25.7 C
Yerevan

Անկա­խությունը Որպես Անվտանգության Երաշխիք

Ներկա՝ 2024 թվա­կա­նի կտրվածքով Հայաստա­նի համար ամե­նա­մեծ սպառնա­լիքն իշխա­նության տարբեր օղակնե­րում, հիմնա­կա­նում ուժա­յին համա­կարգում վաղօ­րոք տեղա­կայված «ականնե­րի» պայթե­ցումն է։

Գևորգ Խուդինյան


Բանա­լի բառեր — գլո­բալ քաոս, հավա­տա­րիմ պատանդ, եփվող գորտ, դավա­ճա­նության մրցույթ, աշխարհա­քա­ղա­քա­կան ստե­րի­լի­զա­ցիա, կամքի կենտրոն։ 2024 թվա­կա­նի սահմա­նագծին աշխարհում գրանցվե­ցին այնպի­սի սրընթաց զարգա­ցումներ, որոնք Երկիր մոլո­րա­կը կարող են ներքա­շել գլո­բալ քաո­սի մեջ՝ մեր ոխե­րիմ հարև­աննե­րին ընձե­ռե­լով հայոց վերջին ապաստա­նը՝ Հայաստա­նի Հանրա­պե­տությունը հոշո­տե­լու հնա­րա­վո­րություն։ Բայց չնա­յած դրան՝ 44-օրյա պատե­րազմից հետո մեզ համա­կած ինքնության ճգնա­ժամն այդպես էլ թույլ չի տալիս գտնել մեր անվտանգության ապա­հովման ռազմա­վա­րա­կան ուղի­նե­րը։ Պարզ չէ անգամ, թե ինչ նպա­տակնե­րի ու արժեքնե­րի շուրջ է վերա­կանգնվե­լու հայոց միասնությունը։ Ճեղքվածքը բացվել է 2018 թ.՝ հավա­տա­րիմ պատանդ Հայաստա­նին կառա­վարվող պարտության մատնե­լու համար։ Այդ նպա­տա­կի իրա­կա­նա­ցումից հետո՝ 2021 թ., ակա­նա­պատվել է Հայաստա­նի քաղա­քա­կան դաշտը՝ դրա միջո­ցով մեզ վերա­ծե­լով տարա­ծաշրջա­նա­յին կաթսա­յի մեջ դանդա­ղո­րեն եփվող գորտի։ Ուստի Արցա­խի 2023 թվա­կա­նի անկումից հետո նման կաթսա­յում մնա­լու պատրանքներ ունե­ցողներն իրենց կամքից անկախ սպա­սարկում են Հայաստա­նի հանձնում-ընդունումի ռուսթուրքա­կան առևտուրը։
Դատե՛ք ինքներդ: 2023 թ. սեպտեմբե­րին Սոչիում Ռուսաստա­նի նախա­գա­հից պոկե­լով Արցախն Ադրբե­ջա­նին հանձնե­լու համա­ձայնությունը՝ Թուրքիա­յի նախա­գահն արդեն տարե­վերջին դավա­ճա­նեց նրան։ Սակայն, Արցա­խի անկմանն ի պատասխան, Վրաստա­նին Եվրա­միություն հրա­վի­րե­լու արևմտյան հակա­խա­ղի հետև­անքով տարա­ծաշրջա­նում ստեղծվեց մի յուրա­հա­տուկ
եռանկյունի՝ Ռուսաստա­նի՝ նահանջի, Թուրքիա­յի՝ առաջխա­ղացման և Եվրա­միության՝ Վրաստանն ու Հայաստանն ինտեգրե­լու քաղա­քա­կան հայտի արանքում։ Բայց չնա­յաց դրան՝ Թուրքիա­յից ստացվող յուրա­քանչյուր «թիկունքից հարվա­ծից» հետո էլ Արևմուտքին վնա­սե­լու մասին մտա­ծող Կրեմլն առաջ է տանում Զանգե­զուրով միջանցք բացե­լու և Հայաստա­նի մնա­ցորդա­ցը կլա­նե­լու օրա­կարգը։
Քանի որ ստեղծված իրա­վի­ճա­կում նման նկրտումնե­րը հաջո­ղություն կարող են ունե­նալ միայն մեր երկրի ինքնիշխա­նության դեմ ուղղված ներքին խռո­վության պարա­գա­յում, եկել է Հայաստա­նի ներքա­ղա­քա­կան հայե­լու մեջ ինքներս մեզ նայե­լու ժամա­նա­կը։ Բոլոր նրանք, ովքեր 2020‑ի մեր պարտության պատասխա­նատվությունը մերօրյա Լենի­նից
ու Աթա­թուրքից փոխադրում էին իրենց իսկ հորի­նած «սորո­սա­կաննե­րի»
ուսե­րին, Արցա­խի հանդեպ 2023 թ. սեպտեմբե­րի 19–20-ին իրա­կա­նացված հաշվե­հարդա­րից հետո պետք է բացատրեն՝ իրենց ապա­կողմնո­րո­շող քարոզնե­րը տգիտությա՞ն հետև­անք էին, թե՞ 44-օրյա պատե­րազմի հետնա­խորքում ծավալված դավա­ճա­նության մրցույթում 1 ունե­ցած գիտա­կից մասնակցության։ 2020 թ. նոյեմբե­րից մինչև 2023 թ. սեպտեմբե­րը մեռա՛նք հասկացնե­լով, որ հետպա­տե­րազմյան Հայաստա­նին պարտադրվել է մի այնպի­սի քաղա­քա­կան ծուղակ, որի զույգ բևեռնե­րից մեկի առաջնորդը՝ հողե­րը հանձնե­լու, իսկ մյուսը նրա «թիկունքն ապա­հո­վե­լու» համար է նախա­տեսված։ Անշուշտ, առա­ջի­նը գործում է բացա­հայտ՝ պարտա­ճա­նաչ աշա­կերտի նման կատա­րե­լով հանձնա­րա­րություններն ու միա­ժա­մա­նակ «արևմտա­մե­տի» դիմա­կով ապա­կողմնո­րո­շե­լով հայ հասա­րա­կությա­նը, իսկ ահա երկրորդը, ի «պատիվ» իրեն, ամո­թից թաքնվել է։ Բոլոր նրանք, ովքեր անտե­սում են հայոց համազգա­յին անտե­րության մասին վկա­յող այս զույգ իրո­ղություննե­րը, իրենց կամքից անկախ դառնում են հայ հասա­րա­կության ապա­կողմնո­րոշման գործի մասնա­կիցնե­րը։
Ներկա՝ 2024 թվա­կա­նի կտրվածքով Հայաստա­նի համար ամե­նա­մեծ
սպառնա­լիքն իշխա­նության տարբեր օղակնե­րում, հիմնա­կա­նում ուժա­յին
համա­կարգում վաղօ­րոք տեղա­կայված «ականնե­րի» պայթե­ցումն է։ Քանզի մեր երկրում եվրո­պա­կան դիտորդնե­րի հայտնվե­լուց և եվրո­պա­կան հեռանկարնե­րի ուրվագծվե­լուց հետո հակա­ռա­կորդի հիմնա­կան թիրախնե­րի՝ Սյունի­քի ու Գեղարքունի­քի պաշտպա­նությունն այլևս ոչ թե Ադրբե­ջան-Հայաստան, այլ Արև­ելք-Արևմուտք դիմա­կա­յության ասպա­րեզն է։ Իսկ դա նշա­նա­կում է, որ արևմտա­մե­տություն խաղա­ցող իշխա­նա­կան կրկե­սի դերա­սաննե­րը նույնպես վտանգա­վոր են դառնա­լու։ Դարեր շարունակ ստրուկի խարա­նը կրած մեր ազգի մեջ դեռ բազմա­թիվ են հոգով ստրուկնե­րը, ուստի մենք երաշխիք չունենք, որ երեկ Շուշին հանձնողնե­րը վաղը չեն բացի Սյունի­քի դարպասնե­րը՝ սեփա­կան հանցանքը բարդե­լով «սորո­սա­կաննե­րի» կամ որևէ այլ կեղծ թիրա­խի վրա։ 2024 թվա­կա­նը դեպի վերջնա­կան կործա­նում կամ նոր վերածնունդ տանող երկու ճանա­պարհնե­րի խաչմե­րուկն է, որոնցից երկրորդը հենց այնպես չի տրվե­լու, այլ նվաճվե­լու է դաժան պայքա­րով։ Քանզի Թուրա­նի առաջխա­ղացման սպառնա­լի­քին հակազդողնե­րի շարքում առայժմ «արթուն են» միայն միասնա­կա­նա­ցող Եվրո­պան ու հակա­թուրքա­կան նպա­տակներ հետապնդող Իրանն ու Հնդկաստա­նը։ Մյուսնե­րը հայե­րիս համար գոյութե­նա­կան նշա­նա­կություն ունե­ցող այդ հարցը դիտարկում են աշխարհա­կարգի փոփո­խության կամ պահպանման մարտա­վա­րա­կան խաղի հարթության վրա, ուստիև կարող են նորա­նոր անակնկալներ՝ «Արցախ2»-ներ մատուցել մեզ, եթե պահպա­նենք Հայաստա­նի այլանդակ ներքա­ղա­քա­կան իրո­ղություննե­րը։
Առա­ջի­կա մեկ տարվա ընթացքում, ամե­րիկյան ընտրություննե­րով
պայմա­նա­վորված, մեր տարա­ծաշրջա­նում կարող է ստեղծվել ուժե­րի այնպի­սի դասա­վո­րություն, երբ Թուրքիան ու Ադրբե­ջա­նը մի պահ իրենց անպա­տիժ կզգան Հայաստա­նի դեմ պատե­րազմ սանձա­զերծե­լու գործում։

Հայաստանն աշխարհա­քա­ղա­քա­կան ստե­րի­լի­զա­ցիա­յի ենթարկե­լու, այսինքն՝ որպես հայկա­կան կամքի կենտրոն չեզո­քացնե­լու համար կարող են կիրառվել տարբեր աշխա­տա­կարգեր՝ նվաստա­ցուցիչ պայմա­նագրե­րի պարտադրանքից մինչև ռազմա­վա­րա­կան նշա­նա­կություն ունե­ցող մարզե­րի զավթումը։ Վերջին հանգա­մանքը, անշուշտ, Մոսկվա­յի «բարձր հովա­նա­վո­րությամբ», որը վերջերս չի էլ թաքցնում մեզ հերթա­կան անգամ «փրկե­լու» իր բուռն ցանկությունը։ Սակայն ռազմա­կան միջոցնե­րով նման հնա­րա­վո­րություննե­րի իրա­ցումը չի կարող լուծել այդ խնդի­րը, եթե հարա­զատ հողի վրա ունե­նանք սեփա­կան կամքի կենտրո­նը, որը հնա­րա­վոր չէ կոտրել կամ չեզո­քացնել արտա­քին ագրե­սիա­յի կամ ներքա­ղա­քա­կան խառնա­կություննե­րի միջո­ցով։ Բուն խնդի­րը հենց այստեղ է. Թուրքիան ու Ադրբե­ջա­նը, Հայաստա­նի վրա ռազմա­քա­ղա­քա­կան ճնշում գործադրե­լով, և Ռուսաստա­նը Հայաստա­նի իշխա­նություննե­րի ու քաղա­քա­կան դաշտի միջո­ցով հետապնդում են նույն նպա­տա­կը՝ հայոց կամքը կոտրե­լը։ Հիմնա­վո­րումը նույնն է՝ հայերն ի զորու չեն ունե­նա­լու սեփա­կան
պետությունն ու վերահսկե­լու նրա առա­վել վտանգված հատվածնե­րը,
ուստիև պետք է դադա­րեն միջազգա­յին իրա­վունքի սուբյեկտ լինե­լուց։
Նման վտանգին Հայաստա­նի իշխա­նություննե­րի դիմա­կա­յությունը վճռա­կան պահին կարող է փլուզվել, ինչպես 44-օրյա պատե­րազմի ժամա­նակ։
Մեր ազգա­յին անվտանգության գլխա­վոր սպառնա­լի­քը հետխորհրդա­յին
Հայաստա­նի ողջ պետա­քա­ղա­քա­կան համա­կարգն է՝ որպես հայ ժողովրդի ապա­կողմնո­րոշման գործի­քա­կազմ։ Նրա տարբեր հատվածնե­րի առկա դերա­բաշխումներն անցած երեք տարի­նե­րին ապա­հո­վել են հայոց պետա­կա­նության սողա­ցող ապա­սուվե­րե­նա­ցումը Հայաստա­նը տարա­ծաշրջա­նա­յին կաթսա­յի մեջ դանդա­ղո­րեն եփվող գորտի վերա­ծե­լու միջո­ցով։ Մինչդեռ ներկա գլո­բալ դիմա­կա­յության տարբեր բևեռնե­րի աստի­ճա­նա­բար հստա­կեցվող ծրագրե­րում կիսանկախ Հայաստան գոյություն չունի, իսկ դրանց որոշ մեկնա­բա­նություննե­րում Հայաստանն ընդհանրա­պես չկա։ Հետև­ա­բար հայ ազգն ունի երկու ճանա­պարհ. առա­ջին՝ դանդա­ղո­րեն տրվել 44-օրյա պատե­րազմից հետո Հայաստա­նի պետա­կան ապա­րա­տի «խլուրդնե­րի» ու քաղա­քա­կան դաշտի «դերա­սաննե­րի» միջո­ցով մեզ պարտադրվող եփվող գորտի դերա­կա­տա­րությա­նը, որը մատուցվե­լու է ռուս-թուրք-ադրբե­ջա­նա­կան զոհա­սե­ղա­նին, երկրորդ՝ վճռա­կան պահին ապստամբել տարա­ծաշրջա­նա­յին տերություննե­րի կողմից
բեմա­կա­նացվող այս ներհա­յաստանյան թատե­րա­խա­ղի դեմ՝ ձևա­վո­րե­լով
սեփա­կան կամքի կենտրո­նը։ Պատճառն ակնհայտ է. գլո­բալ մակարդա­կում գոյություն ունի տարա­ծաշրջա­նա­յին դավադրությունը չեզո­քացնող երկրորդ սցե­նա­րը, որով Հայաստա­նի համար նախա­տեսված է անա­ռիկ ամրո­ցի դերա­կա­տա­րությունը։ Հնա­րա­վոր չէ գրա­վել նման ամրո­ցը, երբ նրա համար պայքա­րող արտա­քին ուժե­րի նպա­տակնե­րը, տրա­մագծո­րեն հակա­սե­լով մեկը մյուսին, փոխա­դարձա­բար չեզո­քացնում են միմյանց։ Իսկ Հայաստան-ամրո­ցը
անխորտա­կե­լի է որպես անկա­խության գաղա­փա­րով առաջնորդվող գիտա­կից ու արթուն քաղա­քա­ցի­նե­րի ամբողջություն։ Այդ ամբողջությունն
ընտրել է անկա­խությունը որպես իր անվտանգության գլխա­վոր երաշխիք։
Երբ տարա­ծաշրջա­նա­յին դավադրության արտա­քին ու ներքին շոշա­փուկներն անցնում են համա­կարգված խափա­նա­րա­րության, վճռա­կան նշա­նա­կություն է ձեռք բերում թիկունքից հարվա­ծը՝ Ռուսաստա­նի կողմից «բարե­կա­մա­բար» կլանվե­լու վտանգը չեզո­քացնե­լու խնդի­րը։
Ուստի Հայաստա­նի փրկության համար պայքարն անկա­խության գաղա­փա­րի վրա խարսխված հակա­հա­մա­կարգա­յին պայքար է, որը կարող են առաջնորդել այն նվիրված ու խիզախ անհատնե­րը, որոնք երբևէ մաս չեն կազմել հետխորհրդա­յին Հայաստա­նի պետա­քա­ղա­քա­կան համա­կարգին։ Ուրեմն ներկա պայմաննե­րում Հայաստա­նի անվտանգության ապա­հովման ավանդա­կան հարա­ցույցը հիմնա­րար-աշխարհա­յացքա­յին վերագնա­հատման կարիք ունի: Ներկա­յումս անկա­խությունը, ամրապնդե­լով մեր երկրի սուբյեկտայնությունը, դարձել է նրա անվտանգության ապա­հովման գլխա­վոր երաշխի­քը և ավանդա­կան սպառնալքնե­րից՝ թուրքա­կան զուլումից ու ռուսա­կան ձուլումից փրկվե­լու միակ ուղին: Ու քանի որ նման վտանգնե­րը իրենց խորքում օբյեկտի­վո­րեն մեկ ամբողջություն
են կազմում, ապա մեր ավանդա­կան «Ազա­տություն կամ մահ» կարգա­խո­սը պետա­կա­նո­րեն կազմա­կերպված հայ ազգի համար դառնում է «Անկա­խություն կամ մահ»։
Խմբ.

INDEPENDENCE AS A GUARANTEE OF SECURITY
Keyword — global chaos, faithful hostage, boiling frog, betrayal
contest, geopolitical sterilization, center of will.

Edit.
НЕЗАВИСИМОСТЬ КАК ГАРАНТ БЕЗОПАСНОСТИ
Ключевые слова — глобальный хаос, верный заложник, вареная
лягушка, конкурс на предательство, геополитическая стерилизация,
центр воли.

Ред.

Առնչվող Հոդվածներ