17.8 C
Yerevan

2016‑ը «Վերադառնու՞մ է»

Փաշինյա­նը հրա­պա­րա­կա­յին դիմեց Արցա­խի նախա­գա­հի թեկնա­ծունե­րին՝ առա­ջարկե­լով ներկա­յացնել ԼՂ կարգա­վորման իրենց պատկե­րա­ցումնե­րը: Եթե ամփոփ ասենք, պատասխա­նը մեկն էր. «Ոչ մի թիզ հող թշնա­մուն»: Չորս ամիս անց պայթեց պատե­րազմը: Հետև­անքնե­րը հայտնի են։

Վահրամ Աթա­նեսյան

Երրորդ նախա­գահն ապրի­լի 4‑ին ոչ միայն հաստա­տեց, այլեւ բացա­հայտեց, որ Արցա­խի իշխա­նություննե­րին մշտամբել է «թուլության» համար, որովհե­տեւ մարտա­կան գործո­ղություննե­րի օրե­րին «Լաչի­նում խցա­նումներ էին»: Փաստա­ցի նա ասում է, որ քառօրյա մարտե­րին Արցա­խի իշխա­նությունը բավա­րար կամք եւ կազմա­կերպչա­կան որակներ չի դրսեւո­րել, ստեղծվել է իրա­վի­ճակ, երբ Ստե­փա­նա­կերտից դեպի Հայաստան «շարժը» խանգա­րել է բանա­կին: Հարցին, թե ի՞նչ է ասել Արցա­խի իշխա­նություննե­րին, Սերժ Սարգսյա­նը պատասխա­նել է, որ կրկնել է այն, ինչ հրա­պա­րա­կա­յին է ասել՝ պետք է գնալ փոխզի­ջումնե­րի. Ադրբե­ջանն ընդունում է ԼՂ ինքնո­րոշման իրա­վունքը, հայկա­կան կողմե­րը՝ որ «այդ հինգ շրջաննե­րը վերա­դարձվում են»:

Ապրիլյան քառօրյա մարտե­րից հետո կազմա­կերպվել է Վիեննա­յի ներկա­յա­ցուցչա­կան հանդի­պումը: Խորքա­յին ի՞նչ քննարկումներ են եղել՝ դժվար է ասել, բայց հրա­պա­րա­կա­յին տեղե­կատվությունն այն էր, որ շփման գծում իրա­վի­ճա­կը կառա­վա­րե­լի պահե­լու համար առա­ջարկվել է ներդնել հսկո­ղության մեխա­նիզմներ եւ միջոցներ: Ադրբե­ջա­նի պատասխա­նը մեկն էր. դա հնա­րա­վոր է «հայկա­կան զորքե­րի դուրսբե­րումից հետո»: Ի վերջո, 2018թ. հունվա­րին ԵԱՀԿ ՄԽ համա­նա­խա­գահնե­րը Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի արտգործնա­խա­րարնե­րին ներկա­յացրել են դիտորդա­կան առա­քե­լությունը յոթ հոգով համալրե­լու առա­ջարկ: Փետրվա­րին նրանք այցե­լել են տարա­ծաշրջան, բայց գործնա­կան համա­ձայնություն այդպես էլ չի կայա­ցել:

Սերժ Սարգսյանն ասում է, որ Արցա­խի ղեկա­վա­րությունն իրեն հարցրել է, թե ինչու՞ պիտի հողեր հանձնեն, պատասխա­նել է, որ եթե մնան այդ կեցվածքում, մի օր կարող են Երեւա­նում Ստե­փա­նա­կերտ-Ստե­փա­նա­կերտ երգել: Ստե­փա­նա­կերտն ինչու՞ եւ ի՞նչ «հիմնա­վո­րումնե­րով» է մերժել Սերժ Սարգսյա­նի առա­ջարկած փոխզի­ջումա­յին տարբե­րա­կը: Փաստ է, որ ապրիլյան քառօրյա­յից հետո Ստե­փա­նա­կերտը նախա­ձեռնել է ամիսնե­րի ընթացքում նոր սահմա­նադրություն է ընդունել: Լեռնա­յին Ղարա­բա­ղի Հանրա­պե­տությունը պաշտո­նա­պես վերանվել է Արցա­խի Հանրա­պե­տություն, Բակո Սահակյա­նը՝ օժտվել «անցումա­յին շրջա­նում» երրորդ ժամկե­տով պաշտո­նա­վա­րե­լու լիա­զո­րությամբ:

2017թ. սեպտեմբե­րին Ազգա­յին ժողո­վը Բակո Սահակյա­նին ընտրեց նախա­գահ, 2018թ. ապրի­լին Երեւա­նում տեղի ունե­ցավ «թավշյա հեղա­փո­խություն»: Ստե­փա­նա­կերտում եւս օրա­կարգ բերվեց իշխա­նա­փո­խության հարց, բայց Նիկոլ Փաշինյա­նը հայտա­րա­րեց, որ «հեղա­փո­խությունը չպետք է Արցախ հասնի»: 2020թ. փետրվար-մարտին, երբ Արցա­խում համա­պե­տա­կան ընտրություններ էին, Փաշինյա­նը հրա­պա­րա­կա­յին դիմեց Արցա­խի նախա­գա­հի թեկնա­ծունե­րին՝ առա­ջարկե­լով ներկա­յացնել ԼՂ կարգա­վորման իրենց պատկե­րա­ցումնե­րը: Եթե ամփոփ ասենք, պատասխա­նը մեկն էր. «Ոչ մի թիզ հող թշնա­մուն»: Չորս ամիս անց պայթեց պատե­րազմը: Հետեւանքնե­րը հայտնի են:

Ապրիլյան քառօրյա­յից ութ տարի անց երրորդ նախա­գահ Սերժ Սարգսյանն ինչու՞ է խախտում «Ստե­փա­նա­կերտ-Ստե­փա­նա­կերտ երգե­լու» թեմա­յով լռության ուխտը եւ հաստա­տում այն, ինչ քառա­սունչորսօրյա պատե­րազմից հետո բացա­հայտել էր Արցա­խի ԱԺ նախա­գահ Արթուր Թովմասյա­նը: «Եթե այստե­ղից դուրս գանք եւ ասենք, որ ոչինչ չենք անում, շաբա­թա­վերջին կարող է պատե­րազմ սկսվել»-Տավուշում «սահմա­նա­զատման» մասին ասել է Նիկոլ Փաշինյա­նը:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3406311.html

Առնչվող Հոդվածներ