31.7 C
Yerevan

Հայաստանն Ինքն Է Որո­շում Ում Եւ Ինչպես Անդա­մակցի

Հայաստանն ու Ադրբե­ջա­նը  մոտ են խաղա­ղության կնքմա­նը առա­վել քան երբևէ, իհարկե դեռևս կան խոչընդոտներ, որ պիտի լուծվեն, խնդիրներ կան, որ պիտի հարթվեն, փոխըմբռնման հարցեր կան, բայց  ՆԱՏՕ‑ն միջնորդ չէ, ինքը չի կարող առա­ջարկ  տալ, բայց ուշադրությամբ վերլուծել է այն ամե­նը, ինչ լսել է Բաքվում և Երև­ա­նում։ Կան տարբե­րություններ բայց նաև հնա­րա­վո­րոթյուններ հասե­լու խաղա­ղությա­նը։

Յենս Ստոլտենբերգ

FactorTV-ին բացա­ռիկ հարցազրույց է տվել ՆԱՏՕ‑ի գլխա­վոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

ՆԱՏՕ‑ի գլխա­վոր քարտուղա­րի այցը Հարա­վա­յին Կովկաս կարև­որ է, որովհետև այն կարև­որ է խաղա­ղության ու անվտտանգության համար, իհարկե նախ և առաջ այստեղ ապրողնե­րի, բայց նաև Եվրո­պա­յի համար։ Խաղա­ղությունն ու կայունությունը նպաստում են ներդրումնե­րի աճին բարգա­վաճմա­նը, խաղա­ղությանն ու կայունությա­նը ՆԱՏՕ‑ի գործընկերնե­րի համար։ Հարա­վա­յին Կովկա­սում Վրաստա­նը, Հայաստա­նը, Ադրբե­ջա­նը կարև­որ գործընկերներ են ՆԱՏՕ‑ի համար։

Այն դիտարկմա­նը, որ Ալիևը խոսում է խաղա­ղությունից, բայց Արցա­խի հայե­րին տեղա­հա­նե­լուց և Արցա­խը վերցնե­լուց հետո ՀՀ-ին սպառնում է լայնա­ծա­վալ պատե­րազմով, եթե Հայաստա­նը Զանգե­զուր չտա, անկլավներ չտա, Ստոլտենբերգը պատասխա­նեց, որ նախ և առաջ խաղա­ղությունը շատ կարև­որ է։ Հայաստա­նի ու Ադրբե­ջա­նի համար կարև­որ է խաղա­ղությունը, կարև­որ է նաև Եվրո­պա­յի համար, այն  ազգա­յին անվտանգության հարց է։ Ստոլտենբերգը վստահ է, որ Հայաստանն ու Ադրբե­ջա­նը  մոտ են խաղա­ղության կնքմա­նը առա­վել քան երբևէ, իհարկե դեռևս կան խոչընդոտներ, որ պիտի լուծվեն, խնդիրներ կան, որ պիտի հարթվեն, փոխըմբռնման հարցեր կան, բայց  ՆԱՏՕ‑ն միջնորդ չէ, ինքը չի կարող ես առա­ջարկ  տալ, բայց ուշադրությամբ վերլուծել է այն ամե­նը, ինչ լսել է Բաքվում և Երև­ա­նում։ Կան տարբե­րություններ բայց նաև հնա­րա­վո­րոթյուններ հասե­լու խաղա­ղությա­նը։ 

ՆԱՏՕ‑ի գլխա­վոր քարտուղա­րը անդրա­դարձավ այն բանին, որ ՀՀ‑ը սառեցրել  է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում և հավա­նա­կան է, որ մոտ ապա­գա­յում դուրս կգա այնտե­ղից, կա նաև ԵՄ անդա­մակցե­լու համար հարց, իսկ արդյո՞ք ՆԱՏՕ-ին անդա­մակցե­լու, ՆԱՏՕ‑ի հետ համա­գործակցե­լու շանս կա, ասաց, որ Հայաստա­նը երկար ժամա­նակ է, ինչ ՆԱՏՕ‑ի գործընկերն է, դեռ 1994թ-ից։ Հարա­վա­յին Կովկաս այցը ևս մեկ անգամ նպաստում էհանձնա­ռությունը խորացնե­լու իրենց գործո­ղություննե­րը, իրենք գնա­հա­տում են Հայաստա­նի գործունեությունը ՆԱՏՕ-ում, աջակցում են պաշտպա­նությանն և անվտանգության մեծացմա­նը և կարև­ո­րում են Ժողովրդա­վա­րությունն ու իրա­վունքի գերա­կա­յությա­նը։ ՆԱՏՕ‑ն սրա համար պատրաստ է աջակցել, կարև­որ է, որ ցանկա­ցած երկիր իրա­վունք ունե­նա իր ճանա­պարհը որո­շե­լու։ Հայա­սատնը պիտի որո­շի, թե ուզո՞ւմ է լինել ՀԱՊԿ‑ի անդամ թե ոչ, այնպես, ինչպես Եվրո­պա­յի երկրներն են որո­շում ՆԱՏՕ-ին միա­նալ թե չէ, ինչ մնում ԵՄ անդա­մակցությա­նը, Հայաստա­նը պիտի որո­շի ինքը ցանկանո՞ւմ է ռազմա­կան կամ անվտանգա­յին համա­կարգի մաս կազմել թե ոչ։ Յեն Ստոլտենբերգն ասաց, որ իրենք հարգում են ՀՀ որո­շումը և ուզում են,  որ Ռուսաստանն էլ հարգի Հայաստա­նի, ինչպես նաև ամեն անկախ երկրի ինքնա­վոր որո­շումը։ Ինչ վերա­բե­րում է նրան, թե ՆԱՏՕ‑ն կարո՞ղ է մասնակցի Հայաստա­նի բանա­կի արդիա­կանցմա­նը, հնա­րա­վոր համարո՞ւմ է Հայաստա­նի անդա­մությա­նը ՆԱՏՕ-ին, գլխա­վոր քարտուղա­րը պատասխա­նեց, որ դա Հայաստա­նը պիտի որո­շի։ Իրենք շատե­րի հետ են աշխա­տել, որոնք գործընկերներ  են,  բայց անդամ չեն։ 

Ստոլտենբերգը բերեց Ֆինլանդիա­յի ու Շվե­դիա­յի օրի­նա­կը։ Իրենք տարի­նե­րոբ համա­գործակցել են ՆԱՏՕ‑ի հետ, բայց անդա­մակցություն չեն ցանկա­ցել,  հետո իրենց միտքը փոխե­ցին Ռուսաստա­նի կողմից Ուկրաի­նա ներխուժումից հետո, իրենք ասե­ցին, լավ, նստե­ցին, որո­շե­ցին, հրա­վի­րե­ցին ու ահա Շվե­դիան ու Ֆինլանդիան ՆԱՏՕ‑ի անդամ են։ ՆԱՏՕ‑ի դուռը բաց է։  Դա ապա­ցուցվել էՄոնտե­նեգրո­յով, Հյուսի­սա­յին Մակե­դո­նիա­յով և այլ , իրենք չեն պարտադրում դիմել կամ ոչ։  Քանի դեռ Հայաստա­նը չի դիմել անդա­մակցության, իրենք պատրաստ են ավե­լի շատ անել որպես գործընկեր ոչ թե դաշնա­կից։ 

Յենս Ստոլտենբերգը օրի­նակ բերեց Ուկրաի­նան՝ ասե­լով, որ ՆԱՏՕ‑ի համար կարև­որ է, որ Ռուսաստա­նը չհաղթի այս պատե­րազմում և իրենք ամեն կերպ օգնում են Ուկրաի­նա­յին, բայց չեն կարող տալ անվտանգա­յին այնպի­սի երաշխիքներ, ինչպես օրի­նակ Լեհաստա­նին, որը ՆԱՏՕ անդամ է։ Իրենք կարող են երաշխա­վո­րել միայն ՆԱՏՕ անդամ պետության  անվտանգությունը, այնպես, ինչպես երաշխա­վո­րում և ապա­հո­վում են իրենց դաշինքի անդամ պետություննե­րի անվտանգությունն արդեն 75 տարի։

Ամբողջա­կան հարցազրույցը՝

Առնչվող Հոդվածներ