25.7 C
Yerevan

Ինչի՞ Է Նախա­պատրաստվում Ալիեւը

Բայց մի բան է գրե­թե «պատե­րազմա­կան» գոտին, այլ՝ հանրա­պե­տության ամբողջ տարածքը: Օրենքի փոփո­խությունը չի սահմա­նա­փա­կում կիրառման տիրույթը: Կա՞ ներքին անկա­յունության սպառնա­լիք, Ադրբե­ջա­նում գործու՞մ են «ծայրա­հե­ղա­կան խմբա­վո­րումներ»:

Վահրամ Աթա­նեսյան

Ադրբե­ջա­նի Միլլի մեջլի­սը փոփո­խություն եւ լրա­ցում է կատա­րել Վարչա­կան օրենսգրքում: Այն վերա­բե­րում է արտա­կարգ դրության պայմաննե­րում ֆիզի­կա­կան անձանց կողմից առա­ջին անհրա­ժեշտության եւ սննդամթերքի ձեռք բերման պատասխա­նատվության խստացմա­նը: Օրենքն ուժի մեջ մտնե­լուց հետո նման դեպքե­րում քաղա­քա­ցին կենթարկվի 150-ից մինչեւ 200 մանաթ տուգանքի, իսկ առանձին դեպքե­րում՝ մեկամսյա վարչա­կան կալանքի: Եթե արտա­կարգ դրության ռեժի­մի խախտում թույլ տա պաշտո­նա­տար անձը, ապա նա կտուգանվի 350-ից մինչեւ 600, իսկ իրա­վա­բա­նա­կան անձը՝ 1500-ից մինչեւ 2000 մանա­թով:

Ինչո՞վ է պայմա­նա­վորված արդեն իսկ գործող օրենքի նման կտրուկ խստա­ցումը: Պատահակա՞ն է, որ այն մտցվում է մի իրա­վի­ճա­կում, երբ Ադրբե­ջա­նը Ռուսաստա­նի հետ փաստա­ցի ներգրավվում է «ահա­բեկչության դեմ պայքա­րին»: Ռուս-ադրբե­ջա­նա­կան ցամա­քա­յին սահմա­նը մասնա­վոր այցե­լություննե­րի համար փակ է արդեն չորրորդ տարին: Ադրբե­ջա­նի կառա­վա­րությունը մարտի մեկին եւս երեք ամսով երկա­րաձգել է «հատուկ կարանտի­նա­յին ռեժի­մը»: Դա նշա­նա­կում է, որ ՌԴ, Վրաստա­նի, Իրա­նի եւ անգամ Թուրքիա­յի հետ ցամա­քա­յին սահմա­նը փակ կմնա առնվազն մինչեւ հունի­սի մեկը:

Անցած փետրվա­րին Բաքվի լրատվա­մի­ջոցնե­րը հայտնել են մի քանի տասնյակ «հավա­տացյալնե­րի» ձերբա­կա­լության մասին: Վտա­րանդի իրա­վա­պաշտպան Յունուսո­վի տեղե­կություննե­րով՝ ներկա­յումս Ադրբե­ջա­նի բանտե­րում եւ նախնա­կան կալանքի վայրե­րում պահվում է շուրջ երեք հարյուր հավա­տացյալ: Յունուսո­վը նույնիսկ ծաղրել է, որ «իսլա­մաֆո­բիա­յի մեջ Ֆրանսիա­յին մեղադրող երկրում իսլամ հավա­տացյալնե­րը քաղբանտարկյալ են»: Ինչի՞ է նախա­պատրաստվում Իլհամ Ալիեւը՝ խստացնե­լով արտա­կարգ դրության ռեժի­մի խախտման համար պատասխա­նատվությունը:

Դա արվում է Ադրբե­ջա­նի ներսում «պնդօ­ղակներն ավե­լի ձգե­լու՞» նպա­տա­կով, թե՞ Ադրբե­ջա­նը խնդիր ունի գնալ Հայաստա­նի դեմ ռազմա­կան սադրանքի եւ նախա­պես հրա­պա­րա­կայնացնում է արտա­կարգ դրության ռեժի­մի թեման՝ հանրությա­նը նախա­պատրաստե­լով «պատե­րազմա­կան իրա­վի­ճա­կի»: Ըստ էության, Ադրբե­ջա­նը միշտ էլ շփման գծի հարա­կից շրջաննե­րում կիրա­ռել է արտա­կարգ միջո­ցա­ռումներ: Նույն ռեժիմն այսօր գործում է օկուպացված Արցա­խում եւ հարա­կից տարածքնե­րում, որտեղ սահմանված են մուտքի հատուկ սահմա­նա­փա­կումներ:

Բայց մի բան է գրե­թե «պատե­րազմա­կան» գոտին, այլ՝ հանրա­պե­տության ամբողջ տարածքը: Օրենքի փոփո­խությունը չի սահմա­նա­փա­կում կիրառման տիրույթը: Կա՞ ներքին անկա­յունության սպառնա­լիք, Ադրբե­ջա­նում գործու՞մ են «ծայրա­հե­ղա­կան խմբա­վո­րումներ»: Խորհրդա­րա­նում Վարչա­կան օրենսգրքի փոփո­խությունը եւ լրա­ցումնե­րը քննարկվել են ՌԴ Քննչա­կան կոմի­տեի նախա­գահ Բաստրի­կի­նի Բաքու այցից ընդա­մե­նը երկու օր անց: Կողմերն ստո­րագրել են իրա­վա­պահ մարմիննե­րի համա­գործակցության Ծրա­գիր՝ 2024–2026 թվա­կաննե­րի համար:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3403757.html

Առնչվող Հոդվածներ