Հայաստան

Հայաստանն Ինքն Է Որոշում Ում Եւ Ինչպես Անդամակցի

Հայաստանն ու Ադրբեջանը  մոտ են խաղաղության կնքմանը առավել քան երբևէ, իհարկե դեռևս կան խոչընդոտներ, որ պիտի լուծվեն, խնդիրներ կան, որ պիտի հարթվեն, փոխըմբռնման հարցեր կան, բայց  ՆԱՏՕ-ն միջնորդ չէ, ինքը չի կարող առաջարկ  տալ, բայց ուշադրությամբ վերլուծել է այն ամենը, ինչ լսել է Բաքվում և Երևանում։ Կան տարբերություններ բայց նաև հնարավորոթյուններ հասելու խաղաղությանը։

Յենս Ստոլտենբերգ

FactorTV-ին բացառիկ հարցազրույց է տվել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցը Հարավային Կովկաս կարևոր է, որովհետև այն կարևոր է խաղաղության ու անվտտանգության համար, իհարկե նախ և առաջ այստեղ ապրողների, բայց նաև Եվրոպայի համար։ Խաղաղությունն ու կայունությունը նպաստում են ներդրումների աճին բարգավաճմանը, խաղաղությանն ու կայունությանը ՆԱՏՕ-ի գործընկերների համար։ Հարավային Կովկասում Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը կարևոր գործընկերներ են ՆԱՏՕ-ի համար։

Այն դիտարկմանը, որ Ալիևը խոսում է խաղաղությունից, բայց Արցախի հայերին տեղահանելուց և Արցախը վերցնելուց հետո ՀՀ-ին սպառնում է լայնածավալ պատերազմով, եթե Հայաստանը Զանգեզուր չտա, անկլավներ չտա, Ստոլտենբերգը պատասխանեց, որ նախ և առաջ խաղաղությունը շատ կարևոր է։ Հայաստանի ու Ադրբեջանի համար կարևոր է խաղաղությունը, կարևոր է նաև Եվրոպայի համար, այն  ազգային անվտանգության հարց է։ Ստոլտենբերգը վստահ է, որ Հայաստանն ու Ադրբեջանը  մոտ են խաղաղության կնքմանը առավել քան երբևէ, իհարկե դեռևս կան խոչընդոտներ, որ պիտի լուծվեն, խնդիրներ կան, որ պիտի հարթվեն, փոխըմբռնման հարցեր կան, բայց  ՆԱՏՕ-ն միջնորդ չէ, ինքը չի կարող ես առաջարկ  տալ, բայց ուշադրությամբ վերլուծել է այն ամենը, ինչ լսել է Բաքվում և Երևանում։ Կան տարբերություններ բայց նաև հնարավորոթյուններ հասելու խաղաղությանը։ 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը անդրադարձավ այն բանին, որ ՀՀ-ը սառեցրել  է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում և հավանական է, որ մոտ ապագայում դուրս կգա այնտեղից, կա նաև ԵՄ անդամակցելու համար հարց, իսկ արդյո՞ք ՆԱՏՕ-ին անդամակցելու, ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու շանս կա, ասաց, որ Հայաստանը երկար ժամանակ է, ինչ ՆԱՏՕ-ի գործընկերն է, դեռ 1994թ-ից։ Հարավային Կովկաս այցը ևս մեկ անգամ նպաստում էհանձնառությունը խորացնելու իրենց գործողությունները, իրենք գնահատում են Հայաստանի գործունեությունը ՆԱՏՕ-ում, աջակցում են պաշտպանությանն և անվտանգության մեծացմանը և կարևորում են Ժողովրդավարությունն ու իրավունքի գերակայությանը։ ՆԱՏՕ-ն սրա համար պատրաստ է աջակցել, կարևոր է, որ ցանկացած երկիր իրավունք ունենա իր ճանապարհը որոշելու։ Հայասատնը պիտի որոշի, թե ուզո՞ւմ է լինել ՀԱՊԿ-ի անդամ թե ոչ, այնպես, ինչպես Եվրոպայի երկրներն են որոշում ՆԱՏՕ-ին միանալ թե չէ, ինչ մնում ԵՄ անդամակցությանը, Հայաստանը պիտի որոշի ինքը ցանկանո՞ւմ է ռազմական կամ անվտանգային համակարգի մաս կազմել թե ոչ։ Յեն Ստոլտենբերգն ասաց, որ իրենք հարգում են ՀՀ որոշումը և ուզում են,  որ Ռուսաստանն էլ հարգի Հայաստանի, ինչպես նաև ամեն անկախ երկրի ինքնավոր որոշումը։ Ինչ վերաբերում է նրան, թե ՆԱՏՕ-ն կարո՞ղ է մասնակցի Հայաստանի բանակի արդիականցմանը, հնարավոր համարո՞ւմ է Հայաստանի անդամությանը ՆԱՏՕ-ին, գլխավոր քարտուղարը պատասխանեց, որ դա Հայաստանը պիտի որոշի։ Իրենք շատերի հետ են աշխատել, որոնք գործընկերներ  են,  բայց անդամ չեն։ 

Ստոլտենբերգը բերեց Ֆինլանդիայի ու Շվեդիայի օրինակը։ Իրենք տարիներոբ համագործակցել են ՆԱՏՕ-ի հետ, բայց անդամակցություն չեն ցանկացել,  հետո իրենց միտքը փոխեցին Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո, իրենք ասեցին, լավ, նստեցին, որոշեցին, հրավիրեցին ու ահա Շվեդիան ու Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի անդամ են։ ՆԱՏՕ-ի դուռը բաց է։  Դա ապացուցվել էՄոնտենեգրոյով, Հյուսիսային Մակեդոնիայով և այլ , իրենք չեն պարտադրում դիմել կամ ոչ։  Քանի դեռ Հայաստանը չի դիմել անդամակցության, իրենք պատրաստ են ավելի շատ անել որպես գործընկեր ոչ թե դաշնակից։ 

Յենս Ստոլտենբերգը օրինակ բերեց Ուկրաինան՝ ասելով, որ ՆԱՏՕ-ի համար կարևոր է, որ Ռուսաստանը չհաղթի այս պատերազմում և իրենք ամեն կերպ օգնում են Ուկրաինային, բայց չեն կարող տալ անվտանգային այնպիսի երաշխիքներ, ինչպես օրինակ Լեհաստանին, որը ՆԱՏՕ անդամ է։ Իրենք կարող են երաշխավորել միայն ՆԱՏՕ անդամ պետության  անվտանգությունը, այնպես, ինչպես երաշխավորում և ապահովում են իրենց դաշինքի անդամ պետությունների անվտանգությունն արդեն 75 տարի։

Ամբողջական հարցազրույցը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *