31.7 C
Yerevan

Երև­ա­նը Շատ Ճկուն Պետք Է Լինի

ՀԱՊԿ-ից դուրս գալու պահը արդեն շատ է ուշա­ցել։ Ինչ որ մի պահի ՀԱՊԿ-ում սկսե­լու են հաշվի չառնել Հայաստա­նի կարծի­քը և օրի­նակ որո­շում ընդունեն, որ քվեարկություն կկա­տարվի մինուս մեկ ձևա­չա­փով, բայց շատ ավե­լի նախընտրե­լի է, որ Հայաստա­նը ՀԱՊԿ-ից դուրս գա ավե­լի շուտ և Ռուսաստա­նի հետ իր դաշինքա­յին տրա­մա­բա­նությունը փորձի կառուցել առանձին ծրագրե­րի միջո­ցով։

Ռոբերտ Ղևոնդյան

1inTV‑ն զրուցել է քաղա­քա­գետ Ռոբերտ Ղևոնդյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են վերջին օրե­րին Ադրբե­ջա­նի կողմից Հայաստա­նից պահանջվող 4 գյուղե­րի խնդի­րը, ինչպես նաև դրան առնչվող մի շարք երև­ույթներ։

Ռ․ Ղևոնդյանն իր խոսքում նշեց, որ այս օրե­րին սպաստվող Փաշինյան-Բլինքեն և Փաշինյան-Ուրսուլան ֆոն դեր Լեյեն հանդի­պումնե­րը կարող են նոր հնա­րա­վո­րություններ բացել Հայաստա­նի համար։ ՍՐա­նից առաջ շրջա­նառվող 2․6 մլրդ եվրո­յի չափով նախա­տեսված օգնության կամ դրան համարժեք որևէ առա­ջարկի մասին է խոսքը։ Ինչպես նաև այդ հանդի­պումնե­րը կարող են Հայաստա­նին օգնել ոչմիայն տնտե­սա­կան, այլև ֆինանսա­կան, անվտանգա­յին և այլ առումնե­րով։ Թեև դեռևս չկան հայտա­րա­րություններ ռազմա­կան, տեպնկա­կան առումնե­րով, բայց դրանք կարող են լինել այս ամե­նի շարունա­կություն։ Ռ․ Ղևոնդյանն ասաց, որ հատկանշա­կան է, որ այդ հանդի­պումնե­րի մասին բավա­կան շուտ տեղե­կացվեց հանրությա­նը։

Անդրա­դառնա­լով այն բանին, որ չորս գյուղե­րի պահանջի հետ մեկտեղ Ադրբե­ջա­նի նախա­գահ Ալիևը բավա­կան դրա­կան շեշտով է խոսում Հայաստա­նի ու Ադրբե­ջա­նի միջև սպասվող խաղա­ղության պայմա­նագրի կնքմա­նը, քաղա­քա­գետն այն կարծի­քը հայտնեց, որ Ալիևը հավա­նա­բար ցանկա­նում է թմրեցնել մեր ուշադրությունը։ Ինչ վերա­բե­րում է մեզ, ապա Հայաստա­նը ոչ թե պետք է հենց այնպես համա­ձայնվի այդ գյուղե­րը հանձնե­լուն, այլ Ադրբե­ջա­նին առա­ջարկի այդ չորս գյուղե­րի հանձնումը ներա­ռել պայմա­նա­վորվա­ծություննե­րի ու խաղա­ղության պայմա­նագրի կնքման կետե­րից մեկում։ Այսինքն փորձել այնպես անել, որ Ադրբե­ջանն ինքն էլ իր պահանջնե­րը առաջ տանե­լով մոտե­նա պայա­մանգրի կնքմա­նը, ոչ թե պարզա­պես ստա­նա այն ինչ ուզում է։ Որովհետև ոչ ոք չի կարող երաշխա­վո­րել, որ այդ չորս գյուղե­րը ստա­նա­լուց հետո Ալիևի խոսույթը չի դառնա ավե­լի կտրուկ, իսկ պահանջնե­րը Հայաստա­նի նկատմամբ՝ ավե­լի ցավոտ։ Ադրբե­ջա­նը բավա­կան մեծ շփումներ ունի այն կենտրոննե­րի հետ, որին թելադրում է, թե ինչպես, ինչ կետե­րով կարե­լի է ճնշել Հայաստա­նին, ինչպես օրի­նակ այն, երբ ռուսնե­րի կողմից նշվում է, թե ինչ անընդունե­լի է Հայստա­նում թեկուզ սահմա­նա­փակ քանա­կով ՆԱՏՕ‑ի զորքի տեղադրումը։ Եվ նույնիսկ կարև­որ էլ չէ, թե նման բան հնա­րա­վոր է, թե ոչ, այլ այն, թե ինչ կնշա­նա­կի դա Ռուսաստա­նի համար։ Եվ ադրբե­ջանցի­նե­րը անընդհատ ամեն ինչ անում են, որպեսզի ռուսնե­րին ավե­լի շատ գրգռեն այս և նմա­նա­տիպ հարցե­րով։ Ու եթե նույնիսկ Հայաստա­նը նման պայմա­նա­վորվա­ծություններ ունե­նա ինչ որ մեկի հետ, լավ կլի­նի, որ դրա մասին ոչ ոք չիմա­նա մինչև վերջ։

Ռ․ Ղևոնդյանն այն կարծի­քին է, որ ռուսնե­րը չեն փորձում Ադրբե­ջա­նի՝ Հայաստա­նի վրա հարձակման լեգի­տի­մություն ապա­հո­վել, որովհետև իրենք ևս լեգի­տի­մության հետ կապված մեծ խնդիրներ ունեն։ Իսկ Ադրբե­ջա­նի հարձակման դեպքում էլ Հայաստա­նի ու Ռուսաստա­նի միջև ստո­րագրված որևէ փաստա­թուղթ չի գործի։ Այնպես, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահը արդեն շատ է ուշա­ցել։ Ինչ որ մի պահի ՀԱՊԿ-ում սկսե­լու են հաշվի չառնել Հայաստա­նի կարծի­քը և օրի­նակ որո­շում ընդունեն, որ քվեարկություն կկա­տարվի մինուս մեկ ձևա­չա­փով, բայց շատ ավե­լի նախընտրե­լի է, որ Հայաստա­նը ՀԱՊԿ-ից դուրս գա ավե­լի շուտ և Ռուսաստա­նի հետ իր դաշինքա­յին տրա­մա­բա­նությունը փորձի կառուցել առանձին ծրագրե­րի միջո­ցով։ Նույնիսկ եթե Ռուսաստանն ասի ամեն ինչ կամ ոչինչ, դա դեռ չի նշա­նա­կում, որ մենք պետք է մշտա­կան վախով հարա­բերվենք նրանց և ցանկա­ցած մեկի հետ։ Երբ ինչ որ մեկի հետ խոսում ես արդեն իսկ հստակ որո­շում կայացրած ու քո ուժը հաշված, դիմա­ցի­նը, որքան էլ չուզի, հաշվի է նստում քո հետ։ Եվ այս պարա­գա­յում վարչա­պե­տը ոչ թե պիտի ասի, որ գիտի, թե պատե­րազմը ինչպես է վերջա­նա­լու, այլ հաշվի առնի նաև մեր ռազմա­կան ուժը, հենվի բանա­կի վրա։

Քաղա­քա­գե­տը նաև անդրա­դարձ կատա­րեց Հայաստան-ԵՄ հարա­բե­րություննե­րին՝ նշե­լով, որ թեև ԵՄ-ին անդա­մակցե­լը կարող է տասնյակ տարի­ներ տևել, բայց այն փոփո­խություննե­րը, որ պիտի անի Հայաստա­նը ԵՄ-ին համա­պա­տասխա­նե­լու համար, արդեն իսկ լուրջ և լավ փոփո­խություններ են լինե­լու Հայաստա­նի համար։

Ռ․ Ղևոնդյա­նը  ՀՀ խորհրդա­րա­նա­կան ընդդի­մության մասին խոսե­լով ասաց, որ նրանք խորհրդա­րա­նում են հայտնվել բացա­ռա­պես իշխա­նություննե­րի ապաշնորհության հետև­անքով, երկրում բազմա­թիվ այլ կուսակցություններ ու նախա­ձեռնություններ կան, որոնք շատ ավե­լի մեծ լսա­րան ու համա­կիրներ ունեն, քան խորհրդա­րա­նա­կան ընդդի­մությունը։ ԱՅս ընդդի­մության ողջ ներուժը 6–12 հազար մարդ է, նրանք սպառված են, այդ եղա­նա­կով իշխա­նա­փո­խություն չես անի։

Առնչվող Հոդվածներ