Հայաստան

Ողբերգության Ստվերը

Ահաբեկությունները «ուղեկցում» են Պուտինի նախագահությունը երկու տասնամյակից ավելի: Նրա նախագահոււթյունը ըստ էության հենց «մեկնարկել» է այդպիսի ահաբեկություններով, որոնց «արմատները» այն ժամանակ իհարկե ՌԴ կենտրոնական իշխանության եւ կովկասյան դաշնային սուբյեկտների կոնֆլիկտներն էին:

Հակոբ Բադալյան

Սարսափելի ողբերգության հայտնիներն ու անհայտները

Ռուսաստանում մարտի 22-ի երեկոյան Կրոկուս Սիթի Հոլ համերգային դահլլիճում տեղի ունեցած սարսափելի ահաբեկության հետեւանքով զոհերի թիվը մարտի 23-ի առավոտյան դրությամբ հասել է 112-ի: Կա ավելի քան 180 վիրավոր: Առայժմ չկա ահաբեկության նախնական վարկած: Ուկրաինայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Կիեւը որեւէ կապ չունի ահաբեկության հետ եւ մեղադրանքները, որ տարբեր խողովակներ արտահայտում են, չունեն որեւէ հիմք: Միաժամանակ, կեղծ տեղեկություն է հայտնվել դաշտում, որ ահաբեկության համար պատասխանատվությունը իր վրա է վերցրել Իսլամական պետություն խմբավորումը: Ռուսաստանի Դաշնության իրավապահները առայժմ առաջ չեն քաշել վարկածային որեւէ տարբերակ, թե ովքեր են գլխավոր կասկածվողները: Ընդ որում, գոնե առայժմ հստակ հայտնի չէ անգամ, թե քանիսին են եղել հարձակվողները, նրանցից քանիսն են սպանվել հատուկ օպերացիայի հետեւանքով եւ քանիսն են հասցրել փախչել:

Հնչում են տարբեր թվեր, նաեւ տեղեկություններ, որ ահաբեկիչները հասցրել են դիմել փախուստի: Միով բանիվ, ակնառու է ցավագին ու ողբերգական փաստը, որի հետեւանքով զոհվել են անմեղ մարդիկ, այդ թվում երեխաներ, ինչը դատապարտելի է միարժեք՝ անկախ որեւէ բանից: Այդօրինակ մասծտաբային ահաբեկությունները սակայն անկասկած ունենում են քաղաքական տողատակ եւ մոտիվներ, անկախ այն բանից՝ դրանք իրականացնողները բարձրաձայնու՞մ են այդպիսի պահանջներ, թե՞ ոչ: Բնական է, որ ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում, Ռուսաստանում տեղի ունեցած որեւէ խոշոր ահաբեկությունը անմիջապես կապակցվելու էր Ուկրաինայի հետ:

Մյուս կողմից, քիչ չեն հնչող տեսակետները, որ այդ ահաբեկության հետեւում կարող են լինել հենց ռուսական հատուկ ծառայություններ, որոնք այդ դաժան գնով կարող են ծանր հարվածի տակ դնել ուկրաինական կողմին: Իհարկե որեւէ ողջախոհության շրջանակում չի կարող տեղավորվել, որ որեւէ երկրի իշխանություն կարող է թիրախավորել սեփական քաղաքացիներին, այդպիսի ռազմա-քաղաքական հարցեր լուծելու համար: Բայց, այդօրինակ վիճակներում չկա տեսակետների խտրություն, ինչպես նույնանման տեսակետներ էին հնչում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկությունից հետո, հատկապես, երբ դա հիմք դարձավ Նահանգների իշխանության համար սկսել աֆղանական արշավը: Ի՞նչ կսկսի Պուտինը այդ ահաբեկությունից հետո: Եվ կսկսի՞ արդյոք:

Որովհետեւ պետք է դիտարկել թերեւս նաեւ մեկ այլ անկյուն: Մասնավորապես, իսկ արդյո՞ք սարսափելի ահաբեկության մոտիվը հենց Պուտինին որեւէ կտրուկ գործողության մղելը չէ: Բարդ է ասել: Մի քանի ուշագրավ «ֆոնային» հանգամանք: Սարսափելի ահաբեկությունը տեղի է ունենում Պուտինի վերընտրությունից մի քանի օր անց: Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ նա վերընտրությունից հետո առաջին անգամ անցկացնում է Անվտանգության խորհրդի նիստ-խորհրդակցություն, իսկ այդ նիստից եւ ահաբեկությունից փաստորեն ժամեր առաջ ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը ըստ էության առաջին անգամ հայտարարում է, որ Ռուսաստանը ներկայումս ոչ թե հատուկ ռազմական գործողության, այլ՝ պատերազմի մեջ է: Իսկ սա ենթադրում է բացարձակապես այլ ընկալումներ ու ռեժիմ:

Միեւնույն ժամանակ, սարսափելի ահաբեկությունը տեղի է ունենում Ուկրաինային սահմանակից Բելգորոդի մարզի, նաեւ Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների հանդեպ ուկրաինական հարվածների ինտենսիվացման ֆոնին: Եվ, ահաբեկության նախօրեի գիշերը Ռուսաստանն էր անօդաչուների եւ հրթիռայյին աննախադեպ զանգվածային հարված հասցրել Ուկրաինայի էներգետիկ խոշոր ենթակառուցվածքներին: Միացյալ Նահանգները ահաբեկությունից անմիջապես հետո հայտարարել էր, որ տեղեկություն չի ունեցել դրա նախապատրաստման վերաբերյալ: Միաժամանակ հայտարարել էր նաեւ, թե Կիեւը չունի դրա հետ առնչություն: Իհարկե տարակուսելի է, որ չունենալով ահաբեկության մասին տեղեկություն, Սպիտակ տունն այդուհանդերձ վստահաբար հայտարարել է, որ Կիեւը չունի դրա հետ կապ:

Միաժամանակ, շատերը անմիջապես տարածեցին մարտի 8-ի առննչությամբ ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատան, արեւմտյան մի քանի այլ երկրների դեսպանատների տարածած տեղեկություն-զգուշացումները իրենց քաղաքացիներին՝ Մոսկվայում զանգվածային կուտակման վայրերում ահաբեկության վտանգի մասին: Մարտի 19-ին Պուտինն այդ հայտարարությունների առնչությամբ ասել էր, որ դա հիշեցնում է շանտաժ: Մի բան կասկածից վեր է, որ Մերձմոսկովյան համերգասրահում տեղի ունեցած ահաբեկությունը դառնալու է նոր զարգացումների «գեներատոր», թույլ տալով Պուտինին դիմել «պատասխան» քայլերի: Հարցն այն է, թե ինչպիսին են լինելու դրանք, որտեղ եւ ինչ տրամաբանության: Ընդ որում բացառել պետք չէ, որ այդ քայլերը լինեն նաեւ Ռուսաստանի իշխանության ներսում, որովհետեւ ի վերջո բոլոր խորհրդապահական վարկածներին զուգահեռ, կա պարզապես Ռուսաստանի իշխանության համապատասխան կառույցների պատասխանատվության վարկածը:

Նաեւ կա մի այլ իրողություն՝ ահաբեկությունները «ուղեկցում» են Պուտինի նախագահությունը երկու տասնամյակից ավելի: Նրա նախագահոււթյունը ըստ էության հենց «մեկնարկել» է այդպիսի ահաբեկություններով, որոնց «արմատները» այն ժամանակ իհարկե ՌԴ կենտրոնական իշխանության եւ կովկասյան դաշնային սուբյեկտների կոնֆլիկտներն էին: Այդ իմաստով անկասկած է, որ Պուտինը թրծված եւ փորձված է այդպիսի իրավիճակների համար: Իհարկե կա հայտնի խոսքը «փորձված աղվեսի» մասին, սակայն չափազանց շատ են նաեւ տեղի ունեցած սարսափելի ողբերգության մեծ ու փոքր անհայտները, որեւէ եզրակացություն անելու համար: Մնում է պարզապես ցավակցություն հայտնել մարդկային այդ ողբերգությունից տուժածներին, դատապարտելով որեւէ գործողություն, որ կարող է կատարվել անմեղ մարդկաննց հանդեպ, աշխարհի որ կետում էլ այն լինի:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *