25.7 C
Yerevan

Բաքուն Խանդո՞ւմ Է

Հայաստանն ու Ֆրանսիան ռազմա­կան ոլորտում համա­գործակցության մասին պայմա­նագրեր են ստո­րագրել անցած տարի հոկտեմբե­րին, դրանցով Ֆրանսիան Հայաստա­նին ռադարներ և հրթիռներ է տրա­մադրում, ինչպես նաև խորհրդատվություն բանա­կի բարե­փո­խումնե­րի հարցում։

Բաքուն «կողմնա­կալ» է որա­կում ապրի­լի 5‑ին Բրյուսե­լում կայա­նա­լիք Փաշինյան-Ֆոն դեր Լայեն-Բլինքեն հանդի­պումը


Բաքուն «կողմնա­կալ, երկա­կի ստանդարտնե­րի վրա հիմնված» է որա­կում ապրի­լի 5‑ին Հայաստա­նի վարչա­պե­տի, Միացյալ Նահանգնե­րի պետքարտուղա­րի ու Եվրո­պա­կան հանձնա­ժո­ղո­վի նախա­գա­հի Բրյուսե­լում կայա­նա­լիք հանդի­պումը։

Ադրբե­ջա­նի արտա­քին գործե­րի նախա­րա­րությունը նշել է, թե այդ հանդի­պումը «թափանցիկ չէ, չի ընդգրկում տարա­ծաշրջա­նը և հակա­սում է տարա­ծաշրջա­նում այդքան անհրա­ժեշտ վստա­հության ձևա­վորմա­նը»։

«Այն հայկա­կան կողմին խաղաղ բանակցություննե­րի մղե­լու փոխա­րեն տարա­ծաշրջա­նում նոր բաժա­նա­րար գծեր է ստեղծում»,-նշել է Ադրբե­ջա­նի արտա­քին քաղա­քա­կան գերա­տեսչությունը՝ շեշտե­լով, թե «Երև­ա­նում ռևանշիստա­կան տրա­մադրություննե­րի ֆոնին Վաշինգտո­նի և Բրյուսե­լի նման բացա­հայտ հայանպաստ վերա­բերմունքը կարող է Հայաստա­նում վտանգա­վոր պատրանք ստեղծել, որ ԵՄ‑ն և ԱՄՆ‑ն կաջակցեն Հայաստա­նին Ադրբե­ջա­նի դեմ հնա­րա­վոր սադրանքնե­րի հարցում»։

Բաքուն հայտա­րա­րել է, թե ԵՄ‑ն և ԱՄՆ‑ն այս դեպքում «պատասխա­նատվություն են կիսում Հայաստա­նի ցանկա­ցած ապա­կա­յունացնող գործո­ղություննե­րի համար»՝ կոչ անե­լով բոլոր կողմե­րին զերծ մնալ քայլե­րից, որոնք կարող են բացա­սա­կան ազդե­ցություն ունե­նալ խաղա­ղության ջանքե­րի վրա և տարա­ծաշրջա­նում լարվա­ծության նոր ալիք հրահրել։

Բրյուսե­լում ապրի­լի 5‑ին հանդի­պե­լու են Նիկոլ Փաշինյա­նը, Էնթո­նի Բլինքենն ու Ուրսուլա Ֆոն դեր Լայե­նը։ Միացյալ Նահանգնե­րի և Եվրո­պա­յի բարձրաստի­ճան պաշտոնյա­նե­րի հետ Հայաստա­նի ղեկա­վա­րի հանդիպման օրա­կարգի մասին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրի­գորյանն է ընդհա­նուր տեղե­կություններ հայտնել։ Նախա­տեսվում է քննարկել եռա­կողմ համա­գործակցության ուղի­նե­րը։ Գրի­գորյա­նի խոսքով՝ հանդի­պումը նաև Հայաստա­նի դիմա­կա­յունությունն ամրապնդե­լու նպա­տա­կով է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Մեր նպա­տակն է խրա­խուսել Երև­ա­նին ու Բաքվին աշխա­տել կայուն խաղա­ղության համա­ձայնագրի հասնե­լու ուղղությամբ. Միլլեր
Բաքուն մտա­հո­գություն է հայտնել նաև «Հայաստա­նի ռազմա­կա­նացմանն ուղղված» Ֆրանսիա­յի գործո­ղություննե­րի և «ավե­լի մեծ ռազմա­կան մատա­կա­րա­րումնե­րի (ներառյալ մահա­բեր և հարձա­կո­ղա­կան զենքեր)» կապակցությամբ։

Հայաստանն ու Ֆրանսիան ռազմա­կան ոլորտում համա­գործակցության մասին պայմա­նագրեր են ստո­րագրել անցած տարի հոկտեմբե­րին, դրանցով Ֆրանսիան Հայաստա­նին ռադարներ և հրթիռներ է տրա­մադրում, ինչպես նաև խորհրդատվություն բանա­կի բարե­փո­խումնե­րի հարցում։ Ֆրանսիան բազմիս հայտա­րա­րել է, որ Հայաստա­նին միայն պաշտպա­նա­կան զենքեր է մատա­կա­րա­րում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ֆրանսիան Հայաստա­նին վաճա­ռե­լու է խստիվ պաշտպա­նա­կան զենքեր. Սեբաստիեն Լըքորնյու
Անդրա­դառնա­լով Հայաստա­նում ԵՄ առա­քե­լությա­նը՝ Բաքուն նշել է, թե Ադրբե­ջանն է նախա­ձեռնել Բաքվի և Երև­ա­նի միջև ընթա­ցող խաղաղ գործընթա­ցը, կառուցո­ղա­կան դիրքո­րո­շում դրսև­ո­րել հետկոնֆլիկտա­յին կարգա­վորման բոլոր հարցե­րի վերա­բերյալ։

Բացի այդ, ըստ Արտգործնա­խա­րա­րության, 2022 թվա­կա­նի հոկտեմբե­րի 6‑ին Պրա­հա­յի քառա­կողմ հանդիպման ժամա­նակ ադրբե­ջա­նա­կան կողմն է խնդրել համա­ձայնություն տալ 40 փորձա­գետնե­րից բաղկա­ցած Եվրա­միության կարճա­ժամկետ մոնի­տո­րինգի ներուժի տեղա­կայման համար։ Ըստ Բաքվի՝ այն պետք է տեղա­կայվեր հայկա­կան կողմում և նպաստեր Ադրբե­ջա­նի և Հայաստա­նի միջև վստա­հության հաստատմա­նը։

«Ցավոք, նախնա­կան երկամսյա ժամկե­տից հետո, առանց Ադրբե­ջա­նի համա­ձայնության, այն վերածվեց Հայաստա­նում ԵՄ առա­քե­լության՝ զգա­լիո­րեն երկա­րաձգված ժամկե­տով և ավե­լի մեծ թվով դիտորդնե­րով»։

Բաքուն նշել է՝ ԵՄ առա­քե­լությունը Հայաստա­նում ակտի­վո­րեն օգտա­գործվում է որպես «հակաադրբե­ջա­նա­կան քարոզչության գործիք», իսկ «Կանա­դա­յի միա­նա­լով այն փաստա­ցի ստա­ցավ ՆԱՏՕ‑ի առա­քե­լության կարգա­վի­ճակ»։

Եվրո­պա­ցի դիտորդնե­րը Հայաստան ժամա­նե­ցին 2023‑ի փետրվա­րից, այն ժամա­նակ առա­քե­լության կազմում 100 հոգի էր։ Հիմա արդեն 138‑ն են դիտորդնե­րը, մինչև սեպտեմբեր 209 հոգա­նոց կազմ կունե­նան։

Չնա­յած թե՛ Եվրա­միությունը, թե՛ Հայաստա­նը շեշտում են, որ առա­քե­լությունը քաղա­քա­ցիա­կան է, անզեն և տեղա­կայվում է բացա­ռա­պես ՀՀ տարածքում, Ռուսաստա­նը և Ադրբե­ջա­նը քանիցս պաշտո­նա­կան հայտա­րա­րություննե­րում ցույց են տվել իրենց բացա­սա­կան դիրքո­րո­շումը տվյալ հարցում:

Հոդվա­ծը՝ azatutyun.am կայքից։

https://www.azatutyun.am/a/32879210.html

Առնչվող Հոդվածներ