19.6 C
Yerevan

Կրո­կուսից Բաքու

Ալիեւի համար, երեւում է, չափա­զանց դժվար է մի կողմից «ահա­բեկչության դեմ պայքա­րում» լինել Ռուսաստա­նի դաշնա­կի­ցը, մյուս կողմից՝ ապա­հո­վագրվե Ռուսաստա­նի «ռազմա­վա­րա­կան թշնա­մի­նե­րի հավա­նա­կան թիրա­խա­վո­րումից»։

Վահրամ Աթա­նեսյան

«Կրո­կուսից»՝ Բաքվի նավթա­վե­րամշակման գործա­րան

Ադրբե­ջա­նում նույնպես ահա­բեկչություններ եղել են՝ Բաքվի մետրո­պո­լի­տե­նում պայթյուն, Նավթա­յին ակա­դե­միա­յում գնդա­կա­հա­րություն եւ այլն: Բարդ իրա­վի­ճա­կում արագ արձա­գանքը կարող է մարդկանց կյանքը եւ առողջությունը փրկել: Մենք տեսնում ենք՝ ինչպես է ԱԻՆ‑ը մոտրո­պո­լի­տե­նից արտա­կարգ իրա­վի­ճա­կի դեպքում քաղա­քա­ցի­նե­րի տարհանման վարժանքներ իրա­կա­նացնում, բայց մեզ հայտնի չէ, թե այդ ուղղությամբ ինչ աշխա­տանքներ են տանում ուժա­յին գերա­տեսչություննե­րը,- Միլլի մեջլի­սի նիստում ասել է պատգա­մա­վոր Գուդրաթ Հասանգուլիեւ, որ նախա­գա­հի արտա­հերթ ընտրություննե­րում Իլհամ Ալիեւի ֆորմալ մրցա­կիցնե­րից մեկն էր:

Ադրբե­ջա­նի խորհրդա­րանն այսօր «Արտա­կարգ դրության ռեժի­մի մասին» օրենքի կատա­րումն ապա­հո­վող ակտե­րի փաթեթ է քննարկել: Մանրա­մասնություննե­րը հայտնի չեն: Հասանգուլիեւը սուր քննա­դա­տության է ենթարկել պատկան մարմիննե­րին, որ Բաքվի եւ ոչ մի առողջա­պա­հա­կան հաստա­տություն ուղղա­թի­ռի վայրէջքի հարթակ չունի, մինչդեռ տուժածնե­րի կյանքը փրկե­լու ամե­նա­հուսա­լի միջո­ցը սանի­տա­րա­կան ավիա­ցիան է: Պատգա­մա­վորն առա­ջարկել է խորհրդա­րա­նի հատուկ փակ նիստ հրա­վի­րել եւ լսել ՆԳՆ, Պետա­կան անվտանգության ծառա­յության, ԱԻՆ պատասխա­նա­տունե­րին, թե արտա­կարգ իրա­վի­ճակնե­րը կանխե­լու ուղղությամբ ինչ են անում եւ ինչպես են պատրաստվում փրկել քաղա­քա­ցի­նե­րի կյանքը «բարդ իրա­վի­ճա­կում»:

Պատգա­մա­վո­րի ամե­նաուշագրավ հայտա­րա­րությունը, թերեւս, Բաքվից նավթա­վե­րամշակման գործա­րա­նը հեռացնե­լու անհրա­ժեշտության մասին ասվածն է: «Այդ ձեռնարկությունում ցանկա­ցած պատա­հար մեծ սպառնա­լիք է քաղա­քա­ցի­նե­րի կյանքի համար»- ասել է Հասանգուլիեւը: Նա, իհարկե, ծայրա­հեղ զգուշա­վո­րություն է ցուցա­բե­րել եւ հավա­նա­կան վտանգը վերագրել «տեխնո­գեն պատա­հա­րին»: Հատնի է, սակայն, որ ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմի ներկա փուլում կողմե­րը հեռա­հար հարվածներ են հասցնում միմյանց էներգե­տիկ ենթա­կա­ռուցվածքնե­րին:

Միջազգա­յին մամուլում տեղե­կություն կա, որ Ռուսաստա­նի նավթա­վե­րամշակման ձեռնարկություննե­րի «շուրջ քառա­սուն տոկո­սը կամ լիո­վին ոչնչացված է, կամ տեւա­կան վերա­նո­րոգման կարիք ունի»: Ըստ այդմ, ռուսաստանյան որոշ ընկե­րություններ, այդ թվում՝ «Լուկօյլը» փորձում են վառելքի պակա­սը լրացնել Բելա­ռուսիա­յից ներկրումնե­րի հաշվին: Ավե­լի վաղ մամուլը գրել էր, որ Ռուսաստա­նը եւ Ադրբե­ջա­նը քննարկում են «ռուսաստանյան նավթա­հումքն ադրբե­ջա­նա­կան նավթա­վե­րամշակման գործա­րաններ առա­քե­լու հնա­րա­վո­րությունը»: Խորհրդա­յին շրջա­նից գործում է Բաքու-Նովո­ռո­սիյս խողա­վա­կա­շա­րը, որ կարող է ռուսաստանյան նավթը հասցնել, դիցուք, Բաքվի նավթա­վե­րամշակման գործա­րան, որտե­ղից էլ բենզի­նը եւ դիզվա­ռե­լի­քը երկա­թուղով կամ լցա­նա­վե­րով կտե­ղա­փոխվեն Ռուսաստան:

«Արտա­կարգ դրության ռեժի­մի մասին» օրենքի ապա­հովման շուրջ քննարկումնե­րում Հասանգուլիեւն ինչու՞ է հիշա­տա­կել Բաքվի նավթա­վե­րամշակման գործա­րա­նի վտանգա­վո­րությունը: Եթե խոսքը տվյալ ձեռնարկությունը Բաքվից այլ վայր տեղա­փո­խե­լու մասին է, ապա դրա համար տարի­ներ կպա­հանջվեն: Ըստ երեւույթին, նրա մտա­հո­գությունն այլ ենթա­տեքստ ունի: Օրերս մամուլը գրել էր, որ Ադրբե­ջա­նը «հրե­տա­նա­յին արկեր է մատա­կա­րա­րում Ուկրաի­նա­յին»: Ռուսաստա­նի ԱԳՆ պաշտո­նա­կան ներկա­յա­ցուցիչ Զախա­րո­վան այդ լուրը «ֆեյք» է որա­կել, բայց մյուս կողմից ո՞վ է վստա­հա­բար պնդում, որ Ադրբե­ջա­նը Ռուսաստա­նին բենզին եւ դիզե­լա­յին վառե­լիք չի մատա­կա­րա­րում կամ չի մատա­կա­րա­րի վաղը:

Ադրբե­ջա­նում «Արտա­կարգ դրության ռեժի­մի մասին» օրենքի ապա­հովման շուրջ խորհրդա­րա­նա­կան քննարկումնե­րը հաջորդում են «Կրո­կուս սիթի հոլում» ահա­բեկչությա­նը, որի կազմա­կերպման պաշտո­նա­կան վարկած Ռուսաստա­նի պատկան մարմիննե­րը դեռեւս չեն հնչեցրել: Քաղա­քա­կան գնա­հա­տա­կա­նը, մինչդեռ, տրված է՝ «դրա­նում շահագրգռված էին արեւմտյան հատուկ ծառա­յություննե­րը, իսկ Ուկրաի­նա­յում նրանց սպա­սում էին որպես հերոսնե­րի»: Ալիեւի համար, երեւում է, չափա­զանց դժվար է մի կողմից «ահա­բեկչության դեմ պայքա­րում» լինել Ռուսաստա­նի դաշնա­կի­ցը, մյուս կողմից՝ ապա­հո­վագրվել Ռուսաստա­նի «ռազմա­վա­րա­կան թշնա­մի­նե­րի հավա­նա­կան թիրա­խա­վո­րումից»:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3404053.html

Առնչվող Հոդվածներ