16.5 C
Yerevan

“Անմեղսունակ” Բաքուն

Դրանք մասշտաբ ունե­ցող ռազմա­կան գործո­ղություններ չեն, սակայն կասկա­ծից վեր է, որ քաղա­քա­կան տողա­տակ ունե­ցող իրո­ղություն են, հակա­ռակ պարա­գա­յում Ադրբե­ջա­նի ռազմա-քաղա­քա­կան ղեկա­վա­րությունը կձեռնարկեր դա թույլ չտա­լու, ամեն օր կրա­կոցնե­րի «պրակտի­կան» դադա­րեցնե­լու քայլեր:

Հակոբ Բադալյան

Բաքվի կրա­կոցներն ու հանցա­վոր անփութության «ռիսկե­րը»

Հայաստա­նի պաշտպա­նության նախա­րա­րությունը շարունա­կում է հերքել Ադրբե­ջա­նի ՊՆ տարա­ծած ապա­տե­ղե­կատվություննե­րը՝ թե հայկա­կան զինուժն իբր կրակ է բացել ադրբե­ջա­նա­կան դիրքե­րի ուղղությամբ, եւ միեւնույն ժամա­նակ դարձյալ հայտնում է, որ հենց ադրբե­ջա­նա­կան ուժերն են կրակ բացել Սյունի­քի մարզի Արա­վուս եւ Խոզնա­վար գյուղե­րի շրջա­նում Հայաստա­նի ԶՈՒ դիրքե­րի ուղղությամբ: Դա տեղի է ունե­ցել ապրի­լի 8‑ի գիշե­րը: Ադրբե­ջանն արդեն մի քանի օր շարունակ կանո­նա­վոր կերպով կրա­կում է սահմա­նին:

Դրանք մասշտաբ ունե­ցող ռազմա­կան գործո­ղություններ չեն, սակայն կասկա­ծից վեր է, որ քաղա­քա­կան տողա­տակ ունե­ցող իրո­ղություն են, հակա­ռակ պարա­գա­յում Ադրբե­ջա­նի ռազմա-քաղա­քա­կան ղեկա­վա­րությունը կձեռնարկեր դա թույլ չտա­լու, ամեն օր կրա­կոցնե­րի «պրակտի­կան» դադա­րեցնե­լու քայլեր: Հետեւա­բար կասկա­ծից վեր է, որ այդ կրա­կոցնե­րը վայե­լում են քաղա­քա­կան բարձր հովա­նի: Առա­վել էական է անշուշտ հասկա­նալ, թե ինչ խնդիր են լուծում դրանք, կամ ինչ խնդիր է Ադրբե­ջա­նը փորձում լուծել դրա­նով: Հայաստա­նի կառա­վա­րող մեծա­մասնության պատգա­մա­վոր, պաշտպա­նության հարցե­րի հանձնա­ժո­ղո­վի նախա­գահ Քոչարյա­նը նախօ­րեին հայտա­րա­րում է, որ դրա­նով Ադրբե­ջա­նը որեւէ խնդիր չի էլ կարող լուծել, պարզա­պես կրա­կում է:

Եթե Հայաստա­նի կառա­վա­րող մեծա­մասնությունում որեւէ մեկը մտա­ծում է, որ Բաքուն մի քանի օր «պարզա­պես կրա­կում» է, ապա այստեղ թերեւս պարզա­պես գործ ունենք քաղա­քա­կան իրո­ղություննե­րի գնա­հատման անհա­մարժե­քության հետ: Անկասկած է, որ Ադրբե­ջա­նը փնտրում է ավե­լի մեծ արկա­ծախնդրության, ավե­լի մեծ սադրա­քի հնա­րա­վո­րություն: Որքա՞ն կշա­րունա­կի նա այդ փննտրտուքը, եւ որքա՞ն հնա­րա­վոր կլի­նի «չտալ» Բաքվին այդ առի­թը: Սա ամե­նեւին «տեխնի­կա­կան» հարց չէ, եթե նկա­տի առնենք այն, որ խնդրի քաղա­քա­կան խորությունը ամե­նեւին Ադրբե­ջա­նը չէ:

Բաքուն մակե­րեսն է, իսկ «փնտրտուքի» խորության վրա աշխարհա­քա­ղա­քա­կան ուժա­յին բալանսի խնդիրն է, որի էական լուծումնե­րի ծանրության կենտրո­նը՝ եթե չասեմ, որ Ուկրաի­նա­յից տեղա­փոխվում է դեպի հարավ, ապա առնվազն հարա­վի ուղղությամբ կենտրո­նա­նում է ոչ պակաս, քան ուկրաի­նա­կան ուղղության վրա: Իսկ սա նշա­նա­կում է, որ Կովկա­սի «խաղա­ղության եւ պատե­րազմի» հարցում էապես բարձրա­նա­լու է անմի­ջա­կա­նո­րեն ուժա­յին կենտրոննե­րի դերա­կա­տա­րությունն ու ներգրավվա­ծությունը, մասնա­վո­րա­պես դրա՝ հատուկ ծառա­յություննե­րի բաղադրի­չի առնչությամբ: Ըստ այդմ, Բաքվի կրա­կոցնե­րը դիտարկել «պարզա­պե­սի» շրջա­նա­կում, կարող է լինել անփութություն, այյն էլ հանցա­վոր անփութություն:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ