28.2 C
Yerevan

Երկու Կրա­կի Արանքում

«Որեւէ կապ կա՞ ԱՄՆ կողմից Պուտի­նին «ոչ լեգի­տիմ» չճա­նա­չե­լու եւ ռուս-իրա­նա­կան համա­պարփակ համա­գործակցության պայմա­նագրի «լրամշակման փուլում» շարունա­կա­բար մնա­լու միջեւ: Գազա­յի հարցում Մոսկվա­յի եւ Թեհրա­նի մոտե­ցումնե­րը գրե­թե նույնա­կան են: Իսրա­յե­լա-պաղեստինյան սկզբունքա­յին կարգա­վորման առումով Միացյալ Նահանգնե­րի մոտե­ցումը շատ հեռու չէ նրա­նից, ինչ Մոսկվան եւ Թեհրանն են «նույնա­կա­նացնում»»։

Վահրամ Աթա­նեսյան

Real-politic‑ը եւ «սեւ-սպի­տա­կի» մեր կոնստանտը

Իտա­լա­կան La Rebublica պարբե­րա­կա­նը, հղե­լով դիվա­նա­գի­տա­կան աղբյուրնե­րին, հայտնում է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթո­նի Բլինքե­նը G7 նախա­րա­րա­կան բանակցություննե­րի արդյունքնե­րով «արգե­լա­փա­կել է Ռուսաստա­նի նախա­գա­հա­կան ընտրություննե­րը դատա­պարտող հայտարարությունը»-հաղորդում է inosmi.ru‑ն: Ընդսմին, ըստ իտա­լա­կան լրատվա­մի­ջո­ցի, այդ «հայտա­րա­րության տեքստը նախա­պես արժա­նա­ցել էր ԱՄՆ նախա­գա­հի ազգա­յին անվտանգության հարցե­րով խորհրդա­կան Սալի­վա­նի հավա­նությա­նը»:

La Republica‑ի դիվա­նա­գի­տա­կան աղբյուրն ասել է, որ Բլինքե­նը «մտա­վա­խություն է ունե­ցել, որ Ռուսաստա­նը կմի­ջամտի ԱՄՆ նախա­գա­հա­կան ընտրություննե­րին, եթե Պուտի­նի լեգի­տի­մությունը հրա­պա­րա­կա­յին կասկա­ծի տակ առնվի»: ԱՄՆ պետա­կան դեպարտա­մենտն ավե­լի վաղ պաշտո­նա­պես հայտա­րա­րել է, որ «Պուտի­նը Ռուսաստա­նի առաջնորդն է»: Ճիշտ է, Կրեմլի խոսնակն իր հերթին այդ ձեւա­կերպումը «բառա­խաղ» է որա­կել, բայց դրա­նից սկզբունքո­րեն քիչ բան է փոխվում կամ ոչինչ չի փոխվում:

Իրա­կան քաղա­քա­կա­նությունը բարդ «փազլ» է, որտեղ ամե­նա­վերջին «դեկորն» իսկ կարեւորվում է: Ռուսաստա­նում քչե­րը կարող էին ակնկա­լել, որ վերընտրությունից հետո Պուտի­նը կխո­սի ուկրաի­նա­կան կարգա­վորման հարցում Ֆրանսիա­յի հավա­նա­կան դերա­կա­տա­րության մասին, բայց դա արդեն փաստ է, ինչպես եւ այն, որ, չնա­յած բազմիցս հնչեցված հավաստիա­ցումնե­րին, Իրան-Ռուսաստան համա­պարփակ հարա­բե­րություննե­րի մասին պայմա­նա­գի­րը, ինչպես պարզ դարձավ Պուտին-Ռաի­սի հեռա­խո­սազրույցից, դեռեւս «լրամշակման փուլում»:

Որեւէ կապ կա՞ ԱՄՆ կողմից Պուտի­նին «ոչ լեգի­տիմ» չճա­նա­չե­լու եւ ռուս-իրա­նա­կան համա­պարփակ համա­գործակցության պայմա­նագրի «լրամշակման փուլում» շարունա­կա­բար մնա­լու միջեւ: Գազա­յի հարցում Մոսկվա­յի եւ Թեհրա­նի մոտե­ցումնե­րը գրե­թե նույնա­կան են: Իսրա­յե­լա-պաղեստինյան սկզբունքա­յին կարգա­վորման առումով Միացյալ Նահանգնե­րի մոտե­ցումը շատ հեռու չէ նրա­նից, ինչ Մոսկվան եւ Թեհրանն են «նույնա­կա­նացնում»:

Միայն մեր «սեւ-սպի­տակ» պատկե­րա­ցումնե­րով է, որ Իրա­նը Մոսկվա­յին դաշնա­կից, Վաշինգտո­նին արմա­տա­պես թշնա­մի է: Միայն այդ «ակնոցնե­րով նայե­լիս» է, որ միջին-վիճա­կագրա­կան հայ մարդը տպա­վո­րություն է ստա­նում, թե Իրա­նը երբեւէ հանուն Հայաստա­նի Ադրբե­ջա­նին «պատե­րազմ կհայտա­րա­րի»: Ստացվում է «Արցա­խը երբեք չի լինե­լու Ադրբե­ջա­նի կազմում» ասվա­ծը մի բան է նշա­նա­կել. «Արցախ չի լինե­լու, պրո­յեկտը փակվում է»: Իսկ մենք շարունա­կում ենք, ղարա­բաղցու ասած՝ «ճղատված» մնալ «սեւ» Արեւմուտքի եւ «սպի­տակ» Ռուսաստա­նի միջեւ: Գունա­վո­րումնե­րը փոփո­խա­կան են, փոփոխվում են, real-politic-ից մեր անտեղյա­կությունը՝ մնում կոնստանտ:

Հոդվա­ծը՝ 1in.am:

https://www.1in.am/3400054.htmln he

Առնչվող Հոդվածներ