նի Անվտանգության խորհրդի փոխնա­խա­գահն այնուհե­տեւ մեծա­հա­գություն եւ միջազգա­յին իրա­վունքի նկատմամբ ընդգծավծ հարգանք է դրսեւո­րում եւ ամփո­փում, որ ուկրաի­նա­կան ժամա­նա­կա­վոր խորհրդա­րա­նի հայտա­րա­րությունը եւ նրա ինքնա­լուծա­րումը լեգի­տի­մություն են ստա­նում ՄԱԿ‑ի կողմից ճանաչվե­լուց հետո:

Թե ինչպես է ՄԱԿ‑ը, որի անդամ պետություննե­րը գրե­թե միա­ձայն դատա­պարտել են Ուկրաի­նա­յի տարածք Ռուսաստա­նի զինված ներխուժումը, ճանա­չե­լու Ուկրաի­նա­յի «ինքնա­լուծա­րումը եւ կամա­վոր միա­վո­րումը» Ռուսաստա­նին կամ ով եւ ինչպես է ժամա­նա­կա­վոր խորհրդա­րան ընտրե­լու՝ Ուկրաի­նա­յի քաղաքացինե՞րը, թե՞ ՌԴ ԶՈՒ‑ի զինծա­ռա­հողնե­րը՝ այս պահին այնքան էլ կարեւոր չեն:

«Ուկրաի­նա­կան կարգա­վորման մեդվե­դեւյան ծրա­գիրն» ուշագրավ է նաեւ նրա­նով, որ մի շարք կետեր գրե­թե մեկը՝ մեկին հակընկնում են այն քայլե­րին, որ անցած սեպտեմբե­րի 19-ին Ադրբե­ջանն իրա­կա­նացրել է Արցա­խում՝ ահա­բեկչա­կան մեկօրյա պատե­րազմ, կապի­տուլյա­ցիա, իշխա­նության սահմա­նադրա­կան մարմիննե­րի լուծա­րում, տարածքի ամբողջա­կան անեքսիա եւ «միա­վո­րում մայր-Ադրբե­ջա­նին»: Միակ տարբե­րությունն այն է, որ Մեդվե­դեւը չի հայտա­րա­րում, թե ուկրաի­նա­կան պետության լուծա­րումից հետո էթնիկ ուկրաի­նա­ցի­նե­րը կարող են կամ Ռուսաստա­նի քաղա­քա­ցիություն ընդունել, կամ՝ հեռա­նալ:

Իհարկե, բացառված չէ, որ Մեդվե­դեւի «վերջնա­գի­րը» մարտա­վա­րա­կան քայլ է, որով Ռուսաստա­նը պատե­րազմը բորբո­քե­լու ազդակ է հղում Ուկրաի­նա­յին եւ նրա արեւմտյան դաշնա­կիցնե­րին: Ի՞նչ լուծում է գտնվե­լու Ուկրաի­նա­յում՝ միջազգա­յին քաղա­քա­կա­նության ազդե­ցիկ դերա­կա­տարնե­րի որո­շե­լիքն է: Եւ, այնուա­մե­նայնիվ, Մեդվե­դեւի «ուկրաի­նա­կան կարգա­վորման ծրագրի» եւ անցած սեպտեմբե­րին Ադրբե­ջա­նի ձեռնարկած ահա­բեկչա­կան պատե­րազմի գրե­թե նույնա­կա­նությունը չափա­զանց ծանր նստվածք է թողնում: Բոլոր, այդ թվում առա­ջին հերթին՝ Հայաստա­նի ապա­գա­յի հանդեպ խոր անհանգստության առումով:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3397935.html

Առնչվող Հոդվածներ