32.3 C
Yerevan

Մոսկվան Գիտի, Բայց Դեռ Պիտի Բացա­հայտի

«Կրո­պուս սիթի հոլում» ահա­բեկչությունից երկու օր անց Ադրբե­ջա­նում երկու անձ է ձերբա­կալվել՝ Լենքո­րա­նի շրջա­նի գործա­դիր իշխա­նության ղեկա­վա­րի դեմ մահա­փորձի կազմա­կերպման կասկա­ծանքով: Նրանց միջեւ գաղտնալսված հեռա­խո­սազրույցը տարածվել է, որտեղ ՌԴ Մուրմանսկ քաղա­քից Ադրբե­ջան վերա­դարձած անձն ասում է, որ պետք է այցե­լի Լիբա­նան, հանդի­պի «հայկա­կան լոբբիի ներկա­յա­ցուցիչնե­րին»:

Վահրամ Աթա­նեսյան

ՌԴ Անվտանգության դաշնա­յին ծառա­յության տնօ­րեն Բորտնի­կո­վը համա­րում է, որ Մոսկվա­յում ահա­բեկչությունը ծրագրել են «ինչպես իսլամ ծայրա­հե­ղա­կաննե­րը, այնպես էլ նրանց բնա­կա­նա­բար աջակցել են արեւմտյան հատուկ ծառա­յություննե­րը, Ուկրաի­նա­յի հատուկ ծառա­յություննե­րը դրա հետ ուղղա­կի առնչություն ունեն»: Այդ մասին նա ասել է լրագրող Պավել Զարուբի­նին տված հարցազրույցում, հաղորդում է ՌԻԱ-Նովոստին: Բորտնի­կո­վը ճշտում է արել, որ ահա­բեկչության պատվի­րա­տուն դեռեւս բացա­հայտված չէ, բայց «հատուկ ծառա­յություննե­րը տեսնում են, թե ով է կազմա­կերպել եւ հավա­քագրել անմի­ջա­կան կատա­րողնե­րին»: Բորտնի­կո­վը միա­ժա­մա­նակ հավաստիացրել է, որ իր գլխա­վո­րած գերա­տեսչությունն ամեն ինչ կանի, որպեսզի «բացա­հայտի ահա­բեկչության կազմա­կերպիչնե­րին»:

Բորտնի­կո­վը կրկնել է վարկա­ծը, որ ահա­բե­կիչնե­րը մտա­դիր էին անցնել Ուկրաի­նա եւ ավե­լացրել, որ «այնտեղ նրանց սպա­սում էին իբրեւ հերոսնե­րի»: Նա ասել է, որ Ռուսաստա­նի հատուկ ծառա­յություննե­րը տեղյակ էին, որ Ուկրաի­նան «Մերձա­վոր Արեւելքում ահա­բե­կիչներ է հավա­քագրում»: Այն դեպքում, երբ թուրքա­կան մամուլը հայտնում է, որ ահա­բե­կիչնե­րից երկուսը որոշ ժամա­նակ գտնվել են Թուրքիա­յում, որտեղ եկել էին Ռուսաստա­նից, ԱԴԾ տնօ­րե­նի ձեւա­կերպումը, որ Ուկրաի­նան «ահա­բե­կիչներ է հավա­քագրել Մերձա­վոր Արեւելքում» բավա­կան արտա­ռոց է, ինչպես եւ նրա հավաստիա­ցումը, որ Ռուսաստա­նը «բարե­կամ երկրնե­րի հատուկ ծառա­յություննե­րի հետ զբաղված է ահա­բեկչության հետ առնչվող բոլո­րի բացա­հայտմամբ»:

Հստակ չէ՝ խոսքը վերա­բե­րում կոնկրետ անձա՞նց, թե՞՝ ահա­բե­կիչնե­րի թիկունքում կանգնած կառույցնե­րին, կազմա­կերպություննե­րին կամ այն երկրնե­րին, որոնց հատուկ ծառա­յություններն օժանդա­կել են ահա­բե­կիչնե­րին եւ որո՞նք են Ռուսաստա­նի «բարե­կամ երկրնե­րը»: Եթե ԱԴԾ տնօի­րե­նը Մոսկվա­յի ահա­բեկչությանն օժանդա­կե­լու մեղադրանք է ներկա­յացնում արեւմտյան հատուկ ծառա­յություննե­րին, իսկ Ուկրաի­նա­յին համա­րում «դրա հետ ուղղա­կի առնչություն ունոցող»-ապա պարզ է, որ «բարե­կամ երկրնե­րի» շրջա­նա­կը շատ զգա­լիո­րեն սահմա­նա­փակվում է: Մի երկրի՝ Թուրքիա­յի, հետ Ռուսաստա­նի հատուկ ծառա­յություննե­րի համա­գործակցությունը բացա­հայտված է, այդ մասին թուրքա­կան մամուլը գրել է:

Ռուսաստա­նը եւ Տաջիկստա­նի միջեւ այս պահին համա­գործակցություն կա՞՝ հայտնի չէ: Թուրքիա­յում մի քանի տասնյակ անձ ԻԼԻՊ‑ի հետ կապե­րի կասկա­ծանքով ձերբա­կալվել է: Մոսկվա­յում ահա­բեկչությունից մոտ մեկ ամիս առաջ Եվրո­պա­յում ադրբե­ջա­նա­կան վտա­րանդիության աղբյուրնե­րը հայտնել էին Բաքվում, Գյանջա­յում եւ մի քանի շրջաննե­րում «հավա­տացյալնե­րի զանգվա­ծա­յին ձերբա­կա­լություննե­րի» մասին: Ահա­բեկչության օրը Կիրգի­զիա­յի պատկան մարմիննե­րը հայտնե­ցին Բիշքե­կում ահա­բեկչություն կազմա­կերպե­լու կասկա­ծանքով Ադրբե­ջա­նի հինգ քաղա­քա­ցի­նե­րի ձերբա­կա­լության մասին: Այլ տեղե­կություն առայժմ հայտնի չէ:

Տաջիկստա­նը եւ Կիրգի­զիան ՀԱՊԿ անդամ երկրներն են, որտեղ Ռուսաստա­նը լեգալ –պայմա­նագրա­յին հիմունքնե­րով ռազմա­կան ներկա­յություն ունի, ինչը, բնա­կա­նա­բար, նշա­նա­կում է հետա­խուզա­կան եւ հատուկ ծառա­յություննե­րի ներգրավվա­ծություն: Անցյալ տարվա նոյեմբե­րին Ադրբե­ջա­նը եւ Ռուսաստա­նը հատուկ տեղե­կություննե­րի փոխա­նակման համա­ձայնա­գիր են ստո­րագրել: «Կրո­պուս սիթի հոլում» ահա­բեկչությունից երկու օր անց Ադրբե­ջա­նում երկու անձ է ձերբա­կալվել՝ Լենքո­րա­նի շրջա­նի գործա­դիր իշխա­նության ղեկա­վա­րի դեմ մահա­փորձի կազմա­կերպման կասկա­ծանքով: Նրանց միջեւ գաղտնալսված հեռա­խո­սազրույցը տարածվել է, որտեղ ՌԴ Մուրմանսկ քաղա­քից Ադրբե­ջան վերա­դարձած անձն ասում է, որ պետք է այցե­լի Լիբա­նան, հանդի­պի «հայկա­կան լոբբիի ներկա­յա­ցուցիչնե­րին»:

Ընդ որում, այդ տեղե­կատվությունը տարածվել է մեկ օրվա ընթացքում Ալիեւ-Պուտին երկրորդ հեռա­խո­սազրույցից հետո, որի ընթացքում կողմե­րը հավաստիացրել են, որ «ահա­բեկչության դեմ հաա­մա­տեղ պայքա­րում պատրաստա­կամ են»: Այս քարոզչությունը ծավալվում է Տավուշում հայ-ադրբե­ջա­նա­կան «սահմա­նա­զա­տում իրա­կա­նացնե­լու» շուրջ չափա­զանց սրված տեղե­կատվա­կան դիմա­կա­յության համա­տեքստում, որ արժա­նա­ցել է Եվրա­միության հատուկ ներկա­յա­ցուցիչ Կլաա­րի ուշադրությա­նը:

Ադրբե­ջա­նի ԱԳՆ պաշտո­նա­կան ներկա­յա­ցուցի­չը շատ կոշտ է արձա­գանքել ադրբե­ջա­նա­կան մամուլում Հայաստա­նի դեմ սպառնա­լիքնե­րի վերա­բերյալ Կլաա­րի դիտարկմա­նը: Փաստա­ցի նա այդ քարոզչությունը «միանգա­մայն արդա­րա­ցի» է որա­կել: Բաքվի մամուլը «Մարտա­կան եղբայրություն» կառույցին վերագրել է Տավուշում «զինված դիմադրություն կազմա­կերպե­լու նպա­տա­կադրվա­ծություն»: Ըստ ԱԴԾ տնօ­րե­նի՝ Մոսկվան «գիտի ահա­բե­կիչնե­րի հովա­նա­վորնե­րին, բայց դեռ պետք է բացա­հայտի նրանց»:

Հոդվա­ղը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3402709.html

Առնչվող Հոդվածներ