25.7 C
Yerevan

Պատմա­կան Պահ Է Կողմնո­րոշվե­լու Համար

Քանի որ Արցա­խի հարցը միշտ եղել է հայությա­նը և ՀՀ-ին հուզող ամե­նա­կարև­որ հարցը, մենք մտա­ծել ենք, որ պետք չէ զայրացնել Ռուսաստա­նին, քանի որ Ադրբե­ջա­նի կողմից որևէ պատե­րազմա­կան քայլի դեպքում ռուսա­կան անվտանգությունը կարող է չաշխա­տել։ Հենց այդպես էլ եղավ, Ադրբե­ջա­նը պատե­րազմ սկսեց, իսկ ռուսա­կան անվտանգությունը չաշխա­տեց, այժմ Արցախն ընկած է։ Պիտի կարո­ղա­նանք ճիշտ գնա­հա­տել իրադրությունը։

Վիգեն Հովսեփյան

1inTV‑ի հյուրն է ամե­րի­կա­հայ քաղա­քա­գի­տության դոկտոր Վիգեն Հովսեփյա­նը։ Զրույցն ընթա­ցել է հայ-ամե­րիկյան հարա­բե­րություննե­րի, ԱՄՆ-ում սպասվող նախա­գա­հա­կան ընտրություննե­րի և Հայաստա­նի՝ արտա­քին դաշտում ունե­ցած մարտահրա­վերնե­րի թեմա­յով։
Վիգեն Հովսեփյանն իր խոսքը սկզբում նշեց, որ թեև հիմա ընդհա­նուր ցուցա­նիշնե­րի համա­ձայն Ջո Բայդե­նը փոքր ինչ առա­վե­լություն ունի Դոնալդ Թրամփի նկատմամբ, բայց այդ առա­վե­լությունն այդքան քիչ է, որ ամեն պահ կարող է փոխվել։ Հիմա ոչ ոք միանշա­նակ չի կարող ասել, թե ընտրություննե­րը ինչ ընթացք կստա­նան, ինչպես նաև անհնար է գուշա­կել, թե ինչ իրա­վի­ճակ կգրանցվի օրի­նակ երկու ամիս հետո։ Այնպես, որ դեռևս վաղ է խոսել թեկնա­ծունե­րից որևէ մեկի հաղթա­նա­կի մասին։ Անձամբ քաղա­քա­գե­տի կարծի­քով Բայդե­նը գուցե փոքր ինչ առա­վե­լություն ստա­նա իր տնտե­սա­կան քաղա­քա­կա­նության ու ձեռբքե­րումնե­րի շնորհիվ, թեև ձեռքբե­րումնե­րի հետ կողք կողքի ընթա­նում է նաև Ուկրաի­նա­յին ցուցա­բերված օգնության հետև­անքով Նահանգնե­րի քաղա­քա­ցի­նե­րի կրած որո­շա­կի դժվա­րություններ։ Ընդ որում այնպես չէ, որ ամե­րի­կա­ցի ընտրողն առաջնորդվում է աշխարհա­քա­ղա­քա­կան իրո­ղություննե­րով, նա առաջւին հերթին ընտրում է անձամբ իրեն ձեռնտու թեկնա­ծուին։ Այո՛, գուցե և որոշ երև­ույթներ կարող են ինչ ինչ դեր կատա­րել կողմնո­րոշման հարցում, բայց առաջնա­հերթ կարև­ո­րություն է ներկա­յացնում, թե որ թեկնա­ծուն առա­վել համա­պա­տասխան կլի­նի իր ցանկություննե­րինԼ
Խոսե­լով հայ-ամե­րիկյան հարա­բե­րություննե­րի մասին՝ Վիգեն Հովսեփյա­նը համա­ձայնվեց, որ հիմա իսկա­պես հայ-ամե­րիկյան հարա­բե­րություննե­րը բավա­կան բարձր մակարդա­կի վրա են գտնվում և որ այդ պահը անհրա­ժեշտ է լավա­գույնս հասկա­նալ ու օգտա­գործել։ Պատմա­կան լավ պահ է ստեղծվել այդ հարա­բե­րություննե­րից առա­վե­լա­գույն օգուտ քաղե­լու համար։ Ավանդա­պես ԱՄՆ‑ը Հարա­վա­յին Կովկա­սին վերա­բերվել է որպես ռուսա­կան ազդե­ցության գոտու, իսկ հիմա Հայաստանն ամեն կերպ ցույց է տալիս, որ դուրս է գալիս ռուսա­կան գոտուց և Ամե­րի­կան լրջա­գույն օգնություն պետք է ցույց տա Հայաստա­նին՝ իհարկե նախ և առաջ իր շահե­րը հաշվիա առնե­լով։ հենց դրա մասին է խոսում այն, որ ԱՄՆ-ից Հայաստա­նից ցուցա­բերվող ղօգնությունը կարող է հասնել ընդհուպ մինչև 1 մլրդ ԱՄՆ դոլա­րի։
Վիգեն Հովսեփյա­նը ֆանտաստիկ որա­կեց այդ թիվը՝ գտնե­լով, որ այդ գումա­րը Հայաստա­նի համար մեծ նշա­նա­կություն կունե­նա՝ միա­ժա­մա­նակ հավե­լե­լով, որ տարե­կան մեկ մլրդ ԱՄՆ դոլար տրա­մադրով Նահանգնե­րը իրենց սպա­սե­լիքնե­րը ունեն Հայաստա­նից։ Նույնկերպ և ապրի­լի հինգին Բրյուսե­լում սպասվող հանդի­պումը ունի Հայաստա­նին օժանդա­կե­լու իր դրա­կան կողմերն ու նշա­նա­կությունը։ Իհարկե կա նաև Ռուսաստա­նի հետ հարա­բե­րություննե­րը անհարկի ու կոպիտ կերպով չլա­րե­լու պահը, բայց դա ուրիշ թեմա և քննարկում է։ Մենք ընդհանրա­պես դեպի արևմուտք, թե դեպի Ռուսաստան հարցում առաջնորդվել ենք «կամ կամի» սկզբունքով։ Մինչդեռ իդեա­լա­կան առումով պետք է գերակշռեր «և և»-ի քաղա­քա­կա­նությունը։ Քանի որ Արցա­խի հարցը միշտ եղել է հայությա­նը և ՀՀ-ին հուզող ամե­նա­կարև­որ հարցը, մենք մտա­ծել ենք, որ պետք չէ զայրացնել Ռուսաստա­նին, քանի որ Ադրբե­ջա­նի կողմից որևէ պատե­րազմա­կան քայլի դեպքում ռուսա­կան անվտանգությունը կարող է չաշխա­տել։ Հենց այդպես էլ եղավ, Ադրբե­ջա­նը պատե­րազմ սկսեց, իսկ ռուսա­կան անվտանգությունը չաշխա­տեց, այժմ Արցախն ընկած է։ Պիտի կարո­ղա­նանք ճիշտ գնա­հա­տել իրադրությունն ու կողմնո­րոշվել դեպի արևմուտք։
Խոսե­լով հայկա­կան Սփյուռքի և մասնա­վո­րա­պես ամե­րիկյան Սփյուռքի մասին՝ Վիգեն Հովսեփյա­նը նշեց, որ այնպես չէ, որ ԱՄՆ կողմից Ցեղասպա­նության ճանա­չումով հարցը փակված է։ Ընդհանրա­պես պետք չէ Ցեղասպա­նության ճանաչման հարցով առաջնորդվել միայն պատմա­կան բարո­յա­գի­տա­կան մղումնե­րով։ Օրի­նակ Իսրա­յե­լը մինչև հիմա շարունա­կում է Հոլո­քոստի մասին խոսել ամե­նուր և ամեն օր։ Թեև աշխարհում շատ քիչ երկրներ կան, որ չեն ընդունել Հոլո­քոստը և գրե­թե բոլորն էլ համա­ձայն են, որ հրեա­նե­րի հետ նման բան է տեղի ունե­ցել, դատա­պարտել են, բայց հրեա­կան քաղա­քա­կա­նությունը թույլ չի տալիս, որ հոլո­քոստի թեման թեկուզ և մեկ վայրկյան մոռա­ցության մատնվի։ Հայոց ցեղասպա­նության ճանաչման թեման ևս պետք է ամե­նօրյա ռեժի­մով շրջա­նառվի, մինչև որ Թուրքիան ևս ընդունի իր կատա­րա­ծը ու նաև գործը հասնի փոխհա­տուցումնե­րին։ Եվ Ցեղասպա­նության ճանաչմա­նը զուգա­հեռ պետք չէ մոռա­նալ նաև ՀՀ պետա­կան շահե­րը, այդ թեմա­նե­րը չպետք է միմյանց հակա­սեն, այլ պետք է շարունա­կեն մեկը մյուսին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ