31.7 C
Yerevan

Դանդաղ Ենք Շտա­պում

Անկասկած է նաեւ, որ Չինաստա­նը այդ հարցում բավա­կա­նին էական ֆունկցիո­նալ նշա­նա­կություն է տալիս Կովկա­սին, իսկ աշխպա­տանքի կենտրոն ակնհայտո­րեն դիտարկում է Հայաստա­նը, այլա­պես զուտ մեծա­մո­լությունից չէ, որ Երեւա­նում կառուցել է եվրա­սիա­կան ռեգիո­նում մեծությամբ իր երկրորդ դեսպա­նա­տունը՝ Ռուսաստա­նում Չինաստա­նի դեսպա­նատնից հետո:

Հակոբ Բադալյան

Հայաստան-Չինաստան. «նստա՞ծ, թե՞ ոտքի վրա»

«Հանդի­պում Չինաստա­նի փոխվարչա­պետ Ճան Գոցի­նի հետ»: Այսպի­սի վերտա­ռությամբ ֆեյսբուքյան գրա­ռում է արվել Հայաստա­նի վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նի էջում, որն ուղեկցվում է հանդիպման մասին տեսանյութով: Տեսանյութում երեւում է, որ Հայաստա­նի վարչա­պետն ու Չինաստա­նի փոխվարչա­պե­տը զրուցում են ինչ որ միջանցքում, որը հավա­նա­բար այն կառույցում է, որտեղ Բրյուսե­լում կայա­նում է Միջուկա­յին էներգե­տի­կա­յի Վեհա­ժո­ղո­վը:

Տեսանյութում երեւում է նաեւ, որ Նիկոլ Փաշինյա­նը Չինաստա­նի փոխվարչա­պե­տին է փոխանցում թղթա­պա­նակ, որում «Խաղա­ղության խաչմե­րուկի» բրոշյուրն է: Այս պատկե­րը ցավա­լիո­րեն արտա­ցո­լում է Հայաստան-Չինաստան հարա­բե­րության ներկա­յիս վիճա­կը: Վիճակ, որը ոչ մի կերպ չի կարող համարժեք լինել այն աշխարհա­քա­ղա­քա­կան եւ աշխարհտնտե­սա­կան դերին, որ ստանձնել է Չինաստա­նը եւ թերեւս խորացնում է այն: Չինաստանն այդ դերը խորացնում է իհարկե բավա­կա­նին զգուշա­վո­րությամբ, առանց կտրուկ եւ ավե­լորդ շարժումնե­րի, բայց այդ հանգա­մանքը առա­վել ազդե­ցիկ է դարձնում Չինաստա­նի աճող դերը, այլ ոչ թե հակա­ռա­կը:

Հայաստա­նի կառա­վա­րությունը հայտա­րա­րում է, որ փնտրում է նոր շուկա­ներ, որոնք թույլ կտան դիվերսիֆի­կացնել Հայաստա­նի արտա­հա­նումը: Այդ պայմաննե­րում տարօ­րի­նակ է, որ բավա­կա­նին պասիվ է աշխա­տանքը Չինաստա­նի ուղղությամբ: Ինչ խոսք, սա շատ բարդ, տարո­ղունակ աշխա­տանք է, հատկա­պես նկա­տի ունե­նա­լով, որ Հայաստա­նին դրա համար անհրա­ժեշտ է կայուն լոգիստի­կա: Բայց, այդ աշխա­տանքի տարո­ղունա­կությունը Հայաստա­նից պահանջում է ավե­լի լուրջ եւ համարժեք աշխա­տանք Չինաստա­նի հետ, ոչ թե «ոտքի վրա», այլ սեղա­նի շուրջ նստած, առարկա­յա­կան, կոնկրետ օրա­կարգե­րով եւ քննարկումնե­րով:

Պետք չէ իհարկե ունե­նալ պատրանք, որ Չինաստանն էլ «նստած սպա­սում» է Հայաստա­նի այդ աշխա­տանքին: Պեկի­նը ներկա­յումս զբաղված է շատ ավե­լի ընդգրկուն նախագծե­րով ու հարցե­րով, որոնք վերա­բե­րում են աշխարհա­կարգա­յին տրանսֆորմա­ցիա­նե­րին: Բայց, անկասկած է նաեւ, որ Չինաստա­նը այդ հարցում բավա­կա­նին էական ֆունկցիո­նալ նշա­նա­կություն է տալիս Կովկա­սին, իսկ աշխպա­տանքի կենտրոն ակնհայտո­րեն դիտարկում է Հայաստա­նը, այլա­պես զուտ մեծա­մո­լությունից չէ, որ Երեւա­նում կառուցել է եվրա­սիա­կան ռեգիո­նում մեծությամբ իր երկրորդ դեսպա­նա­տունը՝ Ռուսաստա­նում Չինաստա­նի դեսպա­նատնից հետո: Սա իհարմե միայն Հայաստա­նի հետ աշխա­տե­լու համար չէ, բայց Չինաստանն աշխա­տում է մեծ մասշտա­բով եւ Հայաստա­նից է կախված, թե ինչ սեգմենտ կկա­րո­ղա­նա զբա­ղեցնել այդ մասշտա­բում:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3400626.html

Առնչվող Հոդվածներ