Հայաստան

Լավրովի Պլանի Հետքերով

Կասկած կա՞, որ 44-օրյա պատերազմը ամենեւին էլ Ադրբեջանի պատերազմը չէր Արցախի դեմ, դա Թուրքիայի պատերազմն էր Կովկաս մտնելու համար: Այո, այն ավարտվեց ռուս-թուրքական համաձայնությամբ, բայց՝ Ռուսաստանի հաշվին, Թուրքիայի դիրքային եւ դերային ակնհայտ առաջխաղացմամբ:

Հակոբ Բադալյան

«Լավրովյան պլանի» շարունակվող ոդիսականը

Հայաստանում առ այսօր շարունակվում են քննարկումներ այն մասին, որ Հայաստանը 44-օրյա պատերազմի հասավ՝ մերժելով կարգավորման տարբերակներն ու պլանները, այդ թվում 2016-ից հետո ներկայացված Լավրովյան պլանը, որը որոշակի վերափոխումով ներկայացվել է նաեւ 2019-ին: Սրանք անշուշտ կարեւոր քննարկումներ են, որովհետեւ թվում է, որ խնդրո առարկան կորսված է վաղուց՝ ցավագին եւ ողբերգական գնով, սակայն ռեգիոնալ իրադարձությունների եւ Հայաստանի ու Ադրբեջանի մկջեւ այսպես ասած խաղաղության խննդրի առումով տրամաբանությունը շարունակում է մնալ նույնը: Թվում է անթերի՝ եթե Հայաստանը գնար կարգավորման, ընդունել այդ պլանները, ապա չէր լինի պատերազմ եւ այսօր Արցախը կլիներ հայկական:

Բայց, փորձենք դիտարկել մի սցենարային տարբերակ, վարկած: Հայաստանը համաձայնում էր որեւէ պլանի, զիջվում էին տարածքներ, տեղակայվում էին ռուս խաղաղապահներ, կարգավիճակը մնում էր անորոշ ապագային, այլ կերպ ասված՝ իրականացվում էր «տարածքներ խաղաղության դիմաց» սկզբունքը: Սա բացառելու՞ էր որեւէ հետագա էսկալացիա, եթե գործ ունենք մի իողության հետ, որ կոնֆլիկտն ակնհայտորեն կարգավորված չէ, այլ ընդամենը ժամանակավոր փոփոխության է ենթարկվել ստատուս-քվոն:

Եվ դա մի համաշխարհային իրավիճակի պայմանում, որտեղ սրվում է ուշային կենտրոնների աշխարհաքաղաքական դիմակայությունը եւ մտնում պրոքսի պատերազմների, հիբրիդային համաշխարհային պատերազմի փուլ, ավելի պարզ՝ պատերազմների միջոցով աշխարհի վերաբաժանման փուլ: Եթե օրինակ այդ փուլում Ռուսաստանը 2022 թվականին ի վիճակի չէր ապահովել նոյեմբերի 9—ի փաստաթղթով ամրագրված ստատուս-քվոն, այդ թվում իր խաղաղապահ ներկայության միջոցով, արդյո՞ք իրադարձությունների այդօրինակ զարգացման պարագայում ի վիճակի էր լինելու անել դա թեկուզ «լավրովյան պլանով» խաղաղապահների տեղակայվածության պարագայում:

Մինչդեռ, կասկած կա՞, որ 44-օրյա պատերազմը ամենեւին էլ Ադրբեջանի պատերազմը չէր Արցախի դեմ, դա Թուրքիայի պատերազմն էր Կովկաս մտնելու համար: Այո, այն ավարտվեց ռուս-թուրքական համաձայնությամբ, բայց՝ Ռուսաստանի հաշվին, Թուրքիայի դիրքային եւ դերային ակնհայտ առաջխաղացմամբ: Իսկ դա աշխարհաքաղաքական խնդիր է, իրադարձությունների բերումով հասունացած: Սիրիայում իրեն պարտադրած Թուրքիան հաջորդիվ անցավ Կովկասին, օգտագործելով նաեւ այն հանգամանքը, որ իր գործոնը բխում էր արեւմտյան առաջատար տերությունների շահից՝ ռուս-իրանական գործակցության ճաապարհը արգելափակելու տեսանկյունից, բացառությամբ թերեւս Ֆրանսիայի:

Հետեւաբար, պնդել, թե որեւէ պլանի ընդունումը ապահովագրելու էր տարիներ անց նոր պատերազմից, որ տեղի ունեցավ աշխարհաքաղաքական մոտիվներով, թերեւս ճիշտ չէ: Այո, դա հաստատապես կարող է եւ պետք է լինի քննարկկման առարկա, բայց ոչ միարժեք պնդումների, որոնք կամա, թե ակամա դառնում են դիտարկելի որպես մեթոդաբանության, քաղաքական վարքագծի եւ մոդելավորման հիմք: Նույն կերպ, մեղմ ասած կասկածելի է այն համոզումը, թե Արեւմուտքը աջակցում էր Ռուսաստանի մշակած պլանների իրագործմանը: Այդ պլանները Մոսկվան դիտարկում էր Կովկասում իր դիրքերի ամրացման միջոց: Իրատեսակա՞ն է մտածել, որ Արեւմեւտքը կարող էր խոսքից բացի գործով աջակցել դրան: Իսկ խոսքով՝ ինչու՞ պետք է չաջակցեին. «կարո՞ղ ես, արա», կասեին նրանք Ռուսաստանին, սպասելով չկարողանալուն, եւ գուցե հնարավորինս նպաստելով հենց չկարողանալուն՝ տարբեր մեխանիզմներով:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3404324.html
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *