32.3 C
Yerevan

Մեղրին, 29․800‑ը Եւ Անկա­խությունը Մեր Կարմիր Գծերն Են

Մենք շատ արագ պետք է դուրս գանք ՀԱՊԿ-ից ու միա­ժա­մա­նակ դիմենք ԵՄ անդա­մակցության թեկնա­ծություն ստա­նա­լու համար։ Ռուսնե­րը ոչինչ չեն կարող անել մեզ, եթե կարո­ղա­նա­յին, արդեն արած կլի­նեին։ Նման ռազմա­վա­րա­կան գործընկեր ունե­նա­լը փորձանք է մեզ համար։

Արամ Սարգսյան

1inTVն հյուրընկա­լել էր ՀՀ նախկին վարչա­պետ, «Հանրա­պե­տություն» կուսակցության նախա­գահ Արամ Սարգսյա­նին։ Զրույցն ընթա­ցել է Ադրբե­ջա­նի կողմից Հայաստա­նի ներկա­յացվող հողա­յին պահանջնե­րի և դրան ուղեկցող իրա­դա­րություննե­րի մասին։

Արամ Սարգսյանն այն կարծի­քը հայտնեց, որ այս թեման առաջ է քաշվել ռուսաստա­նի կողմից։ Նրանք են ադրբե­ջանցի­նե­րին դրդել, որպեսզի վերա­բացվի անկլավնե­րի և չորս գյուղե­րի թեման։ Ա․ Սարգսյանն այն համոզմունքը հայտնեց, որ չորս գյուղե­րի ու անկլավնե­րի հարցը եղել է նաև 2020թ․ նոյեմբե­րի 9‑ի փաստաթղթում, բայց ռուսնե­րը կաորղա­ցել են դա չեղարկել, բայց դրա փոխա­րե­նը ստա­ցել են վիճարկվող տարածքնե­րում իրենց զորախմբե­րի ներկա­յություն։ Այժմ ռուսնե­րի ձեռքին միայն երկու խաղա­քարտ կա, որով նրանք կարող են Հայաստա­նի վրա ճնշում բանեցնել՝ անկլավնե­րը և չորս գյուղե­րը։ Ուրիշ ոչինչ Ռուսաստա­նը չունի մեր դեմ։ ռազմա­կան և առևտրա­յին առումով Հայաստա­նը հիմա 90-ականնե­րի կարգա­վի­ճա­կում չէ և Ռուսաստա­նը չի կարող մեզ այնպի­սի ճնշման ենթարկել, ինչպես ներկա­յացնում է, մանա­վանդ, որ Հայաստա­նի տարածքը իրեն ևս պետք է ստվե­րա­յին առևտուր անե­լոր համար ու դրա միջո­ցով շրջանցե­լու իր վրա դրված սանկցիա­նե­րը։ Հենց այդ է պատճա­ռը, որ ռուսներն ամեն ինչ անում են Մեղրիի միջանցքը ստա­նա­լու համար։ Բայց ո՛չ ռուսնե­րը, ո՛չ էլ ադրբե­ջանցի­ներն ու թուրքե­րը չեն համարձակվի Մեղրիի միջանցքը ուժով բացել։ Եթե կարո­ղա­նա­յին, վաղուց բացած կլի­նեին։ Ադրբե­ջա­նը, որ ռուսնե­րի միջո­ցով փորձում է Հայստա­նից ստա­նալ առա­վե­լա­գույնը, ավե­լի առաջ չի գա քան այդ չորս գյուղե­րը, որովհետև դրա­նից հետո մեկ միլի­մետր անգամ առաջ գալու համար նա պատասխան է տալու։ Ու հենց այստեղ է երև­ում ռուսնե­րի ու արևմուտքի առա­ջարկնե­րի տարբե­րությունը։ Ռուսնե­րը մեզ ստի­պում են տալ, կամ այնպես են անում, որ այստեղ ներքին խժդժություններ սկսվի, որպեսզի իշխա­նա­փո­խության արդյունքում գան այնպի­սի ուժեր, որոնք հանգիստ կտան Մեղրին էլ, չորս գյուղերն էլ, անկլավներն էլ, վերջում էլ՝ ՀՀ անկա­խությունը։ Այն, որ Հայաստա­նում որոշ քաղա­քա­կան ու հասա­րա­կակն ներկա­յա­ցուցիչներ դա մեծ սիրով կանեն՝ փաստ է։ Եվ ինքը միանշա­նակ աջակցում է իշխա­նություննե­րին, որոնց համար Մեղրին ու ՀՀ անկա­խությունը կարմիր գծեր են։ Արամ Սարգսյանն ասաց, որ իր համար և համոզված է, որ ՀՀ իշխա­նություննե­րի համար էլ երեք կարմիր գիծ կա՝ 29․00ք/կմ‑ը, Մեղրիի միջանցքը, ՀՀ անկա­խությունը։ Սրանք այն արժեքներն են, որոնք հայ ժողովրդի ապա­գա­յի երաշխիք են տալիս։ Ընդ որում պետք է հասկա­նալ, որ ի տարբություն Ռուսաստա­նի, արևմուտքը մեզ աջակցում է հենց 29․800 ք/կմ հարցով։ Այն ինչ դրա մեջ չի մտնում, նրանք հետ են կանգնում դրա­նից։ Դրա համար է, որ ռուսնե­րի ջանքե­րով Ալիևը նախ ընդունեց մի քանի սկզբունքներ տարածքա­յին ամբողջա­կա­նության հարցով, բայց ռուսնե­րի դրդմամբ նորից ցանկա­նում  է այնպի­սի իրա­վի­ճա ստեղծել, որից կօգտվեն և՛ իրենք, և՛ ռուսնե­րը։ Բայց դեռ հարց է, թե ադրբե­ջանցի­նե­րը ինչ չափով կընթա­նան ռուսա­կան ուղեծրով։ Նրանք ևս ռուսնե­րին չեն սիրում և հնա­րա­վոր առա­ջին իսկ առի­թով ռուսնե­րին դուրս կվռնդեն այստե­ղից։

Արամ Սարգսյանն ասաց, որ մենք շատ արագ պետք է դուրս գանք ՀԱՊԿ-ից ու միա­ժա­մա­նակ դիմենք ԵՄ անդա­մակցության թեկնա­ծություն ստա­նա­լու համար։ Ռուսնե­րը ոչինչ չեն կարող անել մեզ, եթե կարո­ղա­նա­յին, արդեն արած կլի­նեին։ Նման ռազմա­վա­րա­կան գործընկեր ունե­նա­լը փորձանք է մեզ համար։ Նրանք թուրքե­րի հետ միա­սին մշտա­դի­տարկման կետ դրե­ցին, իբրև թե հսկում էին, բայց երբ ադրբե­ջանցի­նե­րը հայտա­րա­րե­ցին, որ հայե­րը զենք են տեղա­փո­խում Արցախ ու փակե­ցին ճանա­պարհը, ռուսնե­րը ոչ մի բան չարե­ցին։ Բայց իրար հետ էին հսկում, Այդ ինչպե՞ս պատա­հեց, որ թուրքե­րը տեսան զենքի տեղա­փո­խումը, իսկ ռուսնե­րը՝ ոչ։ Դեռ այսքա­նից հետո էլ ռուսներն իրենց տեղա­կան խամա­ճիկնե­րի միջո­ցով փորձում են տպա­վո­րություն ստեղծել, թե այն ինչ կատարվում է հայ-ադրբե­ջա­նա­կան թեմա­յում՝ արևմուտքի հրահրումներն են։ Իսկ երբ մենք ԵՄ թեկնա­ծու, իսկ հետո անդամ դառնանք, տասը, քսան տարի հետո Ադրբե­ջանն ինքն է խնդրե­լու, որ մեզ մոտ շենգեն վիզա խփեն, որ կարո­ղա­նա Եվրո­պա գնալ։ Մենք հիմիկվա­նից պետք է մեր ապա­գա­յի մասին մտա­ծենք, առաջ նայեք 20–30 տարով, ոչ թե պարփակվենք իրա­վի­ճա­կի մեջ ու սապսենք հարվածնե­րի։ ԻՆչ վերա­բե­րում է այդ չորս գյուղե­րին, ապա դրանք չպետք է հենց այնպես տալ ու սպա­սել հաջորդ հարվա­ծին, հակա­ռա­կը, պետք է այդ չորս գյուղե­րի տարածքի, դաշտե­րի, արո­տա­վայրե­րի հետ կապված գերմանրա­մասն ուղղումներ անել, դրանք դարձնել պայմա­նագրի կնքման մի մաս և շատ ողջունե­լի է, որ իշխա­նություննե­րը հիմա բաց տեքքստով գնում ու գյուղա­ցի­նե­րի հետ խոսում, ներկա­յացնում են վիճա­կը, ոչ թե Ռ․ Քոչարյա­նի պես թաքուն գնում են ՔԻ Վեսթ բանակցում ու լռում։

Ամբողջա­կան հարցազրույցը՝

Առնչվող Հոդվածներ