17.8 C
Yerevan

Ինքնահեգնա՞նք, Թե Ակնարկներ

Սկզբունքա­յին համա­ձայնություն տալով Ռուսաստան-Իրան տրանսպորտա­յին հաղորդակցության տրանզի­տի ապա­հովմա­նը, Բաքուն, կարծես, Թեհրա­նին «ինչ-որ պահանջ է ներկա­յացրել»: Մարտի 18-ին Իրա­նի եւ Ռուսաստա­նի նախա­գահնե­րի հեռա­խո­սազրույցի ընթացքում Ռաի­սին ակնարկել է, որ Հարա­վա­յին Կովկա­սում իրա­վի­ճա­կը եւ զարգա­ցումնե­րը «զգա­յուն են, եւ Թեհրա­նը հաստա­տա­կամ է՝ պաշտպա­նե­լու իր ազգա­յին շահե­րը»: Ի՞նչ «զարգա­ցումներ» է դիտարկել Իրա­նը: Խոսքը ռուս-ադրբե­ջա­նա­կան՝ Իրա­նին անհանգստացնող պայմա­նա­վորվա­ծություննե­րի՞ մասին է, թե՞ Թեհրա­նը դիտարկում է Արեւմուտքի հետ «ադրբե­ջա­նա­կան խաղ»:

Վահրամ Աթա­նեսյան

«Թուրա­նը» ծաղրում է Ալիեւին. Բաքուն կհա­կա­դարձի՞

Ադրբե­ջա­նի ԱԳՆ-ում «անթույլատրե­լի» են անվա­նել Ֆրանսիա­յի արտա­քին գործե­րի նախա­րար Սեժուրնեի «մեղադրանքնե­րը»: Այհան Հաջի­զա­դեն «անընդունե­լի է համա­րում Ֆրանսիան ներկա­յացնել որպես խաղա­ղա­սեր երկիր, նա Փարի­զին կոչ է արել ձեռնպահ մնալ նման հայտա­րա­րություննե­րից»- անդրա­դառնա­լով ԱՄՆ պետքարտուղա­րի հետ մամուլի ասուլի­սին Ֆրանսիա­յի արտա­քին գործե­րի նախա­րա­րի՝ Ադրբե­ջա­նի ռազմա­տենչ հռե­տո­րա­բա­նությա­նը հակազդե­լու անհրա­ժեշտության մասին դիտարկմա­նը պաշտո­նա­կան Բաքվի արձա­գանքին, գրում է «Թուրան» գործա­կա­լությունը:

Միա­ժա­մանկ Ադրբե­ջա­նի արտա­քին գործե­րի նախա­րա­րությունը չի մեկնա­բա­նում Իրա­նի խորհրդա­րա­նի պատգա­մա­վո­րի սկանդա­լա­յին հայտա­րա­րությունը, որով նա կոչ է արել հրթի­ռա­յին հարված հասցնել Բաքվում Իսրա­յե­լի դեսպանատանը,-շարունակում է ադրբե­ջա­նա­կան լրատվա­մի­ջո­ցը եւ մեջբե­րում իրանցի խորհրդա­րա­նա­կա­նի սոցցանցա­յին գրա­ռումը. «Սիո­նիստա­կան ռեժի­մի հարձակման համրա­ժեք պատասխա­նի ուշա­ցումը հվա­սա­րա­զոր կլի­նի Իրա­նի հեղի­նա­կությա­նը ծանր հարվա­ծին: Իմ առա­ջարկությունն այն է, որ պետք է բաց հարձա­կում գործել տարա­ծաշրջա­նում սիո­նիստնե­րի դիվա­նա­գի­տա­կան ներկա­յա­ցուցչություննե­րից մեկի դեմ, նախընտրե­լի է՝ Ադրբե­ջա­նում»:

Ադրբե­ջա­նա­կան լրատվա­մի­ջո­ցը, որ, թերեւս, այդ երկրում ամե­նա­հե­ղի­նա­կա­վորն է, փաստա­ցի ծաղրում է Իլհամ Ալիեւին: Ընդ որում, շատ նուրբ ակնարկ է արված, որ Ֆրանսիա­յի արտգործնա­խա­րա­րի հայտա­րա­րությանն ԱԳՆ խոսնա­կի մակարդա­կով արձա­գանքը բացա­ռա­պես քարոզչա­կան է, իրա­կա­նում Ֆրանսիան Ադրբե­ջա­նի համար սպա­ռա­նա­լիք չէ, իսկ Իրա­նի խորհրդա­րա­նի պատգա­մա­վո­րի սոցցանցա­յին գրա­ռումը չէր կարող նրա «գեղարվեստա­կան ստեղծա­գործությունը» լինել: Էակա­նը, թերեւս, այն է, թե ինչ չի ասում «Թուրա­նը»: Այսինքն՝ ի՞նչ հիմնա­վո­րում ունի իրանցի պատգա­մա­վո­րը, երբ առա­ջարկում է հրթի­ռա­յին հարված հասցնել Բաքվում Իսրա­յե­լի դեսպա­նա­տա­նը:

Բաքվում Իրա­նի դեսպան Մուսա­վին օրերս վերա­դարձել է Թեհրան: Պաշտո­նա­պես հայտա­րարվել է, որ նա ավարտել է դիվա­նա­գի­տա­կան առա­քե­լության սահմանված ժամկե­տը: Բայց խիստ ուշագրավ է, որ մինչ այդ նա անոնսա­վո­րել էր «Նավրուզի տոնա­կա­տա­րության շրջա­նում Իրա­նի եւ Ադրբե­ջա­նի նախա­գահնե­րի հանդի­պում»: Ընդ որում՝ իրա­նա-ադրբե­ջա­նա­կան սահմա­նի՝ Հոդա­փե­րի­նի կամրջին հարող հատվա­ծում: Այդ հանդի­պումը չկա­յա­ցավ, որեւէ մեկնա­բա­նություն, թե ինչու՞ Ռաի­սին եւ Ալիեւը չեն կազմա­կերպել «Հոդա­փե­րին» եւ «Կույսի աշտա­րակ» ջրամբարնե­րի շահա­գործման հանձնե­լու արա­րո­ղություն՝ չի հնչել:

Տարեսզբին բոլոր առումնե­րով արտա­ռոց տեղե­կություն էր տարածվել, որ Բաքվում Իսրա­յե­լի դեսպա­նա­տան նստա­վայրում Ադրբե­ջա­նի «ՆԳՆ եւ այլ ուժա­յին կառույցնե­րի աշխա­տա­կիցնե­րի մասնակցությամբ կազմա­կերպվել է դիպուկա­հարնե­րի զորա­վարժություն»: Կա՞ր տեղե­կություն, որ «ահա­բեկչություն է նախա­պատրաստվում»՝ դժվար է ասել, բայց փաստը չափա­զանց խոսուն է, ինչպես եւ այն, որ չնա­յած երկկողմ հավաստիա­ցումնե­րին՝ Ադրբե­ջանն այդպես էլ առայսօր չի վերա­կանգնել Թեհրա­նում իր դեսպա­նի գործունեությունը:

Սկզբունքա­յին համա­ձայնություն տալով Ռուսաստան-Իրան տրանսպորտա­յին հաղորդակցության տրանզի­տի ապա­հովմա­նը, Բաքուն, կարծես, Թեհրա­նին «ինչ-որ պահանջ է ներկա­յացրել»: Մարտի 18-ին Իրա­նի եւ Ռուսաստա­նի նախա­գահնե­րի հեռա­խո­սազրույցի ընթացքում Ռաի­սին ակնարկել է, որ Հարա­վա­յին Կովկա­սում իրա­վի­ճա­կը եւ զարգա­ցումնե­րը «զգա­յուն են, եւ Թեհրա­նը հաստա­տա­կամ է՝ պաշտպա­նե­լու իր ազգա­յին շահե­րը»: Ի՞նչ «զարգա­ցումներ» է դիտարկել Իրա­նը: Խոսքը ռուս-ադրբե­ջա­նա­կան՝ Իրա­նին անհանգստացնող պայմա­նա­վորվա­ծություննե­րի՞ մասին է, թե՞ Թեհրա­նը դիտարկում է Արեւմուտքի հետ «ադրբե­ջա­նա­կան խաղ»:

Եւ ինչու՞ է «Թուրա­նը» ծաղրում Ալիեւին կամ ինչու՞ Ադրբե­ջանն իրանցի պատգա­մա­վո­րի իրոք սկանդա­լա­յին հայտա­րա­րությա­նը գոնե Միլլի մեջլի­սի մակարդա­կով չի հակա­դարձել: Կհա­կա­դարձի՞:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3405535.html

Առնչվող Հոդվածներ