Հայկական դիվանագիտությունը կկարողանա հնարավորինս ճկուն գտնվել, քանի որ եթե հարցը սուր դրվեց Արևմուտք թե Ռուսաստան, ապա մենք ստիպված ենք լինելու շատ ցավոտ ընտրություն կատարել։
Վիգեն Հովսեփյան
Առաջին Ալիք Ամերիկան զրուցել է քաղաքագիտության դոկտոր, ազգային գործիչ Վիգեն Հովսեփյանի հետ։ Քննարկվել եբ ազգային գաղափարախոսական և հայ ժողովրդի գաղափարական միասնության մի շարք հարցեր։
Վիգեն Հովսեփյանը, պատասխանելով դաշնակցական լինել-չլինելու հարցին, նշել է, որ ինքը մշտապես հպարտությամբ է կրել դաշնակցական լինելու պատիվը, մշտապես եղել է դաշնակցական գաղափարակիրը հիացել է և շարունակում է հիանալ դաշնակցության գաղափարով։ Դաշնակցությունը հայ ժողովրդի պատմության մի կարևոր հատվածի կրողն է իր ձեռքբերումներով և վրպումներով հանդերձ։ Ինչ վերաբերում է վեճին, որ տեղի է ունեցել իր և կուսակցության միջև, ապա միանգամայն նորմալ երևույթ է, որ կարող են լինել հակասություններ և այլակարծություն, բայց ի վերջո ամեն ինչ հանգում է ըմբռնման կետին։
Վիգեն Հովսեփյանը բավական լայն անդրադարձ կատարեց հայ ժողովրդի գաղափարական միասնությանը՝ համարելով, որ այսօր մեծագույն խնդիրը այն գաղափարախոսության բացակայությունն է, որը ազգին ազգ է դարձնում։ Այն, ինչը լիբանանահային, սիրահային, ռուսահային, ամերիկահային միավորում է, այն ինչը ողջ աշխարհի հայությանը համախմբում է, այդ գաղափարախոսության բացակայությունն է, որ խիստ նկատելի է այսօր և հենց դրա վրա պետք է մեծ աշխատանք կատարվի։
Արցախի կորուստը դեռևս չի նշանակում, որ հայ ժողովրդի նպատակները և առաքելությունը կեղծ է, չի նշանակում, որ Հայաստան-Սփյուռք կապերը կեղծ առաքելությամբ են զարգացել։ Այո՛, վերջին երեսուն տարում Հայաստան-Սփյուռք հարաբերություններում մեծ դեր ու տեղ է ունեցել Արցախի հարցը, բայց հիշենք, որ Արցախից առաջ կար Ցեղասպանության ճանաչման հարցը և այլն։ Եվ այն, որ այսօր Արցախը հայկական վերահսկողությանը ենթակա չէ, դա ոչ թե պիտի ջարդի և ուծացնի Հայաստան-Սփյուռք կապերը կամ թուլացնի ազգային նպատակները, այլ պիտի նոր ուժով պայքարի ոգեկոչի։
Վիգեն Հվոսեփյանը հստակ նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը կարևորագույն արժեք ու դեր ունի։ Ընդ որում ոչ միայն հանրապետության բնակիչների, այլև ողջ աշխարհասփյուռ հայության համար և ինքը կյանքով է պատրաստ պայքարել հանրապետության համար։ Բայց սխալ կլինի չնկատել հանրապետությունից դուրս ապրող հայությանը և նրա կարիքներն ու դերը։ Դժբախտաբար, վերջին երեսուն տարում ՀՀ իշխանությունները Սփյուռքի մեջ ոչ թե դաշնակից և գործընկեր են տեսել, այլ վերաբերվել են որպես գործակատարի այս կամ այն հարցը լուծելու, առաջ մղելու համար։ Սփյուռքը դուրս է մնացել համայն հայության գաղափարական ընդհանրությունից, չի աշխատել այն սկզբունքը, որը բոլոր հայերին կմիավորեր մեկ ընդհանուր գաղափարի շուրջ։ Եվ եթե չլինի Հայաստանի Հանրապետությունը, չլինի գաղափարը, չլինի արժեքները, ապա հայ մնալու իմաստը ևս կորում է։ Հենց այդ գաղափարի մասին է խոսքը։ Եվ հանրապետության մտավորականությունն առաջին հերթին պիտի կարողանա այդ գաղափարն աշխատեցնել։ Ասօր ազգային գաղափարախոսություն բառերի տակ բազմաթիվ անհեթեթություններ են առաջ մղվում, բազմաթիվ անահասկանալի, երբեմն անիմաստ գործողություններ և նպատակներ են առաջ քաշվում, մինչդեռ մաքուր գաղափարախոսությունը չափից ավելի նուրբ և զգայուն է։ Վիգեն Հովսեփյանը հիշեցրեց, որ բազմամարդ և փորձառու Սփյուռքի առնվազն վերջին հիսուն տարիների աշխատանքի շնորհիվ է նաև Ցեղասպանության ճանաչման հարցը հաջողել, ինչպես նաև Հայաստանի վրա վրա ուշադրություն կենտրոնացվել։
Վիգեն Հովսեփյանը նաև խոսեց Ռուսաստան-Արևմուտք այլընտրանքի մասին՝ նշելով, որ վերջին երեսուն տարում Հայաստանում մշատապես ակտիվորեն կիրառվել է այն միտքը, որ եթե Արցախի հետ ինչ որ բան կատարվի, ապա Ռուսաստանը կմիջամտի, բայց մենք տեսանք, որ Ռուսաստանն ամենաքիչը՝ անտարբեր է։ Ռուսաստանը շուկայական ընտրոթյուն կատարեց՝ մի կողմում հարյուր մլն-ոց թուրքական շուկան էր, մյուս կողմում՝ երեք մլն-ոց Հայաստանը։ Եվ լրիվ տրամաբանական է, որ Ռուսաստանը չեզոք մնաց 2020թ․ պատերազմի ժամանակ։ Եթե անտարբեր չմնար, ապա չէր կարող գնալ այն գլոբալ շահերի հետևից, որոնք հետապնդում էր թուրքական կողմը նայելով։ Վիգեն Հոսեփյանը հույս հայստնեց, որ հայկական դիվանագիտությունը կկարողանա հնարավորինս ճկուն գտնվել, քանի որ եթե հարցը սուր դրվեց Արևմուտք թե Ռուսաստան, ապա մենք ստիպված ենք լինելու շատ ցավոտ ընտրություն կատարել։
Ամբողջական հարցազրույցը՝