25.7 C
Yerevan

Հայաստա­նի Վերա­դա­ձը Եվրո­պա­կան Քաղա­քակրթություն

Վերա­հաստա­տում ենք մեր հանձնա­ռությունը Հայաստա­նի եվրո­պա­կան եւ եվրաատլանտյան անվտանգա­յին-քաղա­քա­կան, տնտե­սա­կան եւ այլ համա­կարգե­րին ինտեգրման գործընթա­ցի վերա­բերյալ հասա­րա­կա­կան պահանջի ձեւա­կերպման, արտա­հայտման եւ առաջխա­ղացման հարցում:

Հայաստա­նի քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կության եւ ընդդի­մա­դիր ժողովրդա­վա­րա­կան քաղա­քա­կան ուժե­րի՝ Հայաստա­նի Եվրա­միությանն անդա­մակցե­լու հայտի ներկա­յացման շուրջ միա­կարծության մասին հայտա­րա­րություն

Մարտի 25, 2024 թ., Երեւան

  • Ողջունե­լով ս.թ. մարտի 13-ին Եվրա­խորհրդա­րա­նի՝ 504 կողմ ձայնե­րով ընդունած Եվրա­միության և Հայաստա­նի միջև կապե­րի մասին հատուկ բանաձևը, որով կոչ արվեց եվրա­հանձնա­ժո­ղո­վին ամրապնդել և սերտացնել Հայաստան-ԵՄ հարա­բե­րություններն և դիտարկել Հայաստա­նին ԵՄ թեկնա­ծու երկրի կարգա­վի­ճակ տրա­մադրե­լու հնա­րա­վո­րությունը․
  • Արձա­նագրե­լով, որ Հայաստա­նի ժողովրդի եվրո­պա­կան ձգտումներն այսօր առա­վել քան երբևէ ուժեղ և հաստա­տուն են․
  • Ողջունե­լով ՀՀ իշխա­նություննե­րի քայլերն՝ ուղղված Հայաստա­նի ինքնիշխա­նության ամրապնդման, Ռուսաստա­նից սպառնա­լից կախվա­ծության նվա­զեցման եւ եվրո­պա­կան ինտեգրման ուղղությամբ, մասնա­վո­րա­պես՝ Հռո­մի ստա­տուտի վավե­րա­ցումը, ԵՄ քաղա­քա­ցիա­կան առա­քե­լության հրա­վի­րումը Հայաստան եւ 2025թ․-ից դրա մանդա­տի եւս երկու տարով երկա­րաձգե­լու որո­շումը, Զվարթնոց միջազգա­յին օդա­նա­վա­կա­յա­նում օտա­րերկրյա սահմա­նա­պահ ուժե­րի ծառա­յությունից հրա­ժարվե­լը, ՀԱՊԿ‑ի հետ հարա­բե­րություննե­րի դե ֆակտո սառե­ցումը եւ այդ կառույցից դե յուրե դուրս գալու մտադրությունը, ինչպես նաեւ խորա­ցող ռազմա­տեխնի­կա­կան եւ քաղա­քա­կան համա­գործակցությունը ԵՄ երկրնե­րի, այդ թվում՝ Ֆրանսիա­յի եւ Հունաստա­նի, ինչպես նաեւ ԱՄՆ‑ի, Հնդկաստա­նի, Մեծ Բրի­տա­նիա­յի, Կանա­դա­յի հետ․
  • Շարունա­կե­լով մնալ այն համոզմա­նը, որ Հայաստա­նում և ամբողջ տարա­ծաշրջա­նում ժողովրդա­վա­րության ամրապնդումն ու մարդու իրա­վունքնե­րի եւ ազա­տություննե­րի իրա­ցումը, տնտե­սա­կան զարգա­ցումը եւ մշա­կութա­յին ինքնության պահպա­նումը հնա­րա­վոր են եվրո­պա­կան ընտա­նի­քում, իսկ անվտանգության եւ խաղա­ղության ապա­հո­վումը՝ եվրաատլանտյան քաղա­քակրթության ռազմա­քա­ղա­քա­կան դաշինքի շրջա­նակնե­րում․

Մենք Հայաստա­նի քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կության եւ ընդդի­մա­դիր ժողովրդա­վա­րա­կան քաղա­քա­կան ուժե­րի ներկա­յա­ցուցիչներս․ 

  1. Հորդո­րում ենք Հայաստա­նի Հանարպե­տության իշխա­նություննե­րին առանց հապա­ղե­լու հայտա­րա­րել ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից եւ ԱՊՀ-ից դուրս գալու մասին եւ պաշտո­նա­պես դիմել Եվրա­միությա­նը՝ լիի­րավ անդամ դառնա­լու հայտով, ինչպես նաեւ սկսել բանակցություններ եվրատլանտյան անվտանգա­յին համա­կարգե­րում ինտեգրումը խորացնե­լու ուղղությամբ։ 
  1. Վերա­հաստա­տում ենք մեր դիրքո­րո­շումը աջակցե­լու ՀՀ իշխա­նություննե­րի՝ Եվրա­միությա­նը Հայաստա­նի ինտեգրման քաղա­քա­կա­նությա­նը՝ Եվրա­միության արժե­քա­յին եւ իրա­վա­կի­րա­ռա­կան լավա­գույն ավա­դույթնե­րին հետեւո­ղա­կան հավա­տարմության պայմա­նով։ 
  1. Հաշվի առնե­լով, որ եվրո­պա­կան եւ եվրատլանտյան ինտեգրման ճանա­պարհին գլխա­վոր խոչընդոտնե­րից են կոռուպցիան, անպատժե­լիությունը, մարդու հիմնա­րար իրա­վունքնե­րի ոտնա­հա­րումնե­րը, չկա­յա­ցած արդա­րա­դա­տությունը, պահանջում ենք ուժգնացնել պայքա­րը կոռուպցիա­յի եւ անպատժե­լիության  դեմ բոլոր հնա­րա­վոր մակարդակնե­րում, մարդու հիմնա­րար իրա­վունքնե­րի պաշտպա­նությունը իրա­կա­նացնել ջերմե­ռանդո­րեն, արմա­տա­պես բարե­փո­խել դատաի­րա­վա­կան համա­կարգը, զերծ մնա­լով այդ ոլորտնե­րում հատվա­ծա­կան եւ թերի փոփո­խություններ անե­լուց։ 
  1. Դատա­պարտում ենք հակա­սահմա­նադրա­կան միջոցնե­րով իշխա­նա­փո­խության, ժողովրդա­վա­րությունը տապա­լե­լու, միջազգա­յին ասպա­րե­զում Հայաստա­նը ժողովրդա­վա­րա­կան երկրնե­րին հակադրե­լու եւ Հայաստա­նի եվրաինտեգրման գործընթա­ցը տապա­լե­լու ցանկա­ցած փորձ։ 
  1. Վերա­հաստա­տում ենք մեր հանձնա­ռությունը Հայաստա­նի եվրո­պա­կան եւ եվրաատլանտյան անվտանգա­յին-քաղա­քա­կան, տնտե­սա­կան եւ այլ համա­կարգե­րին  ինտեգրման գործընթա­ցի վերա­բերյալ հասա­րա­կա­կան պահանջի ձեւա­կերպման, արտա­հայտման եւ առաջխա­ղացման հարցում: 
  1. Հորդո­րում ենք ԵՄ պետա­կան հաստա­տություննե­րին եւ քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կությա­նը՝ լինել հետեւո­ղա­կան, աջա­կից եւ պահանջկոտ, Հայաստա­նի եվրաինտեգրման գործընթա­ցը հնա­րա­վո­րինս շահախնդիր կերպով իրա­կա­նացնե­լու համար:   

Առնչվող Հոդվածներ