25.7 C
Yerevan

Դոժդ֊Ալիև Կապը

Մարտի 23-ին մեկ այօրվա ընթացքում երկրորդ անգամ կայա­ցավ Իլհամ Ալիեւ-Վլա­դի­միր Պուտին հեռա­խո­սազրույց, որի ընթացքում ընդգծվեց «ահա­բեկչության դեմ պայքա­րում կողմե­րի ջանքե­րի համա­տեղման պատրաստա­կա­մություն»:

Վահրամ Աթա­նեսյան

«Դոժդից»՝ Ալիեւի հատուկ ծառություննե­րին. մաղ կապո­ղին մազ տվող

«Կրո­կուս սիթի հոլում» ահա­բեկչությունից ժամեր անց «Կոմերսանտի» նախկին աշխա­տա­կից, ներկա­յումս Լոնդո­նում բնակվող Օլեգ Կաշի­նը յութուբյան իր ալի­քով տեսա­կետ հայտնեց, որ «հետքե­րից մեկը տանում է դեպի հայե­րին, որ ահա­բեկչության ավանդություններ ունեն»: Նա վկա­յա­կո­չել էր 1977թ. Մոսկվա­յի մետրո­պո­լի­տե­նում «ԱՍԱԼԱ‑ի ահա­բե­կիչնե­րի կազմա­կերպած պայթյուննե­րը»: Նույնը կրկնեց ՌԴ պաշտպա­նության հետ սերտ կապեր ունե­ցող «Դոժդ» հեռուսռաա­լի­քը, որի խմբա­գիրն, իհարկե, Մոսկվա­յում Հայաստա­նի դեսպա­նան բողո­քից հետո ներո­ղություն խնդրեց, բայց տեղե­կատվա-քարոզչա­կան «թռչնակն» իր գործը, երեւի, արդեն արել են:

Մարտի 23-ին մեկ աօրվա ընթացքում երկրորդ անգամ կայա­ցավ Իլհամ Ալիեւ-Վլա­դի­միր Պուտին հեռա­խո­սազրույց, որի ընթացքում ընդգծվեց «այա­բեկչության դեմ պայքա­րում կողմե­րի ջանքե­րի համա­տեղման պատրաստա­կա­մություն»: Մի քանի ժամ անց ռուսաստանյան լրատվա­մի­ջոցնե­րը համե­րաշխ ձայնակցությամբ հայտնե­ցին, որ Մոսկվա-Երեւան թռիչքը հետաձգվում է, ուղեւորնե­րից մեկը հայտա­րա­րել է, որ «ձեռնա­պա­յուսա­կում ռումբ ունի»: Մի քանի ժամ անց նռնակնե­րով զինված երեք անձ մուտք գործեց ոստի­կա­նության Նոր Նորքի բաժին: ԱԱԾ-ին հաջողվեց վնա­սա­զերծել նրանցից մեկին, մյուս երկուսն իրենց պայթեցրած նռնակնե­րից բեկո­րա­յին վերքե­րով գտնվում են հիվանդա­նո­ցում:

Մարտի 25-ին Ադրբե­ջա­նի Պետա­կան անվտանգության ծառա­յությունը հաղորդագրություն է տարա­ծել «նախա­պատրաստվող ահա­բեկչա­կան ակտը կանխե­լու» եւ երկու անձի ձերբա­կա­լության մասին: Նման դեպքե­րում որպես կանոն խստա­գույնս գաղտա­նա­պա ալիեւյան հատուկ ծառա­յությունը տեսանյութ է տարա­ծել: Հարցաքննվում են Բահրուզ Ասկե­րո­վը եւ Ասլան Գուրբա­նով: Ըստ պաշտո­նա­կան հաղորդագրության, Բահրուզ Ասկե­րովն Ադրբե­ջա­նի քաղա­քա­ցի է, բայց բնակվել է ՌԴ Մուրմանսկ քաղա­քում: Վարկա­ծի համա­ձայն՝ նա ծրագրել է Լենքո­րա­նի շրջա­նի գործա­դիր իշխա­նության ղեկա­վա­րի սպա­նությունը:

Դա պետք է «խուճապ առա­ջացներ հանրա­պե­տության հարա­վա­յին շրջաններում»-ասված է Ադրբե­ջա­նի Պետա­կան անվվտանգության ծառա­յության հաղորդագրությամբ: Այլ մանրա­մասնե­րը հետաքրքիր չէին լինի, եթե ալիեւյան հատուկ ծառա­յությունը չտա­րա­ծեր Բահրուզ Ասկե­րո­վի եւ ձերբա­կալված Ասլան Գուրբա­նո­վի «հեռա­խո­սազրույցի գաղտնալսման ձայնագրությունը»: Այնտեղ Ասկե­րո­վը Գուրբա­նո­վին ասում է, որ գործի կազմա­կերպման համար «պետք է մեկնի Լիբա­նան, հանդի­պի հայկա­կան լոբբիի ներկա­յա­ցուցիչնե­րին, որոնց դա նույնպես հետաքրքրում է»:

Բաքվի քարոզչության բուն ասե­լի­քը հենց դա է, որովհե­տեւ Ռուսաստա­նի արտա­քին գործե­րի նախա­րա­րի հետ հեռա­խո­սազրույցի ժամա­նակ Ջեյհուն Բայրա­մովն Ադրբե­ջանն անվա­նել է «ահա­բեկչությունից տուժած երկիր»: Դա երեսնամյա վաղե­մության նարա­տիվ է, ինչպես նաեւ՝ առա­ջին պատե­րազմին «լիբա­նա­նա­հա­յության մասնակցության» քարոզչությունը, որ «Կրո­կուս սիթի հոլում» ահա­բեկչությունից երկու օր անց Ալիեւը վերա­կենդա­նացնում է Լենքո­րա­նի շրջա­նի գործա­դիր իշխա­նության ղեկա­վա­րի սպա­նությամբ Լիբա­նա­նի «հայկա­կան լոբբիի հետաքրքվա­ծությամբ»:

Մնում է հասկա­նալ՝ ՌԴ ՊՆ կուրա­ցիա­յով գործող «Դոժդ» հեռուսատեսությու՞նն է Ալիեւի հատուկ ծառա­յություննե­րին միջնորդա­վորված հուշում արել, թե՞ նրանք են «Կրո­կուս սիթի հոլի» ահա­բեկչության կազմա­կերպման «հայկա­կան հետք» մատուցել: Անցած նոյեմբե­րին Բաքու է այցե­լել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Պատրուշեւը, կողմերն ստո­րագրել են տեղե­կատվա­կան անվտանգության բնա­գա­վա­ռում համա­գործակցության հուշա­գիր: Մի քանի օր անց Բաքվում է գտնվել ՌԴ Արտա­քին հետա­խուզության ծառա­յության տնօ­րեն Նարիշկի­նը: Նրա եւ Մոսկվա­յում ադրբե­ջա­նա­կան բիզնես-օլի­գարխիա­յի սերտ կապե­րը բացա­հայտված են քառա­սունչորսօրյա պատե­րազմի շրջա­նից: Լենքո­րա­նը էթնիկ թալիշնե­րի հայրե­նիքն է, որտեղ ավանդա­բար մեծ է իրա­նա­կան կողմնո­րո­շումը: Ի՞նչ «մաղ» են գործում ՌԴ հատուկ ծառա­յություննե­րը, նրանց ի՞նչ «մազ է մատուցում» Իլհամ Ալիեւը:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3402228.html

Առնչվող Հոդվածներ