25.7 C
Yerevan

Վտանգա­վոր Ակնարկներ

Պուտի­նը համա­ձայն է, թե ոչ, դա հարցի մյուս կողմն է: Հարցի կարեւոր կողմն այն է, թե ինչ է անե­լու, եթե համա­ձայն չէ: Այսինքն, կարո՞ղ է զսպել ապա­կա­յունացման վրա Թուրքիա­յի խաղադրույքը: Իսկ այստեղ պատասխաննե­րը մեղմ ասած բազմա­զան չեն:

Հակոբ Բադալյան


Պուտի­նը չի անի, իսկ Էրդողա՞նը. Մակրո­նի առա­ջարկի «գաղտնի­քը»

Մոսկովյան ահա­բե­կության առնչությամբ ՌԴ նախա­գա­հի հետ հեռա­խո­սազրույցի ընթացքում Թուրքիա­յի նախա­գա­հի գրա­սենյա­կի տարա­ծած հաղորդագրությունը արժա­նա­ցավ քիչ ուշադրության: Բայց այն թերեւս առանցքա­յին է անցնող օրե­րի, այսպես ասած հետա­հա­բեկչա­կան իրո­ղություննե­րի համա­տեքստում: Ըստ Էրդո­ղա­նի գրա­սենյա­կի, ցավակցե­լով ու դատա­պարտե­լով, Թուրքիա­յի նախա­գա­հը Պուտի­նին ասել է, թե ահա­բե­կությունը ցույց է տալիս ռեգիո­նում խնդիրնե­րը հնա­րա­վո­րինս արագ խաղաղ ճանա­պարհով կարգա­վո­րե­լու անհրա­ժեշտությունը:

Ուշադրության է արժա­նի, որ Կրեմլի տարա­ծած պաշտո­նա­կան հաղորդագրության մեջ չկա այդպի­սի շեշտադրում եւ խոսք: Այսինքն, ռուսա­կան կողմը դա չի համա­րել կարեւոր, առնվազն շեշտադրման իմաստով: Ի՞նչ է նշա­նա­կում դա: Թերեւս նշա­նա­կում է, որ Մոսկվան չի ընդունել Թուրքիա­յի որեւէ առա­ջարկ, որը վերա­բե­րում է ռեհիո­նալ հակա­մարտություննե­րին: Պետք է հասկա­նալ, թե հատկա­պես ո՞ր ռեգիո­նին կարող էր վերա­բե­րել առա­ջարկը, եթե հաշվի առնենք, որ դրանց թիվը բավա­կա­նին շատ է՝ որտեղ Մոսկվան ու Անկա­րան ունեն հետաքրքրություններ եւ աշխա­տանքի դաշտ:

Մյուս կողմից, որ ռեգիո­նին էլ դա վերա­բե­րի, կասկա­ծից վեր է, որ ազդե­ցությունը լինե­լու է նաեւ մյուս բոլոր ուղղություննե­րով, որտեղ Ռուսաստանն ու Թուրքիան ունեն շահեր, որոնք հաճախ համընկնում են, հաճախ՝ բախվում: Արդյո՞ք Մոսկվան չի կարո­ղա­նում Անկա­րա­յին ներել Շվե­դիա­յի անդա­մությունն ու Ազո­վի հրա­մա­նա­տարնե­րին Ուկրաի­նա­յին հանձնե­լը: Թե՞ պարզա­պես «օբյեկտի­վո­րեն սպառվել է ռուս-թուրքա­կան համա­ձայնություննե­րի հերթա­կան շրջա­փուլի լիմիտն ու կողմե­րի միջեւ առա­ջա­ցած լարվա­ծությունն ու սառնությունը ոչ թե ինչ որ անհա­մա­ձայնություննե­րի կամ նեղա­ցա­ծություննե­րի, անվստա­հություննե­րի, այլ պարզա­պես այդ «լիմի­տի» սպառման հետեւանք է, այսինքն՝ սկզբունքա­յին համա­ձայնություննե­րը եղել են, բայց այլեւս չկա առաջ գնա­լու տարբե­րակ եւ գալիս է ռուս-թուրքա­կան հարա­բե­րության տեղատվության փուլը:

Իսկ դա թերեւս պակաս վտանգա­վոր չէ, քան մակընթա­ցությունը: Ըստ ամե­նայնի, նաեւ դրա զգա­ցումն է, որ վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նը հունա­կան Kathimerini օրա­թե­րին հարցազրույցի հնա­րա­վո­րությունն օգտա­գործել է Թուրքիա­յի հետ հարա­բե­րության թեմա­յի վերա­բերյալ որո­շա­կի ազդակներ փոխանցե­լու համար: Բանն այն է, որ տեղատվության պայմաննե­րում, Անկա­րան Ռուսաստա­նին նոր համա­ձայնություննե­րի դաշտ բերե­լու համար կարող է խաղալ այսպես ասած ապա­կա­յունացման վրա, հատկա­պես, որ Էրդո­ղա­նի ակնարկը Պուտի­նին ակնհայտո­րեն ունի այդ տողա­տա­կը:

Պուտի­նը համա­ձայն է, թե ոչ, դա հարցի մյուս կողմն է: Հարցի կարեւոր կողմն այն է, թե ինչ է անե­լու, եթե համա­ձայն չէ: Այսինքն, կարո՞ղ է զսպել ապա­կա­յունացման վրա Թուրքիա­յի խաղադրույքը: Իսկ այստեղ պատասխաննե­րը մեղմ ասած բազմա­զան չեն: Ռուսաստա­նը ակնհայտո­րեն չունի ներկա­յիս դիմա­կա­յության ռեժի­մը էապես ավե­լացնե­լու մտադրություն, ինչի վկա­յությունն էր այն ուղերձը, որ Պուտինն ունե­ցավ ահա­բե­կությունից հետո: Դա ըստ էության ուղերձ էր այն մասին, որ չնա­յած սասա­փե­լի հարվա­ծին, նա չի պատրստվում անել առկա իրո­ղություննե­րից տարբերվող կտրուկ շարժումներ: Եվ սա է հարց սրում, թե արդյո՞ք կտրուկ շարժումներ կանի Թուրքիան՝ Ռուսաստա­նին նոր համա­ձայնություններ պարտադրե­լու համար: Դրա՞ համար է Ռուսա­սա­նին հակաա­հա­բեկչա­կան պայքա­րի հարցում գործակցությունը ամրապնդե­լու կոչ անում Ֆրանսիա­յի նախա­գահ Մակրո­նը:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3402731.html

Առնչվող Հոդվածներ