25.7 C
Yerevan

Լավրո­վի Անփա­ռունակ Տապա­լումը

Հասկա­նա­լի է, որ Ռուսաստանն իր կայսե­րա­կան մասշտա­բով իրա­կա­նացնում է ժամա­նա­կի ու տարա­ծության բոլո­րո­վին այլ չափում, ըստ այդմ խնդիրնե­րի ու նպա­տակնե­րի առաջնա­հերթության այլ համա­կարգ, որը մեխ դիտանկյունից կարող է պատկե­րա­նալ մի կերպ, Կրեմլի որո­շումնե­րի կայացման կենտրո­նից՝ բոլո­րո­վին այլ, բայց դրա­նից իհարկե որեւէ կերպ չի փոխվում կովկասյան քաղա­քա­կա­նության տապա­լումը։

Հակոբ Բադալյան

Ռուսաստա­նի Դաշնության արտգործնա­խա­րար Սերրգեյ Լավրովն իր հերթա­կան հարցազրույցում հերթա­կան հայտա­րա­րություններն է արել Հայաստա­նի, Արցա­խի առնչությամբ, որում կրկնել է արդեն ըստ էության բավա­կա­նա­չափ կրկնված եւ հայտնի մտքե­րը: Դրանք մի կողմից իհարկե կարեւոր են դիտարկման եւ հասկա­նա­լու համար, թե ինչ է կատարվել Հայաստա­նի շուրջ, ինչ քաղա­քա­կա­նություն է վարել Հայաստա­նը, որտեղ են հարցե­րը, որտեղ՝ պատասխաննե­րը, մյյուս կողմից սակայն այդ քննարկումներն իհարկե պետք է պարունա­կեն այլ, ավե­լի խորքա­յին ելա­կե­տեր, քան Լավրո­վի հայտա­րա­րություններն ու հարցազրույցնե­րը:

Որովհե­տեւ դրանք ըստ էության արդեն պարզա­պես վկա­յում են Սերգեյ Լավրո­վի եւ նրա «գրա­սենյա­կի» անփա­ռունակ տապա­լումը Հայաստա­նում եւ Կովկա­սում: Սերգեյ Լավրովն անկասկած բազմա­փորձ դիվա­նա­գետ է, անշուշտ հաջո­ղություննե­րի եւ վրի­պումնե­րի մեծ «քեյսով»՝ իր նախա­րա­րա­կան գործունեության 20 տարի­նե­րի ընթացքում, բայց Կովկա­սի առնչությամբ նրա գործունեությունը ոչ թե հաջո­ղություննե­րի եւ անհա­ջո­ղություննե­րի, այլ պարզա­պես ձախողման պատմություն է, ինչի հետեւանքն է նաեւ այն, որ Ռուսաստա­նը Կովկա­սում եւ Հայաստա­նում այսօր լուծում է որեւէ կերպ, եւ հիմնա­կա­նում Թուրքիա­յի ու Ադրբե­ջա­նի պայմաննե­րը կատա­րե­լով մնա­լու խնդիրներ եւ հարցեր:

Ընդ որում, դրանք լուծում է իր՝ առնվազն փաստաթղթա­յին դաշնա­կից Հայաստա­նի շահե­րի ու անվտանգության հաշվին, դրանք լուծում է ըստ այդմ իր պետա­կան եւ անգամ մեծա­պե­տա­կան արժա­նա­պատվության հաշվին: Հասկա­նա­լի է, որ Ռուսաստանն իր կայսե­րա­կան մասշտա­բով իրա­կա­նացնում է ժամա­նա­կի ու տարա­ծության բոլո­րո­վին այլ չափում, ըստ այդմ խնդիրնե­րի ու նպա­տակնե­րի առաջնա­հերթության այլ համա­կարգ, որը մեխ դիտանկյունից կարող է պատկե­րա­նալ մի կերպ, Կրեմլի որո­շումնե­րի կայացման կենտրո­նից՝ բոլո­րո­վին այլ, բայց դրա­նից իհարկե որեւէ կերպ չի փոխվում կովկասյան քաղա­քա­կա­նության տապա­լումը, որի առաջնա­յին պատասխա­նա­տունե­րից մեկը Սերգեյ Լավրովն է իր գրա­սենյա­կով: Իսկ այդ տապալման բուն պատճա­ռը Հայաստա­նի հանրա­պե­տության հանդեպ քաղա­քա­կա­նության ձախո­ղումն է, այն քաղա­քա­կա­նության, որի «փիլի­սո­փա­յությունը» արտա­հայտել է Լուկա­շենկոն՝ «դե ուր պետք է գնան նրանք»:

Եվ հարցը բոլո­րո­վին այն չէ՝ Հայաստա­նը «գնա­լու» տեղ ունի, թե ոչ: Դրանք բարդ հարցեր են: Բայց, հարցը, բուն խնդիրն այն է, թե ո՞վ ունի «գալու» տեղ՝ Կովկաս գալու տեղ: Հիմա պարզա­պես ռուսա­կան կողմը, եւ այդ շարքում ամե­նից ակտի­վը հենց Սերգեյ Լավրո­վը, փորձում է սեփա­կան քաղա­քա­կա­նության ձախո­ղումը վերագրել Հայաստա­նին, բարդել Հայաստա­նի վրա, եւ որքան ակտիվ են այդ փորձե­րը, այնքան տեսա­նե­լի է ոչ թե այդ փորձի հաջո­ղությունը, այլ իրենց խորքա­յին եւ համա­կարգա­յին ձախո­ղումն ու տապա­լումը: Ռուսաստա­նի Դաշնության նախա­գա­հի ընտրությունից հետո սպասվում է ներիշխա­նա­կան վերա­դա­սա­վո­րումնե­րի շարք: Լավրո­վը լինե­լու՞ է այդ շարքում, թե՞ ոչ: Բայց այստեղ անշուշտ հարցը Լավրո­վը չէ արդեն, այլ այն, թե Ռուսաստանն ի՞նչ ունի «Լավրո­վից բացի»:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3403656.html

Առնչվող Հոդվածներ