28.2 C
Yerevan

Վաշինգտո­նի Հակակշի­ռը Թուրքիա­յին

ՔԲԿ «գրո­հա­յիննե­րին ճնշե­լու» պատրվա­կով Թուրքիան փաստա­ցի Մերձա­վոր Արեւելքում նոր պատե­րազմ է փորձում հրահրել: Ոչ մի երաշխիք չկա, որ Իրա­քի հյուսի­սում նախա­տեսվող ռազմա­գործո­ղությունը գործա­նա­կա­նում այնքան կառա­վա­րե­լի կմնա, ինչպես ներկա­յացնում է Էրդո­ղա­նը:

Վահրամ Աթա­նեսյան

Վաշինգտո­նը Մերձա­վոր Արեւելքում Թուրքիա­յին հակակշի՞ռ է ստեղծում

Դիվա­նա­գի­տա­կան շրջա­նակնե­րից հայտնի է դարձել, որ Միացյալ Նահանգնե­րը եւ Իրա­նը Օմա­նի միջնորդությամբ գաղտնի բանակցություններ են վարում: Կողմե­րի մեկնա­բա­նություննե­րը տրա­մագծո­րեն տարբերվում են: Վաշինգտո­նը պնդում է, որ «ազդակներ է փոխանցել, թե ինչ կարող է անել Իրա­նը, որպեսզի Կարմիր ծովում իրա­վի­ճա­կը չհանգեցնի տարա­ծաշրջա­նա­յին լարվա­ծության աճի»: Իրա­նա­կան Tasnim գործա­կա­լության փոխանցմամբ՝ Թեհրա­նը «բացա­ռա­պես քննարկել է պատժա­մի­ջոցնե­րի վերացման հետ կապված հարցեր»: Իրա­նա­կան աղբյուրնե­րը հաստա­տել են, որ բանակցություններ վարում է փոխա­րը­գործնա­խա­րար Բաղե­րին:

Թրամփի վարչա­կազմում Ազգա­յին անվտանգության խորհրդի ներկա­յա­ցուցչի պաշտոնն զբա­ղեցրած Գոլդբերգի գնա­հատմամբ՝ նախա­գահ Բայդե­նը «երկա­րաձգել է Իրա­նի նկատմամբ պատժա­մի­ջո­ցա­յին համա­նե­րումը, ինչը թույլ է տալիս, որ Իրա­նը սառեցված ֆինանսա­կան միջոցնե­րը տնօ­րի­նե­լու հնա­րա­վո­րություն ունե­նա եւ բյուջե­տա­յին պաշտպանվա­ծություն ստեղծի՝ ներառյալ արտա­քին պարտքե­րի մարումը եւ սուբսի­դիա­նե­րը»: Հանրա­պե­տա­կան կուսակցությունը նման դիրքո­րոշման համար սուր քննա­դա­տության է ենթարկել Բայդե­նին:

Իրա­կա­նում ի՞նչ ծավա­լի եւ որա­կի քննարկումներ են ընթա­ցել կամ ընթա­նում ԱՄՆ‑ի եւ Իրա­նի միջեւ, անշուշտ, գաղտնիք է: Կողմե­րը հայտա­րա­րել են հետա­գա հանդի­պումներն առկա­խե­լու մասին, քանի որ Վաշինգտո­նը «ներկա­յումս առա­վել կենտրո­նա­ցած է Գազա­յի իրա­վի­ճա­կի վրա»: Իրա­նա-ամե­րիկյան միջնորդա­վորված շփումնե­րի մասին տեղե­կատվությունը բավա­կան ուշագրավ է մեկ այլ հնա­րա­վոր զարգացման համա­տեքստում:

Թուրքա­կան մամուլին հայտնի է դարձել, որ Բաղդա­դում արտա­քին գործե­րի, պաշտպա­նության նախա­րարնե­րի եւ հետա­խուզա­կան ծառա­յության ղեկա­վարնե­րի ձեւա­չա­փով կայա­ցել են թուրք-իրաքյան բանակցություններ: Իրա­քի իշխա­նություններն ընդունել են Թուրքիա­յի առա­ջարկությունը եւ Քրդա­կան բանվո­րա­կան կուսակցությունը ճանա­չել «ահա­բեկչա­կան կառույց»: Կառա­վա­րությունը ՔԲԿ գործունեությունը երկրի տարածքում ճանա­չել է օրենքից դուրս: Թուրքիան նախա­պատրաստվում է Իրա­քի հյուսի­սում լայնա­ծա­վալ ռազմա­կան գործո­ղություն սկսել: Խնդիր է դրված թուրք-իրաքյան սահմա­նի ամբողջ երկայնքով քսան կիլո­մետր խորքավ «բուֆե­րա­յին գոտի» ստեղծել:

Թուրքա­կան հետա­խուզության պաշտո­նա­թող սպա­նե­րից մեկի գնա­հատմամբ՝ «եթե լեռնա­յին տեղանքում հաջողվի ճնշել ՔԲԿ գրո­հա­յիննե­րին, ապա կխզվի նրանց կապը Սիրիա­յի հյուսիս-արեւելյան շրջա­նի հետ„: Միջազգա­յին մամուլում գերիշխող կարծիք կա, որ Սիրիա­յի հյուսիս-արեւելյան շրջաննե­րում քրդա­կան փաստա­ցի ինքնա­վա­րությունը սնուցվում է Իրաքից՝«ԱՄՆ զինվո­րա­կան շարասյունե­րի միջո­ցով»: Թուրքիա­յի արտա­քին գործե­րի նախա­րար Ֆիդա­նը վերջերս Վաշինգտոն է այցե­լել: Ըստ երեւույթին, նրան չի հաջողվել համո­զել, որ Վաշինգտո­նը Սիրիա­յի հյուսի­սում դադա­րեցնի «քրդա­կան ինքնա­վա­րությանն աջակցությունը»:

ՔԲԿ «գրո­հա­յիննե­րին ճնշե­լու» պատրվա­կով Թուրքիան փաստա­ցի Մերձա­վոր Արեւելքում նոր պատե­րազմ է փորձում հրահրել: Ոչ մի երաշխիք չկա, որ Իրա­քի հյուսի­սում նախա­տեսվող ռազմա­գործո­ղությունը գործա­նա­կա­նում այնքան կառա­վա­րե­լի կմնա, ինչպես ներկա­յացնում է Էրդո­ղա­նը: Մանա­վանդ որ Սիրիա­յի հյուսիս-արեւելքի ստա­տուս-քվոն ֆորմալ առումով հաստատված է ռուս-թուրք-իրա­նա­կան պայմա­նա­վորվա­ծությամբ: Այս իրա­վի­ճա­կում Իրա­նի նկատմամբ Բայդե­նի վարչա­կազմի կիրա­ռած «պատժա­մի­ջո­ցա­յին համաներումը»-ինչպես ձեւա­կերպել է ամե­րիկյան նախկին պաշտոնյա Գոլդբերգը,- թվում է քաղա­քա­կան «բոնուս» է, որ Վաշինգտո­նը տալիս է Թեհրա­նին: Վաշինգտո­նում ի՞նչ խորքա­յին մշա­կումներ են արվում Իրա­նի ապա­գա­յի առումով: Արդյոք կա՞ Հնդկաստա­նի եւ Իրա­նի միջո­ցով այսպես կոչված Գլո­բալ հարա­վում բեւեռ ստեղծե­լու նախա­գիծ:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3398690.html?fbclid=IwAR0W6MIHTiiF3AyvOZlC8DgSCyGqOPm5yF1zu7geFySKcpc0wSfUFmm3ye0

Առնչվող Հոդվածներ