25.7 C
Yerevan

Բաքվի Էկո­լո­գիա­կան Ռումբը

Ադրբե­ջա­նը հսկա­յա­ծա­վալ «ջրա­յին ագրե­սիա» իրա­կա­նացնե­լու համար սեփա­կան միջոցներ չունի: Ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, այդ հարցում էլ օրա­կարգ է բերվե­լու «օկուպա­ցիա­յից տուժած երկրի» թեման, որպեսզի գտնվեն դոնորներ: Կա՞ն նման քննարկումներ՝ պատկան մարմիննե­րը, միջազգա­յին կառույցնե­րում Հայաստա­նի ներկա­յա­ցուցիչնե­րը պետք է փորձեն պարզել։

Վահրամ Աթա­նեսյան

Բաքուն «ջրա­յին ագրե­սիա» է նախա­պատրաստում

Ադրբե­ջա­նում խմե­լու ջրի խնդի­րը չափա­զանց սուր է: Իլհամ Ալիեւի կարգադրությամբ հանձնա­րարված է Ապշե­րո­նի թերակղզում կառուցել Կասպից ծովից ջրազտման գործա­րան, որ պետք է ապա­հո­վի, ենթադրա­բար, Սումգա­յիթ քաղա­քի եւ Բաքվի ավաննե­րի խմե­լու ջրի կարիքնե­րը: Մասնա­գետնե­րի հաշվարկով՝ Ադրբե­ջա­նի ամե­նա­խո­շոր՝ Մինգե­չաուրի արհեստա­կան ջրամբա­րից կլի­մա­յի փոփո­խության պատճա­ռով տարե­կան մոտ երկու միլիարդ խորա­նարդ մետր քաղցրա­համ ջուր է գոլորշիա­նում: Որոշ աղբյուրներ ակնարկում են իսրա­յե­լա­կան փորձն ընդօ­րի­նա­կե­լու եւ արհեստա­կան տեղումնե­րի միջո­ցով ջրա­յին պաշարնե­րը համալրե­լու մասին, բայց դա պահանջում է ահռե­լի ներդրումներ:

Խնդի­րը կարե­լի էր համա­րել բացա­ռա­պես այդ երկրի ներքին գործ, եթե մի քանի ամիս առաջ Բաքվում ստեղծված չլի­ներ Կուր-Արաքսի ավա­զա­նի ջրա­յին պաշարնե­րի ուսումնա­սի­րության եւ բնա­պահպա­նա­կան համա­լիր միջո­ցա­ռումնե­րի մշակման աշխա­տանքա­յին խումբ: Ընդ որում, այդ նախա­գիծն իրա­կա­նացվում է Թուրքիա­յի հետ համա­գործակցությամբ: Բաքվի մամուլը գրում է ջրամբարնե­րի կառուցման ծրագրի մասին, որ կառա­վա­րությունը դեռեւս քննարկում է: Ուշադրություն է գրա­վում «մասնա­գետնե­րի» այն տեսա­կե­տը, որ «երեսնամյա օկուպա­ցիա­յի հետեւանքով բնությա­նը մեծ վնաս է հասցվել, Թարթա­ռի, Խաչե­նի եւ Հակա­րիի ջրա­յին պաշարնե­րը կրճատվել են ավե­լի քան տասնհինգ տոկո­սով»:

Ըստ իշխող տեսա­կե­տի, սխալ է, երբ արհեստա­կան ջրամբարներ են կառուցվում հարթա­վայրե­րում: Ադրբե­ջանցի «մասնա­գետնե­րը» խորհուրդ են տալիս «ազա­տագրված տարածքնե­րի նախա­լեռնա­յին գոտի­նե­րում ջարմբարնե­րի փոխկա­պակցված ցանց ստեղծել»: Ինչի՞ մասին է խոսքը՝ կարե­լի է միայն ենթադրել: Արցա­խի օկուպացված բնա­կա­վայրե­րը հատկա­պես Մարտա­կերտի շրջա­նում գտնվում են Թարթառ եւ Խաչեն գետե­րի հովիտնե­րում: Եթե Բաքվում որո­շեն նախա­լեռնա­յին գոտի­նե­րում ջրամբարնե­րի փոխկա­պակցված ցանց կառուցել, ապա տասնյակ հայկա­կան գյուղեր պարզա­պես կմնան ջրի տակ՝ իրենց ենթա­կա­ռուցվածքնե­րով եւ պատմա-մշա­կութա­յին հուշարձաննե­րով:

Ամե­նեւին էլ պատա­հա­կան չէ, որ Բաքվի „մասնա­գետներն„ առա­ջին հերթին նշում են Թարթառ եւ Խաչեն գետե­րի ջրա­յին պաշարներն օգտա­գործե­լու կարեւո­րությունը: Ադրբե­ջանն արդեն իսկ տասը փոք հէկ է կառուցել Թարթա­ռի վրա: Դեռեւս խորհրդա­յին շրջա­նում է ծրագրված եղել Թարթա­ռի հաշվին ապա­հո­վել Կիրա­վա­բա­դի (Գանձակ-Գյանջա­յի) խմե­լու ջրի կարիքնե­րը: Ենթադրվում է, որ Բաքուն ծրագրում է յուրացնել Արցա­խի բոլոր քաղցրա­համ ջրե­րը՝ կառուցե­լով արհեստա­կան ջրամբարներ: Դրանք կարող են նաեւ զբո­սաշրջա­յին նշա­նա­կություն ունե­նալ: Խորհրդա­յին վերջին շրջա­նում Բաքուն ծրագրել էր Սարսանգի ջրամբա­րի հարա­կից բոլոր տարածքնե­րը վերա­ծել արգե­լո­ցի:

Ըստ երեւույթին, ջրա­յին պաշարնե­րի սղության թեման մամուլ է բերվել Կլի­մա­յի հարցե­րով միջազգա­յին խորհրդա­ժո­ղո­վի նախա­պատրաստման շրջա­նակնե­րում: Ադրբե­ջա­նը փորձե­լու է Արցա­խի քաղցրա­համ ջրե­րի յուրացման իր ծրագրին միջազգա­յին լեգի­տի­մություն տալ այդ խորհրդա­ժո­ղո­վի ամփո­փիչ փաստաթղթում: Գերխնդիր է գործի դնել դիվա­նա­գի­տա­կան ողջ գործի­քա­կազմը, որպեսզի Բաքվի «ջրա­յին ագրե­սիան» միջազգա­յին աջակցություն չգտնի: Կլի­մա­յի հարցե­րով խորհրդա­ժո­ղո­վում, որքան հասկացվում է, պետք է ստեղծվի հիմնադրամ՝ շուրջ 100 միլիարդ դոլար գումա­րով:

Բաքվի մամուլի հրա­պա­րա­կումնե­րից, փորձա­գետնե­րի հնչեցրած ենթա­տեքստա­յին ակնարկնե­րից հասկացվում է, որ Ադրբե­ջա­նը հսկա­յա­ծա­վալ «ջրա­յին ագրե­սիա» իրա­կա­նացնե­լու համար սեփա­կան միջոցներ չունի: Ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, այդ հարցում էլ օրա­կարգ է բերվե­լու «օկուպա­ցիա­յից տուժած երկրի» թեման, որպեսզի գտնվեն դոնորներ: Կա՞ն նման քննարկումներ՝ պատկան մարմիննե­րը, միջազգա­յին կառույցնե­րում Հայաստա­նի ներկա­յա­ցուցիչնե­րը պետք է փորձեն պարզել: Ըստ երեւույթին, հարկ է, որ թեման բարձրացնեն Արցա­խից բռնա­տե­ղա­հանված բնակչության ներկա­յա­ցուցիչնե­րը: Ջրա­յին պաշարնե­րի յուրա­ցումը նշա­նա­կում է վերա­դարձի համար անտա­նե­լի պայմաննե­րի ստեղծում:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3403178.html

Առնչվող Հոդվածներ