19.6 C
Yerevan

Երեւա­նի Պատասխա­նը ՀԱՊԿ-ին. 5‑ից Առա՞ջ, Թե՞ Հետո

ՀԱՊԿ գործունեության, այդ դաշինքի ըստ էության հուսա­լիության, քաղա­քա­կան բնույթի եւ այլնի հանդեպ գնա­հա­տա­կաննե­րով հանդերձ, հարկ է նկա­տել, որ կազմա­կերպությունը պարզա­պես «որսա­ցել» է պահը եւ Նիկոլ Փաշինյա­նի «տված զենքով» կռվում է նրա դեմ:

Հակոբ Բադալյան

Նախօ­րեին տարածվեց ՀԱՊԿ հայտա­րա­րությունը, թե կազմա­կերպությունը ո՞րն է համա­րում իր պատասխա­նատվության սահմա­նը Հայաստա­նում: ՌԲԿ գործա­կա­լության հարցմանն ի պատասխան, կազմա­կերպությունը հայտնել է. «Համա­ձայն 2010 թվա­կա­նի փոխգործակցության սկզբունքնե­րի մասին համա­ձայնագրի, որը ստո­րագրվել է ՀԱՊԿ‑ի կողմից, պատասխա­նատվության գոտին անդամ երկրնե­րի ինքնիշխան տարածքն է: ՀԱՊԿ պատասխա­նատվության գոտին ավարտվում է այնտեղ, որտեղ անցնում է պետա­կան ​​սահմա­նը, որը կարգա­վորված է երկկողմա­նի հիմքի վրա Հայաստա­նի և նրա հարև­աննե­րի միջև»: Ինչպես հայտնի է, ՀԱՊԿ‑ի առնչությամբ այդ հարցադրումը՝ թե կազմա­կերպությունը Հայաստա­նում որն է համա­րում իր սահմա­նը, բազմիցս արել է Հայաստա­նի կառա­վա­րությունը, տարբեր պաշտոնյա­ներ՝ ընդհուպ վարչա­պետ Փաշինյա­նը:

Այդ հարցադրման «հիմքը» այն է, որ Երեւա­նին չի բավա­րա­րել Հայաստա­նի տարածքի հանդեպ ադրբե­ջա­նա­կան ոտնձգության նկատմամբ ՀԱՊԿ դիրքո­րո­շումը, քաղա­քա­կան հստակ գնա­հա­տա­կա­նի բացա­կա­յությունը: Եվ ահա, գործնա­կա­նում առա­ջին անգամ ՀԱՊԿ բավա­կա­նին հստակ պատասխա­նում է այդ հարցին, թեեւ ՌԲԿ գործա­կա­լության հարցին պատասխա­նի շրջա­նա­կում: Առայժմ չկա Երեւա­նի պատասխա­նը: Իսկ ՀԱՊԿ պատասխա­նը փաստա­ցի «կառչած» է Հայաստա­նի վարչա­պե­տի այն հայտա­րա­րություննե­րից, որոնք նա անում է Հայաստա­նի «կադաստրի թղթի», Ադրբե­ջա­նի հետ սահմա­նա­զա­տում իրա­կա­նացնե­լու եւ այդ կերպ Հայաստանն այսպես ասած «պետա­կան սահմա­նի լեգի­տի­մության շրջա­նակ» բերե­լու մասին:

ՀԱՊԿ պատասխանն ըստ էության այդ հայտա­րա­րություննե­րի մոտի­վով է, եւ պարունա­կում է ակնարկ, որ հայ-ադրբե­ջա­նա­կան սահմանն ունի «լեգի­տի­մության», «կադաստրի» խնդիր, ու դրա­նով է պայմա­նա­վորվածծ ՀԱՊԿ վերա­բերմունքը կամ քաղա­քա­կան գնա­հա­տա­կա­նի բացա­կա­յությունը: ՀԱՊԿ գործունեության, այդ դաշինքի ըստ էության հուսա­լիության, քաղա­քա­կան բնույթի եւ այլնի հանդեպ գնա­հա­տա­կաննե­րով հանդերձ, հարկ է նկա­տել, որ կազմա­կերպությունը պարզա­պես «որսա­ցել» է պահը եւ Նիկոլ Փաշինյա­նի «տված զենքով» կռվում է նրա դեմ: Ընդ որում, նշեմ, որ բացարձա­կա­պես այն կարծի­քին չեմ, թե հայ-ադրբե­ջա­նա­կան սահմա­նի սահմա­նա­զատվա­ծության պայմաննե­րում ՀԱՊԿ ունե­նա­լու էր սկզբունքո­րեն այլ վարքա­գիծ:

Որեւէ պարա­գա­յում ՀԱՊԿ դուրս չի գալու Ադրբե­ջա­նի դեմ, քանի դեռ Ադրբե­ջանն ինքը դա չի արել դե ֆակտո քաղա­քա­կան տողա­տա­կե­րի իմաստով, քանի որ՝ Հայաստա­նի դեմ Ադրբե­ջա­նի դուրս գալը դեռ չի նշա­նա­կում դուրս գալ ՀԱՊԿ դեմ: Ամբողջ հարցն այն է սակայն, որ Երեւանն իր հայտա­րա­րություննե­րով փաստա­ցի, կամա, թե ակա­մա, ըստ էության ՀԱՊԿ-ին տալիս է պատասխա­նատվությունից խուսա­նա­վե­լու հնա­րա­վո­րություն: Ահա այդ հանգա­մանքը նկա­տի ունե­նա­լով է, որ դեռեւս այն ժամա­նակ, երբ Երեւա­նը հրա­ժարվվեց ՀԱՊԿ օգնությունից, կարծիք հայտնե­ցի, որ այդօ­րի­նակ դրությունը բավա­րա­րում է երկու կողմին էլ: Ներկա­յումս սակայն, ՀԱՊԿ ուղիղ արձա­գանքը առա­ջացնում է Երեւա­նի ուղիղ պատասխա­նի հրա­մա­յա­կան: Այստեղ է նաեւ ինտրի­գը, թե ինչու՞ է ՀԱՊԿ ստեղծում այդ իրա­վի­ճա­կը եւ դրան ինչպես է արձա­գանքե­լու Երեւա­նը, ու՝ երբ է արձա­գանքե­լու: Արդյո՞ք ապրի­լի 5‑ից հետո, թե՞ մինչեւ այդ:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3405117.html

Առնչվող Հոդվածներ