31.7 C
Yerevan

Որտե՞ղ Են Սկսվում Եւ Ավարտվում Սահմաննե­րը

Քառա­սունչորսօրյա պատե­րազմը դադա­րել է ղարա­բաղյան հակա­մարտության գոտում, ոչ թե՝ Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի միջեւ «պայմա­նա­կան սահմա­նի» որեւէ հատվա­ծում: Հայկա­կան զորքե­րի հետքա­շումը տեղի է ունե­ցել ըստ Խորհրդա­յին Ադրբե­ջա­նի վարչա­կան բաժանման: Լաչի­նի կամ Քելբա­ջա­րի, կամ Կուբաթլուի եւ Զանգե­լա­նի շրջան ասե­լիս նկա­տի է առնվել այն տարածքը, որ դրանցից յուրա­քանչյուրն ունե­ցել է Ադր.ԽՍՀ կազմում: Հետեւա­բար, այլ Ղազա­խի շրջան, քան եղել է Խորհրդա­յին Ադրբե­ջա­նում, ոչ իրա­վա­կա­նո­րեն, ոչ էլ «գետնի վրա» գոյություն չունի:

Վահրամ Աթա­նեսյան

«Որտեղի՞ց է սկսվում Հայաստա­նը»՝ ստույգ է, իսկ որտե՞ղ է ավարտվում Ադրբե­ջա­նը

Տավուշի սահմա­նա­մերձ գյուղե­րի բնակչության հետ հանդիպմա­նը վարչա­պետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ հատվա­ծում հայ-ադրբե­ջա­նա­կան սահմա­նա­զատմամբ կհստա­կեցվի, թե «որտե­ղից է սկսվում Հայաստա­նը»: Մեջբե­րումը, գուցե, բառա­ցի չէ, բայց Փաշինյա­նի ասա­ծի իմաստն, ըստ էության, դա էր: Խնդիր է, թե ի՞նչ սկզբունքով է դա որոշվե­լու: Խոսքը պատմա­կան արդա­րության, մեր ազգա­յին ընկա­լումնե­րի, անգամ հետա­գա շատ հավա­նա­կան բարդություննե­րի մասին չէ: Եթե համա­ձայնեցվում են սահմա­նա­զատման իրա­վա­կան հիմքե­րը, դրսեւորվում է քաղա­քա­կան կամք, ապա մյուս հարցերն ինքնին անցնում են հետա­գա խաղաղ-բանակցա­յին կարգա­վորման տիրույթ:

Իսկ այդ հավա­նա­կա­նությունը կախված է ոչ թե „որտեղի՞ց է սկսվում Հայաստանը„-ինչպես Նիկոլ Փաշինյանն է ձեւա­կերպում- այլ «իսկ որտե՞ղ է ավարտվում Ադրբե­ջա­նը» հարցադրման պատասխա­նից: «Որտեղի՞ց է սկսվում Հայաստա­նը»՝ ստույգ է. 1990թ. օգոստո­սի 23‑ի Հռչա­կագրով. «Հայկա­կան ԽՍՀ‑ը վերանվանվում է Հայաստա­նի Հանրա­պե­տություն, կրճատ՝ ՀՀ»: Ադրբե­ջա­նի Գերա­գույն խորհուրդը 1991թ. հոկտեմբե­րի 18-ին ընդունել է «Պետա­կան անկա­խության վերա­կանգնման մասին» սահմա­նադրա­կան Ակտ, որով ընդունել է 1918–20 թվա­կաննե­րին գոյություն ունե­ցած՝ Ադրբե­ջա­նի դեմոկրա­տա­կան հանրա­պե­տության իրա­վա­հա­ջորդություն:

Այդ դե-ֆակտո պետությունը միջազգայնո­րեն ճանաչված սահմաններ չի ունե­ցել: ԱԴՀ‑ն Փարի­զի խաղա­ղության խորհրդա­ժո­ղով է ներկա­յացրել մի քարտեզ, ըստ որի իր տարածքը «110 հազար քառա­կուսի կիլո­մետր է»: Դա, իհարկե, չի ընդունվել, բայց հարց է՝ առկա իրա­վի­ճա­կում Ադրբե­ջա­նը հրաժարավու՞մ է «Թոփչի­բա­շեւի քարտե­զից»: Սա է գերկա­րեւոր հարցը, ուստի ոչ միայն տրա­մա­բա­նա­կան, արդա­րա­ցի եւ բարո­յա­կան, այլեւ միանգա­մայն լեգի­տիմ է, որպեսզի Տավուշում «սահմա­նա­զա­տում» սկսե­լուն նախորդի «իսկ որտե՞ղ է ավարտվում Ադրբե­ջա­նը» հարցադրման պատասխա­նի հստակ, տարընթերցումնե­րի տեղ չթողնող ճշտո­րո­շումը:

Ընդ որում, դա պետք է լինի ունի­վերսալ եւ հայ-ադրբե­ջա­նա­կան սահմա­նա­զատման վերա­բերյալ հետա­գա­յում անփո­փոխ կիրա­ռե­լի: Որոշ փորձա­գետներ ասում են, որ «չորս գյուղե­րը վերա­դարձնե­լով՝ Հայաստանն ամրապնդում է սահմա­զատման հարցում իր դիրքե­րի լեգի­տի­մությունը եւ միջազգա­յին աջակցություն շահում»: Տարրա­կան տրա­մա­բա­նությունը թելադրում է, որ եթե «ադրբե­ջա­նա­կան չորս գյուղե­րի վերա­դարձը» լեգի­տի­մացնում եւ միջազգա­յին աջակցություն է ապա­հո­վում Հայաստա­նի դիրքո­րոշմա­նը, ապա նույնքան եւ, գուցե, ավե­լի լեգի­տիմ է չորս գյուղի «ադրբե­ջա­նա­պատկա­նության» իրա­վա­կան հիմքի փոխա­դարձ ճանա­չումը եւ փաստաթղթա­վո­րումը:

Քառա­սունչորսօրյա պատե­րազմը դադա­րել է ղարա­բաղյան հակա­մարտության գոտում, ոչ թե՝ Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի միջեւ «պայմա­նա­կան սահմա­նի» որեւէ հատվա­ծում: Հայկա­կան զորքե­րի հետքա­շումը տեղի է ունե­ցել ըստ Խորհրդա­յին Ադրբե­ջա­նի վարչա­կան բաժանման: Լաչի­նի կամ Քելբա­ջա­րի, կամ Կուբաթլուի եւ Զանգե­լա­նի շրջան ասե­լիս նկա­տի է առնվել այն տարածքը, որ դրանցից յուրա­քանչյուրն ունե­ցել է Ադր.ԽՍՀ կազմում: Հետեւա­բար, այլ Ղազա­խի շրջան, քան եղել է Խորհրդա­յին Ադրբե­ջա­նում, ոչ իրա­վա­կա­նո­րեն, ոչ էլ «գետնի վրա» գոյություն չունի:

Ասել, թե դիվա­նա­գի­տա­կան նման դիրքո­րո­շումը «կազուս-բելի է»՝ նշա­նա­կում է հետա­գա սահմա­նա­զատման ընթացքում ցանկա­ցած վիճե­լի հարց թողնել Բաքվի „բարի կամե­ցո­ղությա­նը„ կամ հուսալ, որ ամեն անգամ «միջազգա­յին հանրությունը մեզ օգնության է գալու»: Դա, ինչպես ղարա­բաղցին է ասում՝ «սառույցին գրած՝ արեւին պահած» հույս է: Կամ հնա­րա­վոր բոլոր ռեսուրսնե­րը գործի են դրվում, որպեսզի «Ղազա­խի չորս գյուղե­րի վերա­դարձը» փաստաթղթա­վո­րի Ալմա­թիի Հռչա­կագրի իրա­վա­կան հիմքով եւ հետա­գա սահմա­նա­զատման համար կիրա­ռե­լիության համա­ձայնությամբ, կամ դե-ֆակտո շփման գիծը, այդ էլ՝ լավա­գույն դեպքում, ամրագրվե­լու է որպես Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի միջազգայնո­րեն ճանաչված պետա­կան սահման:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3399961.html


Առնչվող Հոդվածներ