17.8 C
Yerevan

Ֆրանսիան Կարգե­լա­փա­կի՞ Բաքվի Վեհա­ժո­ղո­վը

Իսկ ի՞նչ է պետք, որպեսզի ստո­րագրվիի այսպես կոչված խաղա­ղության պայմա­նա­գիր: Դրա համար պետք է, որ՝ կամ Ադրբե­ջա­նը նահանջի իր առա­վե­լա­պաշտությունից, կամ՝ Հայաստա­նը տեղի տա այդ առա­վե­լա­պաշտությա­նը:

Հակոբ Բադալյան

«Մենք ավե­լի ու ավե­լի շատ կեղծ լուրեր ենք տեսնում, և նրանք հաճախ Հայաստա­նին են մեղադրում էսկա­լա­ցիա­յի համար, թեև Հայաստա­նը հավա­նա­բար միակ երկիրն է, որը ցանկա­նում է և փորձում է խուսա­փել հակա­մարտությունից աշխարհի այդ հատվա­ծում: Եթե ավե­լի ուշա­դիր նայենք, ապա կգտնենք շատ ընդհա­նուր տարրեր և կնկա­տենք նմա­նություններ այն ամե­նի հետ, ինչ տեղի է ունե­նում Ռուսաստա­նի և Ուկրաի­նա­յի հետ, և ես կարծում եմ, որ մենք պետք է ուշադրություն դարձնենք դրան Բաքվում Cop29-ից 6 ամիս առաջ», հայտա­րա­րել է Ֆրանսիա­յի արտգործնա­խա­րար Ստեֆան Սեժուրնեն:

Այդ հայտա­րա­րությունը առա­ջացրել է Բաքվի վրդովմունքը, թեեւ այլ կերպ լինել չէր էլ կարող: Մինչդեռ, Ֆրանսիա­յի արտգործնա­խա­րա­րը շոշա­փում է կարեւոր ասպեկտ, ինչի մասին օրի­նակ բազմիցս արտա­հայտվել եմ նաեւ ինքս. Ադրբե­ջա­նի գործո­ղություննե­րը ըստ էության որեւէ կերպ չեն տարբերվում այն կատե­գո­րիա­յից, որի շրջա­նա­կում արեւմտյան խաղա­ցողնե­րը դատա­պարտել են Ուկրաի­նա­յի հանդեպ ՌԴ գործո­ղություննե­րը եւ խստա­գույն պատժա­մի­ջոցնե­րի եւ մեկուսացման քաղա­քա­կա­նություն են վարում ՌԴ հանդեպ, այյդ թվում երկրորդա­յին պատժա­մի­ջոցնե­րի մեխա­նիզմի կիրա­ռումով:

Ադրբե­ջա­նի հանդեպ սակայն ոչ միայն չկա այդօ­րի­նակ վերա­բերմունք, անգամ դրան մոտ վերա­բերմունք: Ավե­լին, Ադրբե­ջա­նի հանդեպ կա գործընկե­րա­յին վարքա­գիծ, երբ Եվրա­միությունը, ՆԱՏՕ գլխա­վոր քքարտուղա­րը Բաքուն հռչա­կում են ԵՄ կարեւոր եւ հուսա­լի գործընկեր: Ֆրանսիա­յի արտգործնա­խա­րա­րը ակնարկում է փաստա­ցի այդ մասին, միա­ժա­մա­նակ սակայն բավա­կա­նին կոնկրետ մի հիշա­տա­կումով՝ Բաքվում նոյեմբե­րին կայա­նա­լիք Կլի­մա­յի հարցե­րի Վեհա­ժո­ղով, որի հանդեպ Հայաստա­նի արգելքը հանվեց նախորդ տարվա դեկտեմբե­րի 7‑ի հայտնի համա­տեղ հայտա­րա­րությամբ՝ Ադրբե­ջա­նի նախա­գա­հի եւ Հայաստա­նի վարչա­պե­տի աշխա­տա­կազմե­րի, որի շրջա­նա­կում եղավ նաեւ մի խումբ գերի­նե­րի վերա­դարձ Հայաստան, եւ երկու ադրբե­ջանցի­նե­րի հանձնում Բաքվին, որոնք Հայաստա­նում դատա­պարտվել էին սահմա­նը հատե­լու, իսկ նրանցից մեկը՝ նաեւ մարդասպա­նության համար:

Ֆրանսիա­յի արտգործնա­խա­րա­րը հիշա­տակկե­լով Կլի­մա­յի Վեհա­ժո­ղո­վը, արդյո՞ք նախանշում է այն, որ Ադրբե­ջա­նի վարքագծի փոփո­խության դեպքում Փարի­զը կդնի Վեհա­ժո­ղո­վի անցկա­ցումը չեղարկե­լու հարց: Այստեղ թերեւս ուշադրության է արժա­նի շաբաթներ առաջԲրի­տա­նիա­յի վարչա­պե­տի ուղերձը՝ Բաքվում տեղի ունե­ցած միջազգա­յին համա­ժո­ղո­վին, որում Ռիշի Սունա­կը հայտա­րա­րում էր, որ Բրի­տա­նիան Կլի­մա­յի Վեհա­ժո­ղո­վի հարցում Ադրբե­ջա­նի կողքին է, ինչպես նաեւ հույս հայտնում, որ մինչեւ այդ կստո­րագրվի Հայաստա­նի հետ խաղա­ղության պայմա­նա­գիր: Թե ինչու՞ էր Բրի­տա­նիա­յի վարչա­պե­տը հարկ համա­րել Կլի­մա­յի Վեհա­ժո­ղո­վի ժամկե­տը թեկուզ ցանկության կամ հույսի մակարդա­կում կապել Խաղա­ղության պայմա­նա­գիր ասվա­ծի հետ, պարզ չէ, սակայն կասկա­ծից վեր է, որ այդօ­րի­նակ արտա­հայտություննե­րը չեն արվում լոկ քաղա­քա­վա­րության համար:

Իսկ ի՞նչ է պետք, որպեսզի ստո­րագրվիի այսպես կոչված խաղա­ղության պայմա­նա­գիր: Դրա համար պետք է, որ՝ կամ Ադրբե­ջա­նը նահանջի իր առա­վե­լա­պաշտությունից, կամ՝ Հայաստա­նը տեղի տա այդ առա­վե­լա­պաշտությա­նը: Մնում է հասկա­նալ, թե իր հույսը արտա­հայտե­լիս, ո՞ր տարբե­րակն էր առա­վել նախընտրե­լի համա­րում Բրի­տա­նիա­յի վարչա­պե­տը: Այդ ֆոնին է նաեւ, որ բավա­կա­նին ուշագրավ է Ֆրանսիա­յի արտգործնա­խա­րա­րի հիշա­տա­կումը՝ որ պետք է ուշադրություն դարձնել Ադրբե­ջա­նի վարքագծին, Բաքվում սպասվող Կլի­մա­յի Վեհա­ժո­ղո­վից 6 ամիս առաջ: Հաշվի առնե­լով այն իրա­վի­ճա­կը, որ կա ֆրանս-ադրբե­ջա­նա­կան փոխհա­րա­բե­րության առնվազն հռե­տո­րա­բա­նության դաշտում, միա­ժա­մա­նակ նաեւ իհարկե Ֆրանսիա­յի աշխարհա­քա­ղա­քա­կան դիրքա­վո­րումնե­րը ձեւա­վո­րող միտումնե­րի եւ շահե­րի դաշտում, Ֆրանսիա­յի արտգործնա­խա­րա­րի արձա­նագրումը ենթադրում է, որ Փարի­զը ակնարկում է պայմա­նի մասին՝ եթե Բաքուն մինչեւ նոյեմբեր գնաց էսկա­լա­ցիա­յի, ապա պետք է չեղարկվի Cop29‑ի անցկա­ցումը Ադրբե­ջա­նում: Բայց, ամբողջ հարցն իհարկե այն է, թե արդյո՞ք դա դա այն գինն է, որը հետ կպա­հի Բաքվին:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3405532.html

Առնչվող Հոդվածներ