19.6 C
Yerevan

Էրդո­ղա­նը Պարտվեց, Կեցցե՞ Էրդո­ղա­նը

Իր «դարաշրջա­նի շարունա­կա­կա­նությունը պահպա­նե­լու» համար ի՞նչ տարբե­րակ կընտրի Էրդո­ղա­նը: Որոշ մեկնա­բաններ համա­րում են, որ նա փորձե­լու է «քաղա­քա­կան պարտությունը փոխա­հա­տուցել ռազմա-քաղա­քա­կան ցնցող հաջո­ղությամբ, որպեսզի ազգայնա­կան-իսլա­մա­մետ ընտրա­զանգվա­ծի կոնսո­լի­դա­ցիա ապա­հո­վի»:

Վահրամ Աթա­նեսյան

Թուրքիա­յի մունի­ցի­պալ ընտրություննե­րում իշող Արդա­րություն եւ զարգա­ցում կուսակցությունը ոչ միայն բացարձակ հաղթա­նակ չի տոնել, այլեւ առաջնությունը զիջել է ընդդի­մա­դիր քեմա­լա­կաննե­րին, որ անցյալ տարի անհա­ջող ավարտե­ցին նախա­գա­հա­կան մրցա­պայքա­րը: Տեղա­կան իշխա­նության համար Էրդո­ղա­նը մարտի էր նետել թե անձնա­կան հեղի­նա­կությունը, թե ազգայնա­կան ուժե­րին: Փորձա­գետնե­րի կարծի­քով՝ նա ձգտում էր լուծել իրա­վա­հա­ջորդի, ուրեմն եւ՝ Թուրքիա­յի քաղա­քակրթա­կան –աշխարհա­քա­ղա­քա­կան ընտրության հաջորդայնության հարցը:

Քեմա­լա­կան՝ Ժողովրդա-հանրա­պե­տա­կան կուսակցության տպա­վո­րիչ հաջո­ղությունը գնա­հատվում է որպես «Էրդո­ղա­նի դարաշրջա­նի ավարտ»: Այսուհե­տեւ, ինչպես կանխա­տեսվում է, Թուրքիա­յի քաղա­քա­կան կյանքում հիմնա­կան դերա­կա­տար կարող է լինել Ստամբուլի վերընտրված քաղա­քա­պետ Իմա­մօղլուն: Գործող իշխա­նությունն ամեն ինչ արել էր, որ նա քաղա­քա­պե­տի թեկնա­ծու չառա­ջադրվի, բայց Էրդո­ղա­նի ջանքերն ապարդյուն անցան: Թուրքիա­յի մունի­ցի­պալ ընտրություննե­րի մասին ուշագրավ գրա­ռում է արել Իսրա­յե­լի արտա­քին գործե­րի նախա­րար Կացը. «Հստակ ազդակ Էրդո­ղա­նին՝ Իսրա­յե­լի դեմ սադրանքներն այլեւս չեն աշխա­տում, փնտրեք այլ ձի»:

Հատկանշա­կան է, որ մունի­ցի­պալ ընտրություննե­րում իշխող կուսակցությունը պարտվել է Իրա­քի եւ Սիրիա­յի հյուսի­սում ամռա­նը „հակաա­հա­բեկչա­կան ռազմա­գործո­ղություն„ սկսե­լու մասին Էրդո­ղա­նի հայտա­րա­րության եւ նրա՝ Միացյալ Նահանգնե­րի նախա­գա­հի հետ հանդիպման անոնսի ֆոնին: Նշանակու՞մ է դա, որ թուրքա­կան հանրության մեծա­մասնությունը չի պաշտպա­նում նրա արտա­քին-քաղա­քա­կան հավակնո­տությունը, թե՞ քվեարկության պատկե­րը պայմա­նա­վորված է Թուրքիա­յի սոցիալ-տնտե­սա­կան դժվա­րություննե­րով՝ կարծիքնե­րը կարող են տարբեր լինել:

Փաստ է, որ իշխող կուսակցության պարտությունը Թուրքիա­յի նախա­գա­հը միջազգա­յին հանրությա­նը ներկա­յացրել է որպես «ժողովրդա­վա­րության օրի­նակ»: Ըստ երեւույթին, նա բավա­կան վստա­հե­լի տեղե­կություն է ունե­ցել, որ մունի­ցի­պալ ընտրություննե­րում նախորդ տարվա հաջո­ղությունը չի կրկնե­լու: Կարծես թե՝ նաեւ այդ պատճա­ռով է, որ Անկա­րան վերջին շրջա­նում Եվրա­միությանն անդա­մակցությունը վերստին «ռազմա­վա­րա­կան նպա­տակ» է հռչա­կել:

Մունի­ցի­պալ իշխա­նությունն, ինչ խոսք, երկրի արտա­քին քաղա­քա­կա­նություն եւ ռազմա­վա­րա­կան ընտրություն չի որո­շում: Ստամբուլի վերընտրված քաղա­քա­պե­տի գնա­հատմամբ՝ «Թուրքիա­յի բազմա­զա­նությունը նրա հզո­րությունն է»: Ակնարկն, ըստ երեւույթին, վերա­բե­րում է քրդա­մետ ուժե­րին, որոնք նույնպես նկա­տե­լի հաջո­ղություն են ունե­ցել: Էրդո­ղա­նը կընդունի՞ Ժողովրդա-հանրա­պե­տա­կան կուսակցության «պարզած ձեռքը»: Անցյալ տարի նախա­գա­հա­կան ընտրություննե­րում պարտվե­լուց հետո ԺՀԿ‑ն բողո­քի, քվեարկության արդյունքնե­րը վիճարկե­լու որեւէ նախա­ձեռնություն չցուցա­բե­րեց:

Իշխող Արդա­րություն եւ զարգա­ցում կուսակցությունը կհե­տեւի՞ այդ օրի­նա­կին, թե՞ կգնա դիմա­կա­յության, որպեսզի նախա­գա­հա­կան հաջորդ ընտրություննե­րում պահպա­նի հաջորդայնությունը: Կարծիք կար, որ մունի­ցի­պալ ընտրություննե­րում «տպա­վո­րիչ հաղթա­նա­կից հետո Էրդո­ղա­նը կամ կգնա սահմա­նադրա­կան փոփո­խություննե­րի եւ կապա­հո­վի երրորդ ժամկե­տով պաշտո­նա­վարման իրա­վա­կան հիմք, կամ կբա­ցա­հայտի իրա­վա­հա­ջորդին»: Մարտի 31‑ի քվեարկության արդյունքներն, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, առա­ջին տարբե­րա­կը բացա­ռում են:

Իր «դարաշրջա­նի շարունա­կա­կա­նությունը պահպա­նե­լու» համար ի՞նչ տարբե­րակ կընտրի Էրդո­ղա­նը: Որոշ մեկնա­բաններ համա­րում են, որ նա փորձե­լու է «քաղա­քա­կան պարտությունը փոխա­հա­տուցել ռազմա-քաղա­քա­կան ցնցող հաջո­ղությամբ, որպեսզի ազգայնա­կան-իսլա­մա­մետ ընտրա­զանգվա­ծի կոնսո­լի­դա­ցիա ապա­հո­վի»: Բայց արդյոք պատահակա՞ն է Իսրա­յե­լի արտա­քին գործե­րի նախա­րա­րի զգուշա­ցումը: Էրդո­ղա­նը Մերձա­վոր Արեւելքում լայնա­ծա­վալ պատե­րազմ սանձա­զերծե­լու ինքնա­բավ ռեսուրսներ ունի՞: Ռուս-թուրքա­կան ռազմա-աշխարհա­քա­ղա­քա­կան համա­գործակցության սոցիա­լա­կան հենա­րա­նը Թուրքիա­յի ազգայնա­կա­նությունն է:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ